Արթուր Բաղդասարյանը հրահանգել է համագումարին դահլիճը «լցնել»
Դիտել նաև
Բլոգեր Ռոման Բաղդասարյանը փախել մտել է դպրոցի զուգարանը, դուրս չի գալիս. Արթուր Չախոյան. Տեսանյութ
Արթուր Ալեքսանյանը գլխավորում է Շիրակի մարզի տարվա լավագույն մարզիկների տասնյակը
«Ադրբեջանն իր նպատակները չի թաքցնում». Արթուր Խաչատրյան
Նորից եմ հարցնում 30-ն անց սպային՝ իսկապես ոչ մի բան չեն ասե՞լ, ոչ մի առաջարկ չի՞ եղել
Ադրբեջանը էսօր Արցախում իր գրեթե բոլոր զինատեսակներն օգտագործել է. Բաղդասարյան
«Հրապարակ» թերթը գրում է. «Մեր տեղեկություններով, առաջիկայում «Օրինաց երկիր» կուսակցության համագումարն է կայանալու, որտեղ կորոշվի վարչության նոր կազմը, և ՕԵԿ-ը կվերականգնվի։ Կուսակցության մամուլի խոսնակ Էդգար Առաքելյանը հաստատեց տեղեկությունը․ «Համագումարի վերջնական օրն այսօր պարզ կլինի, հաղորդագրություն կտարածենք։ Ամենայն հավանականությամբ՝ փետրվարի 24-ին, երևի՝ կառավարության նիստերի դահլիճում»։
Առաքելյանն ասաց, որ օրակարգը դեռ պարզ չէ։ Մեր տեղեկություններով՝ Բաղդասարյանն իր անդամներին հրահանգել է համագումարին մարդ ապահովել՝ ով ինչքան կարող է իր շրջապատից։ Երբեմնի 170 հազարանոց կուսակցությունն այսօր, փաստորեն, դահլիճ լցնելու խնդիր ունի»։
Առավել մանրամասն՝ «Հրապարակ» թերթի այսօրվա համարում: