1USD = 483.5AMD
1EUR = 590.5AMD
1RUB = 8.27AMD
Կուտակային համակարգ Հայաստանին պետք է. Մանե Թանդիլյան Դավիթ Սանասարյանը նշանակվել է ՀՀ պետական վերահսկողական ծառայության պետ Հայաստանն առանց քաղբանտարկյալների Քննություն է տարվում՝ պարզելու զինծառայողի մահվան հանգամանքները ԻԻՀ նախագահը ստորագրեց Արաքս գետի վրա ՀԷԿ-ի կառուցման համար Իրանի ու Հայաստանի համաձայնագրի մասին օրենքը Դավիթ Տոնոյանը հանդիպել է «Ես եմ» ծրագրով զորակոչված զինծառայողներին Սալմոնելայով հավի միսը ոչնչացվելու փոխարեն մտել է հայկական շուկա. Hetq.am (տեսանյութ) Եղանակը՝ մայիսի 20 - 21 -ին Հայաստանում Եվրամիության դեսպան․ «Կօգնենք հույսը հասցնել իրականության» Հնդկաստանի վարչապետի ուղերձը Նիկոլ Փաշինյանին
ԼՐԱՀՈՍ
Կուտակային համակարգ Հայաստանին պետք է. Մանե Թանդիլյան Դավիթ Սանասարյանը նշանակվել է ՀՀ պետական վերահսկողական ծառայության պետ Գոհար Հայրապետյան. «…Ու էս պատմության ամենացավալի կողմն այն է, որ հեսա մի օրով տեղ գնացած Վահանը տուն կգա ու մեծ-մեծ կփռթի…» «ՀՀ զինված ուժերն անպատասխան չեն թողնի Հայաստանի հետ սահմանում Ադրբեջանի ինժեներական աշխատանքները». Արծրուն Հովհաննիսյան Հայաստանն առանց քաղբանտարկյալների Գրեթե 30 տարի ընտրությունների արդյունքում իշխանափոխություն չի եղել ու հիմա էլ տեղի չի ունեցել Քննություն է տարվում՝ պարզելու զինծառայողի մահվան հանգամանքները Վերջապես պետք է իրերն իրենց անուններով կոչել ԻԻՀ նախագահը ստորագրեց Արաքս գետի վրա ՀԷԿ-ի կառուցման համար Իրանի ու Հայաստանի համաձայնագրի մասին օրենքը Դավիթ Տոնոյանը հանդիպել է «Ես եմ» ծրագրով զորակոչված զինծառայողներին Սալմոնելայով հավի միսը ոչնչացվելու փոխարեն մտել է հայկական շուկա. Hetq.am (տեսանյութ) Ինչպիսին են եղել Մայքլ Ջեքսոնի վերջին օրերը. հրապարակվել է վավերագրական ֆիլմի թրեյլերը. Տեսանյութ Սիրելի աշակերտներ, վերջ սերիալներին, զբաղվում ենք կրթությամբ. նախարար. Տեսանյութ Եղանակը՝ մայիսի 20 - 21 -ին Կիսանկուղային հարկում մեքեմնան մասամբ այրվել է Այդ գլխարներից ով ասես՝ կարող էր գնել. Ո՞վ է այս «դուխով»-ը. Առանձնակի դաժանությամբ սպանություն կատարած ու հայտնաբերված 20-ամյա զինծառայողը կալանավորվեց. Տեսանյութ Փրկարարները կանխել են քաղաքացու ինքնասպանության փորձը Հայաստանում Եվրամիության դեսպան․ «Կօգնենք հույսը հասցնել իրականության» Հնդկաստանի վարչապետի ուղերձը Նիկոլ Փաշինյանին Արքայազն Հարրիի և Մեգան Մարքլի պսակադրությունը. Տեսանյութ «Էս էլ շակալներից մեկը: Լավ չի երեւում, բայց ձայնը լավ լսվում է». Տեսանյութ Թևանյան. Առանց քաղբանտարկյալների ազատ արձակման՝ արտահերթ ընտրությունների լեգիտիմությունը կտուժի (Տեսանյութ) Արմեն Սարգսյանը այցելել է Գարեգին Չուգասզյանին. Տեսանյութ Երեխաները դպրոցում ամեն ինչ սովորում են, բացի կենսական նշանակության հարցերից, հմտություններից. նախարար. տեսանյութ Բուհերն այսուհետ չեն վճարի Երիտասարդական հիմնադրամի պարտադիր գումարները. Արայիկ Հարությունյան Նիկոլ Փաշինյանը՝ Մահաթմա Գանդիի և Նելսոն Մանդելայի կողքին. թանգարանային գիշեր. Տեսանյութ Մահացել է Վազգեն Սարգսյանի մայրը Ոստիկանությունը շարունակում է հայտարարված պայքարը հանցագործ աշխարհի դեմ. բերման են ենթարկվել 10-ից ավելի օրենքով գողեր. Տեսանյութ ՀՀ նախագահը շնորհավորական ուղերձ է հղել բարերար Լուիզ Սիմոն Մանուկյանին Նիկոլ Փաշինյան․ «Բաղրամյան 26-ից դատարաններին ուղղված հրահանգներ չեն լինելու» (տեսանյութ) Արագաչափերն ու տեսանկարահանող սարքերը շարունակում են գործել. ՃՈ ՀՀ-ում ԱՄՆ-ից ժամանած FBI-ի աշխատակիցներ չկան. ԱԱԾ պետ 350 մարդ կա, որոնք տեղյակ չեն, որ խոշոր գործարարությամբ են զբաղվում ու հարկեր չեն մուծում. ԱԱԾ պետը սկանդալային բացահայտումներ է խոստացել Գլխավոր դատախազի պաշտոնավարման յուրաքանչյուր օր դա ապտակ է ողջ հանրությանը Նիկոլ Փաշինյանը ցույց է տվել վարչապետի առանձնատունը (Տեսանյութ) LIVE. Աարքայազն Հարիի և Մեգան Մարքլի արքայական հարսանիքը «Սա նախապես հստակ ծրագրված արշավ է իմ անձի դեմ». Մխիթար Հայրապետյան ԱԱԾ նորանշանակ ղեկավարը ուղիղ եթերներների հետ կապված մտահոգություններ ունի Ցմահ դատապարտյալ Մհեր Ենոքյանը դիպլոմային է պաշտպանել կալանավայրում Պետական համակարգում հազարից ավելի ծառայողական մեքենա կա. ռեկորդակիրը դատախազությունն է Մեր ինքնության այս շրջանի պատմության կարեւորագույն սյուներից Արցախն ամենակարեւորն է. Հայաստանի ԱԳ նախարար (Տեսանյութ) Ժիրայրի եւ տղաների հարցը լուծելը ավելի հեշտ է. Թորոս Սեֆիլյան Ոստիկանությունը երկու նոր փոխոստիկանապետ ունի. Օսիպյանը ներկայացրել է Հրավերք ԵՄ-ից. Նիկոլ Փաշինյանին առաջարկվել է համանախագահել համաժողովում Ապադաշնակցականացնել. Ինչո՞ւ է ՀՅԴ-ն ձգտում կրկին տիրանալ Արագածոտնի և Շիրակի մարզպետների պաշտոններին ՀՀԿ-ն Ֆելիքս Ցոլակյանից 200 հազար դոլար է պահանջում Փաստաբան Արայիկ Պապիկյանը մեղավոր ճանաչվեց Ոչ իշխանություն, ոչ ընդդիմություն վիճակն էլ վիճակ չի Գիշերը մեծ թվով ոստիկաններ են ժամանել Շենգավիթի դատարանի մոտ և փորձել են ցուցարարներին հեռացնել տարածքից (տեսանյութ) Վարկերի տոկոսների վճարումը մեկ տարով կարող է սառեցվել Ինչու է ցանկանում Գագիկ Հարությունյանը անձամբ կազմել դատավորների ցուցակը Ֆեյսբուքյան ասուլիս Արսեն Թորոսյանի հետ. Տեսանյութ Նոր իշխանությունները պետք է հետևողական լինեն. Հրանտ Բագրատյան Այս պահին արտահերթ ընտրությունների մի տարբերակ կա. կառավարության ծրագիրը պետք է տապալվի. Շարմազանով ԿԳ նախարարը հանրային միջոցների գերանարդյունավետ ծախսման մասին (լուսանկար) Դավիթ Տոնոյանն ու Զոհրապ Մնացականյանն այցելել են ՀՀ հարավ-արևմտյան սահմանագիծ (Ֆոտո) Լիլիթ Մակունցն այցելել է Հովհաննես Թումանյանի անվան պետական տիկնիկային թատրոն Երեխաները պաղպաղակ են ուտում նախագահի հետ (Տեսանյութ) Նիկոլ Փաշինյանը և Ռիչարդ Միլսը քննարկել են հայ-ամերիկյան հարցեր Մայիսի 20-ից հանրապետության ողջ տարածքում անձրևները կվերսկսվեն. Գագիկ Սուրենյան Արմեն Գրիգորյան. Իրականում Անվտանգության խորհրդի վրա մեծ պատասխանատվություն է դրված Հայտնի գործարարի զվարճանքի կենտրոնում կարմիրգրքյան բեզոարյան այծ է պահվում ( Ֆոտո) Արա Բաբլոյանը ստորագրել է պատգամավորի լիազորությունները դադարած համարելու արձանագրություն Անդրանիկ Թևանյան․ «Դատախազությունը Սերժ Սարգսյանի պատվերն է կատարում» (տեսանյութ) Բոլորս պետք է լիահույս լինենք Հայաստանի ապագայի հարցում. Աճեմօղլուն խոստանում է հարմար պահի այցելել Երևան «Սա ինձ համար ծառայություն է». ԱԽ նորանշանակ քարտուղար Արմեն Գրիգորյան (Տեսանյութ) «Յուրաքանչյուրը պետք է հաշիվ տա իրեն». Զեյնալյանը՝ «Սասնա ծռերի» աջակիցների ակցիաների մասին (Տեսանյութ) Անդրանիկ Թևանյան․ «Գլխավոր դատախազը կատարում է նախկին ռեժիմի պահապան «հրեշտակի» ֆունկցիան»․ բողոքի ակցիա (տեսանյութ) «Ելք»-ը կպահանջի՞ գլխավոր դատախազի հրաժարականը Փաշինյանն Անվտանգության խորհրդի ղեկավար կազմին է ներկայացրել ԱԽ նորանշանակ քարտուղարին Տիգրան Մուկուչյանը հրաժարական կտա՞ ՀՀԿ-ում աթոռակռիվ է եղել. Վիգեն Սարգսյանն ընդդեմ Կարեն Կարապետյանի Սերժ Սարգսյանը ՀՀԿ-ականներին հրահանգ է տվել. Նիկոլ Փաշինյանին տհաճ անակնկալ է սպասվում Ռուբեն Ռուբինյանը՝ փոխարտգործնախարար Առաջին ձախողումը. Ինչո՞ւ Փաշինյանը մայիսի 16-ին չի մեկնել Եվրոպա Զինվորների համար նոր զգեստ կբերվի Ռիտա Սարգսյանը նեղացած է մշակութային գործիչներից Նորմալ երկրներում պետության ղեկավարի նման հայտարարությանը ի՞նչ է հետևում Նիկոլ Փաշինյանն այցելել է զինվորական հոսպիտալ. Լուսանկարներ
Հարցում

Տարոն Մարգարյանը Սաթիկ Սեյրանյանի հետ քննարկել է քաղաքապետարանում լրագրողների աշխատանքը կանոնակարգելու նոր որոշումը

Հայաստանի ժուռնալիստների միության նախագահ Սաթիկ Սեյրանյանի նախաձեռնությամբ հանդիպում է տեղի ունեցել Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի հետ՝ քննարկելու Երևանի քաղաքապետարանի վարչական շենքերում լրագրողների աշխատանքը կանոնակարգելու մասին առաջարկություններ ներկայացնելու Երևանի քաղաքապետի հանձնարարականի մանրամասները, ինչպես նաև փետրվարի 19-ին Երևանի քաղաքապետարանում գրանցված միջադեպի հետ կապված լրատվամիջոցների կողմից հնչած մտահոգությունները: Այս մասին տեղեկացրին Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից:

Լրագրողական համայնքի մտահոգությունները փոխանցելով Երևանի քաղաքապետին, Հայաստանի ժուռնալիստների միության նախագահ Սաթիկ Սեյրանյանը նշել է.

«Ձեզ հետ հանդիպելու նախաձեռնությանս նպատակն է նախ և առաջ պարզաբանում ստանալ, թե ո՞րն է եղել Երևանի քաղաքապետարանում ԶԼՄ ներկայացուցիչների աշխատանքների խոչընդոտման պատճառը և արդյո՞ք հնարավոր չէր այլ լուծում տալ այդ իրավիճակին, որպեսզի չխոչընդոտվեր լրագրողների մասնագիտական օրինական գործունեությունը:

Կցանկանայի նաև ներկայացնել լրագրողական համայնքի օբյեկտիվ անհանգստություններն ու մտահոգությունները, որոնք առաջացել են քաղաքապետարանի տարածած այն հաղորդագրության հետևանքով, ըստ որի Ձեր հանձնարարությամբ կանոնակարգվելու է լրագրողների գործունեությունը քաղաքապետարանի շենքում:

Հաշվի առնելով, որ ՏԻՄ մարմինները ընտրովի մարմիններ են և պահանջում են կատարյալ թափանցիկություն, հաշվետվողականություն, իսկ լրատվամիջոցներն էլ այն միջնորդ օղակն են, որով հասարակությունը իրազեկվում է քաղաքապետարանի և ավագանու գործունեության մասին, այս հայտարարության թյուրըմբռնումը, ոչ լիարժեք իրագործումը, կարող է հասարակության և լրագրողական հանրության շրջանում, հաշվի առնելով ավագանու նիստում վերջերս տեղի ունեցած ծանր միջադեպը, ընկալվել որպես փորձ՝ խոչընդոտելու քաղաքապետարանի գործունեության լուսաբանումը, կոծկելով նիստերի ընթացքը, այդպիսով հետագայում խուսափելով աղմակահարույց որևէ այլ միջադեպից»:

Երևանի քաղաքապետը, կարևորելով հանդիպման նախաձեռնումը, անդրադարձավ վերջին օրերին տեղի ունեցած դեպքերին և քաղաքապետարանի շենքի պահպանության և անցագրային կարգը կանոնակարգելու վերաբերյալ իր կողմից տրված հանձնարարականին.

«Կարևորում եմ մեր այս հանդիպումը, քանի որ իմ հանձնարարականից հետո, կարծես, թյուրըմբռնում եղավ լրատվամիջոցների և լրագրողական կազմակերպությունների շրջանում: Որոշ լրատվամիջոցներ դա մեկնաբանեցին որպես իրենց գործունեության սահմանափակում, հատկապես ավագանու վերջին նիստում տեղի ունեցածից հետո: Անկեղծ լինեմ, վերջին օրերի դեպքերը մեզ ստիպեցին նորովի կազմակերպել լրագրողների և քաղաքապետարանի համագործակցության ձևաչափը, ինչը սակայն ոչ միայն չի՛ խաթարելու թափանցիկության ապահովումը, այլև առավել արդյունավետ է դարձնելու քաղաքապետարանի և ԶԼՄ-ների համագործակցությունը:

Ի դեպ, եթե նկատել եք, իմ հանձնարարականը վերաբերում էր առհասարակ քաղաքապետարանի անցագրային կարգին, շենքի պահպանության հարցերին, ինչպես նաև քաղաքապետարանի և լրագրողների աշխատանքի կանոնակարգմանը:

Ինչ վերաբերվում է փետրվարի 19-ին գրանցված միջադեպին, նշեմ, որ քաղաքապետարանի շենքը ՀՀ կառավարության կողմից սահմանված պետական պահպանության ենթակա տարածքների ցանկում է և, ըստ այդմ, տվյալ դեպքում չէր պահպանվել շենք մտնելու գոյություն ունեցող կարգը, ընդ որում, ոչ լրատվամիջոցների մեղքով: Սա հաշվի առնելով էլ լրատվական ծառայության պետը տեղում հայցել էր ներկա լրագրողների ներողամտությունը:

Մենք գնահատում և չափազանց կարևորում ենք լրագրողների աշխատանքը. որոշ դեպքերում հենց նաև նրանց օգնությամբ են վերհանվում որոշակի խնդիրներ, ինչը, միանշանակ, անհրաժեշտ աջակցություն է քաղաքային իշխանությունների համար:

Մենք հաշվետու ենք մեր համաքաղաքացիների առջև: Երևանի ավագանին էլ ընտրովի մարմին է, ու մենք պատասխանատու ենք նաև մեր ընտրողների առջև:

Միաժամանակ, ցավում եմ, որ մեր համաքաղաքացիները ստիպված եղան ականատեսը դառնալ Երևանի ավագանու վերջին նիստում գրանցված տհաճ միջադեպի, ինչը հարիր չէր Երևան քաղաքի կառավարման բարձրագույն մարմին»:

Հանդիպման ավարտին, Երևանի քաղաքապետն ու Հայաստանի ժուռնալիստների միության նախագահը պայմանավորվեցին Երևանի քաղաքապետարանում ԶԼՄ-ների ներկայացուցիչների համար աշխատանքների կազմակերպման պայմանների ստեղծման նախաձեռնությանը ներգրավել նաև լրատվամիջոցների ներկայացուցիչներին, որոնք իրենց առաջարկներով կնպաստեն առավել թափանցիկ, հարմարավետ և արդյունավետ աշխատանքների կազմակերպմանը, որից կշահի երևանցին:

website by Sargssyan