1USD = 482.8AMD
1EUR = 566AMD
1RUB = 7.27AMD
Մենք յուրաքանչյուր սցենարի պատրաստ ենք. Հայկ Մարությանը՝ կոալիցիա կազմելու մասին (տեսանյութ) Արա Բաբլոյան. «ԱԺ ինքնալուծարման մասին խոսելը դեռ վաղ է» Նաիրա Զոհրաբյանը՝ Վալերի Օսիպյանի հրաժարականը պահանջելու մասին. (տեսանյութ) Իլհամ Ալիևը Հայաստանի ընտրությունների մասին գրառում է կատարել և հայտնվել հիմար իրավիճակում (Լուսանկարներ) «Նաիրա Զոհրաբյանի երևակայությունն է. չգնա՞նք ահազանգի հետևից». Վալերիյ Օսիպյանը քվեարկեց (Տեսանյութ) Ոստիկանության գործողությունները ԲՀԿ գրասենյակում եղել են օրինական. Նիկոլ Փաշինյան (Տեսանյութ) Այսօր Երևանի ավագանու արտահերթ ընտրություններն են (ուղիղ միացում) Թեհրանում կատարվել է դաժան ահաբեկչություն. այս պահի դրությամբ ավելի քան 28 մարդ է սպանվել. Տեսանյութ Սկանդալ ասուլիսի ժամանակ. Բախում՝ Սաքունցի, Իոնիսյանի և ԲՀԿ-ական Վահե Էնֆիաջյանի միջև. Տեսանյութ Խուզարկել են ԲՀԿ աջափնյակի գրասենյակը. Նաիրա Զոհրաբյանը պահանջում է Օսիպյանի հրաժարականը (վիդեո)
ԼՐԱՀՈՍ
Մենք յուրաքանչյուր սցենարի պատրաստ ենք. Հայկ Մարությանը՝ կոալիցիա կազմելու մասին (տեսանյութ) «Իմ քայլը» դաշինքի ներկայացուցիչները պիցցաներ և հյութեր են տարել տարբեր տեղամասեր. «Անկախ դիտորդ» Իրազեկում․ քվեարկած թերթիկը լուսանկարելն ու տարածելն արգելված է օրենքով. ՄԻՊ Հույս ունեմ՝ վաղվանից կսկսենք մաքուր էջից. Արտակ Զեյնալյան Արա Բաբլոյան. «ԱԺ ինքնալուծարման մասին խոսելը դեռ վաղ է» Խնդրում եմ՝ քվեարկության օրը քարոզչություն և հակաքարոզչություն չիրականացնել. Արտակ Զեյնալյան ԲՀԿ կենտրոնական շտաբում ահազանգեր են ստացվել ընտրախախտումների վերաբերյալ (տեանյութ) Թիրախավորումներ են եղել մեր նկատմամբ․ Միքայել Մանուկյան (տեսանյութ) Նաիրա Զոհրաբյանը՝ Վալերի Օսիպյանի հրաժարականը պահանջելու մասին. (տեսանյութ) Բաքուն «սուբյեկտիվ և կանխակալ» է որակում ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի հայտարարությունը Comedy Club-ում ընտրություններ են տեղի ունեցել՝ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ընտրությունների պես (տեսանյութ) Մնացական Բիչախչյան. Եթե քաղաքացու փաստաթղթի տվյալներն առկա չեն անհանգստանալու կարիք չկա Տո լավ էլի... Իլհամ Ալիևը Հայաստանի ընտրությունների մասին գրառում է կատարել և հայտնվել հիմար իրավիճակում (Լուսանկարներ) ԱԱԾ֊ն չի խառնվելու ընտրական պրոցեսին․ Արթուր Վանեցյան (Տեսանյութ) Որոշ շտաբերում կային ընտրողների ցուցակներ` քաղաքացիների հասցեներով, հեռախոսներով. Րաֆֆի Հովհաննիսյան (Տեսանյութ) «Նաիրա Զոհրաբյանի երևակայությունն է. չգնա՞նք ահազանգի հետևից». Վալերիյ Օսիպյանը քվեարկեց (Տեսանյութ) Կանխվել է քաղաքացու ինքնասպանության փորձը Երևանի Դավթաշենի կամրջից ՔԿ-ն ստեղծել է աշխատանքային խումբ՝ Երևանի ավագանու ընտրություններին խախտումների մասին ահազանգերի համար Ոստիկանության գործողությունները ԲՀԿ գրասենյակում եղել են օրինական. Նիկոլ Փաշինյան (Տեսանյութ) «Քվեարկեցի. մեկնում եմ Նյու Յորք». ՀՀ վարչապետ (տեսանյութ) Նայեք, եթե ձեր հասցեն կա, շուտ մտեք, գաղտնաբառը փոխեք (ցանկ) Այսօր Երևանի ավագանու արտահերթ ընտրություններն են (ուղիղ միացում) Թեհրանում կատարվել է դաժան ահաբեկչություն. այս պահի դրությամբ ավելի քան 28 մարդ է սպանվել. Տեսանյութ Սկանդալ ասուլիսի ժամանակ. Բախում՝ Սաքունցի, Իոնիսյանի և ԲՀԿ-ական Վահե Էնֆիաջյանի միջև. Տեսանյութ Խուզարկել են ԲՀԿ աջափնյակի գրասենյակը. Նաիրա Զոհրաբյանը պահանջում է Օսիպյանի հրաժարականը (վիդեո) Հայ դիրքապահների ուղղությամբ արձակել է շուրջ 2300 կրակոց Դոստոևսկու նախազգուշացումը հայ հեղափոխական հանրությանը. Տեսանյութ Վարչապետը հանձնարարեց մեկամսյա ժամկետում ներկայացնել լոլիկի ցեցի դեմ պայքարի ծրագիր Ռուս բոլշևիկներն էլ սպառնում են հեղափոխություն իրականացնել Ռուսաստանո՞ւմ. Ուղիղ Արթուր Վանեցյանն ընտրվեց ՀՖՖ նախագահի պաշտոնում. Վանեցյանը վստահեցնում է, որ ԱԱԾ-ում իր աշխատանքը չի տուժելու (տեսանյութ) Սփյուռքի նախարարը Սիրիայում հանդիպում ունեցավ Հալեպի նահանգապետ Հուսեյին Դիաբիի և հայ համայնքի ներկայացուցիչների հետ (լուսանկարներ) Ընտրակաշառք խոստանալու դեպքի առթիվ 3-րդ քրեական գործն է հարուցվել Զենքը պետք է զինապահեստ ուղարկել, որ այնտեղ ժանգոտի․ Աննա Հակոբյան (տեսանյութ) Ինչպես են անվտանգության աշխատակիցները Փաշինյանին պաշտպանում ժողովրդից (Տեսանյութ) Չինարի գյուղի բնակչի տունը կրկին տուժել է ադրբեջանական կողմի գնդակոծությունից (տեսանյութ) Քննչական մարմինների օպերատիվ աղբյուրների համար. YerevanToday (լուսանկարներ) Վրաերթ Փարաքար գյուղում. երկու տուժածներից մեկը մահացել է Ինքը՝ հրաշքով ողջ մնացած փոքրիկ Հովհաննեսն Է Բաղանիսից ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանի հարցազրույցն «Իրականում» հաղորդմանը (տեսանյութ) Ահաբեկչություն Իրանում՝ ռազմաշքերթի ժամանակ (տեսանյութ) Կանադայի վարչապետ Ջասթին Թրյուդոն մասնակցելու է Երևանում կայանալիք Ֆրանկոֆոնիայի գագաթաժողովին Նիկոլ Փաշինյանը Վալերի Օսիպյանի զեկույցի մասին (տեսանյութ) Այսօր լռության օր է՝ Երևանի ավագանու ընտրություններից առաջ Վարչապետն Արտաշատում հանդիպում է համայնքների ղեկավարների հետ`Տեսանյութ Հայտնի է Հայաստանում ԱՄՆ նոր դեսպանի անունը (Լուսանկարներ) Գագիկ Ծառուկյան. Ռոբերտ Քոչարյանն իրա տունը, իրա համար նստած էր, բզբզացիք, բերեցիք, խառնեցիք (Տեսանյութ) Շարունակում են քննարկել՝ ե՞րբ են կատարվել ԱԱԾ և ՀՔԾ պետերի գաղտնալսումները «Ծառուկյան»-ը պատրաստվում է ԱԺ արտահերթ ընտրությունների՞ն . Բազմաթիվ գրասենյակներ են բացում Աննա Հակոբյանն ու Արփինե Հովհաննիսյանը Սանկտ Պետերբուրգ են մեկնել տարբեր օդանավերով Մանվել Գրիգորյանի ընտանիքին պատկանող համալսարանը փակվում է. զանգվածաբար դուրս են գալիս Յուրի Խաչատուրովը Ադրբեջանին կոչ է արել դադարեցնել Հայաստանի բնակավայրերի գնդակոծությունը Վարդան Մինասյանը հրաժարական է տվել Գագիկ Ծառուկյանը ելույթ է ունենում ԲՀԿ-ի ամփոփիչ հավաքին Հյուսիսային պողոտայում. (տեսանյութ) «Իմ Քայլը» դաշինքն ամփոփիչ հանրահավաքն է անցկացնում. (տեսանյութ) Բաղրամյան 26-ի դռները կբացվեն, ի նշան այն բանի, որ Հայաստանի իշխանությունն այլեւս երբեք մեկուսացած ու կտրված չի լինի ժողովրդից. Նիկոլ Փաշինյան (տեսանյութ) Լեռնային Ղարաբաղը Ադրբեջանի ինքնիշխանությունից դուրս ոչ մի կարգավիճակ չի ստանա. Ալիև Սպիտակ չեք ունենա, եթե չհամախմբեք բոլոր գույները, նույնիսկ սևը. Արմեն Սարգսյանը՝ քաղաքական դաշտը սև ու սպիտակի բաժանելու մասին Պետք է համախմբվենք մեր հայրենիքի շուրջ. Արամ Ա. Կաթողիկոսի ուղերձը հայ ժողովրդին (տեսանյութ) Պարոն վարչապետ, մի մոռացեք անհետ կորածներին, դուք անցաք չնկատեցիք հուշարձանը. Փաշինյանը հետ վերադարձավ (տեսանյութ) ԶՈւ գլխավոր շտաբի պետին շնորհվեց գեներալ-լեյտենանտի կոչում Նիկոլ Փաշինյանն այցելել է Հայաստանի վետերանների միավորում Այն, ինչ տեղի էր ունենում սիրո և համերաշխության նշանաբանով, այսօր դրա առաջնորդների ջանքերով վերածվում է ատելության. Ռոբերտ Քոչարյան Բաքվում ահասարսուռ ավտովթար է տեղի ունեցել. ճանապարհին հայտնաբերվել են ուղևորների մարմնի մասերը (տեսանյութ, լուսանկարներ, 18 +) Դավիթ Տոնոյանը՝ 0038 հրամանում Սեյրան Օհանյանի անվան առկայության մասին (Տեսանյութ) Սահմանին այս պահին իրադրությունը հարաբերական կայուն է․ Դավիթ Տոնոյան ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոյի ուղերձը ՀՀ անկախության տոնի կապակցությամբ Նիկոլը հայ ժողովրդի ոսկե ձկնիկն է Նախընտրական այս շրջա­նում ՊԵԿ-ը դադարեցրել է գրեթե բոլոր ստուգումները ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը պարգևներ է հանձնում. Այսօր Հայաստանի Անկախության 27-ամյակն է` ՈՒՂԻՂ Անցած 27 տարիների անգամ ամենադրամատիկ պահերն ապացուցել են, որ մենք ժողովրդի հավաքական իմաստությամբ հաղթահարում ենք փորձությունները. Արա Բաբլոյան Նոր իշխանությունը գնում է նախորդների ճանապարհով. բուհերի կառավարման խորհուրդներում ՀՀԿ-ականներին փոխարինել են ՔՊ-ականները Հայաստանի անկախության տոնի առթիվ Թբիլիսիի հեռուստաաշտարակը լուսավորվել է հայոց եռագույնով GOOGLE որոնողական համակարգը եռագույնով է ներկվել՝ ի պատիվ Հայաստանի անկախության տոնի Դատախազությունում քաոս է. ինչպե՞ս է դասավորվելու գլխավոր դատախազ Արթուր Դավթյանի ճակատագիրը Դոնալդ Թրամպը շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին՝ Անկախության տոնի առթիվ Բակո Սահակյանի շնորհավորական ուղերձը ՀՀ Անկախության 27-ամյակի կապակցությամբ Ժամանակը մեզ անընդհատ մղում է առաջ՝ հասկացնելով, որ որպես պետություն, որպես ժողովուրդ ուշանալու իրավունք չունենք. Արմեն Սարգսյան Իրավապահների համար մոտավորապես պարզ է ԱԱԾ և ՀՔԾ պետերի հեռախոսազրույցի գաղտնալսումն իրականացրած անձանց շրջանակը Չի բացառվում, որ Ռոբերտ Քոչարյանի գործն ուղարկվի ՍԴ
Հարցում

Տարոն Մարգարյանը Սաթիկ Սեյրանյանի հետ քննարկել է քաղաքապետարանում լրագրողների աշխատանքը կանոնակարգելու նոր որոշումը

Հայաստանի ժուռնալիստների միության նախագահ Սաթիկ Սեյրանյանի նախաձեռնությամբ հանդիպում է տեղի ունեցել Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի հետ՝ քննարկելու Երևանի քաղաքապետարանի վարչական շենքերում լրագրողների աշխատանքը կանոնակարգելու մասին առաջարկություններ ներկայացնելու Երևանի քաղաքապետի հանձնարարականի մանրամասները, ինչպես նաև փետրվարի 19-ին Երևանի քաղաքապետարանում գրանցված միջադեպի հետ կապված լրատվամիջոցների կողմից հնչած մտահոգությունները: Այս մասին տեղեկացրին Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից:

Լրագրողական համայնքի մտահոգությունները փոխանցելով Երևանի քաղաքապետին, Հայաստանի ժուռնալիստների միության նախագահ Սաթիկ Սեյրանյանը նշել է.

«Ձեզ հետ հանդիպելու նախաձեռնությանս նպատակն է նախ և առաջ պարզաբանում ստանալ, թե ո՞րն է եղել Երևանի քաղաքապետարանում ԶԼՄ ներկայացուցիչների աշխատանքների խոչընդոտման պատճառը և արդյո՞ք հնարավոր չէր այլ լուծում տալ այդ իրավիճակին, որպեսզի չխոչընդոտվեր լրագրողների մասնագիտական օրինական գործունեությունը:

Կցանկանայի նաև ներկայացնել լրագրողական համայնքի օբյեկտիվ անհանգստություններն ու մտահոգությունները, որոնք առաջացել են քաղաքապետարանի տարածած այն հաղորդագրության հետևանքով, ըստ որի Ձեր հանձնարարությամբ կանոնակարգվելու է լրագրողների գործունեությունը քաղաքապետարանի շենքում:

Հաշվի առնելով, որ ՏԻՄ մարմինները ընտրովի մարմիններ են և պահանջում են կատարյալ թափանցիկություն, հաշվետվողականություն, իսկ լրատվամիջոցներն էլ այն միջնորդ օղակն են, որով հասարակությունը իրազեկվում է քաղաքապետարանի և ավագանու գործունեության մասին, այս հայտարարության թյուրըմբռնումը, ոչ լիարժեք իրագործումը, կարող է հասարակության և լրագրողական հանրության շրջանում, հաշվի առնելով ավագանու նիստում վերջերս տեղի ունեցած ծանր միջադեպը, ընկալվել որպես փորձ՝ խոչընդոտելու քաղաքապետարանի գործունեության լուսաբանումը, կոծկելով նիստերի ընթացքը, այդպիսով հետագայում խուսափելով աղմակահարույց որևէ այլ միջադեպից»:

Երևանի քաղաքապետը, կարևորելով հանդիպման նախաձեռնումը, անդրադարձավ վերջին օրերին տեղի ունեցած դեպքերին և քաղաքապետարանի շենքի պահպանության և անցագրային կարգը կանոնակարգելու վերաբերյալ իր կողմից տրված հանձնարարականին.

«Կարևորում եմ մեր այս հանդիպումը, քանի որ իմ հանձնարարականից հետո, կարծես, թյուրըմբռնում եղավ լրատվամիջոցների և լրագրողական կազմակերպությունների շրջանում: Որոշ լրատվամիջոցներ դա մեկնաբանեցին որպես իրենց գործունեության սահմանափակում, հատկապես ավագանու վերջին նիստում տեղի ունեցածից հետո: Անկեղծ լինեմ, վերջին օրերի դեպքերը մեզ ստիպեցին նորովի կազմակերպել լրագրողների և քաղաքապետարանի համագործակցության ձևաչափը, ինչը սակայն ոչ միայն չի՛ խաթարելու թափանցիկության ապահովումը, այլև առավել արդյունավետ է դարձնելու քաղաքապետարանի և ԶԼՄ-ների համագործակցությունը:

Ի դեպ, եթե նկատել եք, իմ հանձնարարականը վերաբերում էր առհասարակ քաղաքապետարանի անցագրային կարգին, շենքի պահպանության հարցերին, ինչպես նաև քաղաքապետարանի և լրագրողների աշխատանքի կանոնակարգմանը:

Ինչ վերաբերվում է փետրվարի 19-ին գրանցված միջադեպին, նշեմ, որ քաղաքապետարանի շենքը ՀՀ կառավարության կողմից սահմանված պետական պահպանության ենթակա տարածքների ցանկում է և, ըստ այդմ, տվյալ դեպքում չէր պահպանվել շենք մտնելու գոյություն ունեցող կարգը, ընդ որում, ոչ լրատվամիջոցների մեղքով: Սա հաշվի առնելով էլ լրատվական ծառայության պետը տեղում հայցել էր ներկա լրագրողների ներողամտությունը:

Մենք գնահատում և չափազանց կարևորում ենք լրագրողների աշխատանքը. որոշ դեպքերում հենց նաև նրանց օգնությամբ են վերհանվում որոշակի խնդիրներ, ինչը, միանշանակ, անհրաժեշտ աջակցություն է քաղաքային իշխանությունների համար:

Մենք հաշվետու ենք մեր համաքաղաքացիների առջև: Երևանի ավագանին էլ ընտրովի մարմին է, ու մենք պատասխանատու ենք նաև մեր ընտրողների առջև:

Միաժամանակ, ցավում եմ, որ մեր համաքաղաքացիները ստիպված եղան ականատեսը դառնալ Երևանի ավագանու վերջին նիստում գրանցված տհաճ միջադեպի, ինչը հարիր չէր Երևան քաղաքի կառավարման բարձրագույն մարմին»:

Հանդիպման ավարտին, Երևանի քաղաքապետն ու Հայաստանի ժուռնալիստների միության նախագահը պայմանավորվեցին Երևանի քաղաքապետարանում ԶԼՄ-ների ներկայացուցիչների համար աշխատանքների կազմակերպման պայմանների ստեղծման նախաձեռնությանը ներգրավել նաև լրատվամիջոցների ներկայացուցիչներին, որոնք իրենց առաջարկներով կնպաստեն առավել թափանցիկ, հարմարավետ և արդյունավետ աշխատանքների կազմակերպմանը, որից կշահի երևանցին:

website by Sargssyan