Առաջիկա օրերին «Ծառուկյան» դաշինքը կհայտարարի իր միասնական դիրքորոշումը Արմեն Սարգսյանի թեկնածության վերաբերյալ
«Ծառուկյան» խմբակցությունը դեռ որոշում չունի ՀՀԿ-ի կողմից նախագահի թեկնածու առաջարկված Արմեն Սարգսյանի թեկնածության վերաբերյալ։
«Արմեն Սարգսյանի հետ կապված որոշումը կկայացվի պարոն Ծառուկյանի գլխավորությամբ, երբ որ տեղի կունենա խմբակցության պատգամավորների հետ հանդիպումը», - Aysor.am-ի հետ զրույցում ասաց Գագիկ Ծառուկյանի մամուլի խոսնակ, ԱԺ պատգամավոր Իվետա Տոնոյանը։
Թե երբ տեղի կունենա հանդիպումը, Իվետա Տոնոյանը պատասխանեց. «Առաջիկայում: Կկայացվի որոշում, որը կլինի մեր պաշտոնական դիրքորոշումը», - նշեց Իվետա Տոնոյանը:
Մանրամսները՝ Aysor.am-ում: