Ռուսաստանը սկսել է «օրենքով գողերի»՝ այդ թվում հայ քրեական հեղինակությունների արտաքսումը
Ռուսաստանի Դաշնության ներքին գործերի նախարար Վլադիմիր Կոլոկոլցևը որոշում է կայացրել երկրի տարածքում գտնվող «օրենքով գողերի» արտաքսման վերաբերյալ, հայտնում է kp.ru-ն՝ մանրամասնելով, որ արտաքսումն իրականացվում է ՌԴ քրեական օրենսգրքի հիման վրա:
«Օրենքով գողերին» հիմնականում ձերբակալում են խարդախության, թմրանյութերի պահման ու վաճառքի մեղադրանքներով: Նրանք դատապարտվում են, իսկ բանտից դուրս գալուց հետո արտաքսվում Ռուսաստանից:
Հայտնի է, որ այժմ ՌԴ իշխանությունները պատրաստվում են երկրից Վրաստան արտաքսել 51-ամյա Ասլան Կոբուլաձեին, Սուլիկո Շարիկաձեին, Ղրղզստան՝ 43-ամյա Կամչիբեկ Կոլբաևին: Իսկ մինչ այդ Ռուսաստանից Վրաստան էր արտաքսվել Բաչուկա Պաչուլիան, Ադրբեջան՝ Դադաշ Բակինսկին:
Ենթադրվում է, որ քրեական տարրից ազատվելու անհրաժեշտությունն առաջացել է 2018թ. Ռուսաստանում կայանալիք Ֆուտբոլի աշխարհի առաջնության կապակցությամբ:
Աղբյուրը մանրամասնում է, որ 20-րդ դարի սկզբից առ այսօր Ռուսաստանի և հետխորհրդային տարածքում եղել է մոտ 5.000 «օրենքով գող», որոնցից շատերը մահացել են արտասահմանում, իսկ մյուսներն էլ՝ բանտերում:
Մանրամասները՝ Politik.am-ում: