Անժելա Սարաֆյանը՝ շքեղ կարմիր զգեստով (Տեսանյութ)
Անժելա Սարաֆյանը մասնակցել է Variety ամսագրի կազմակերպած Runway to Red Carpet ճաշկերույթին։ Westworld սերիալի աստղը ներկայացել է Ingie Paris ապրանքանիշի շքեղ կարմիր զգեստով եւ, ի դեպ, առանց կրծկալի։ Դերասանուհին տեսանյութը հրապարակել է իր Ինստագրամի էջում:
Անժելա Սարաֆյանը՝ ամերիկահայ դերասանուհի։ Հանդես է եկել մի շարք ամերիկյան հեռուստատեսային և գեղարվեստական ֆիլմերում։ Ինչպես նաև խաղացել է ամերիկահայ ռեժիսոր Գոռ Կիրակոսյանի՝ 2012թվականին թողարկված «Կորած մոլորվածը Հայաստանում» կատակերգությունում։