1 USD = 0 AMD
1 EUR = 0 AMD
1 RUR = 0 AMD
ԿԸՀ-ն ներկայացրել է նախնական տվյալներ. «Իմ քայլ»-ը դաշինքին հետևում են ԲՀԿ-ն և ՀՅԴ-ն` ուղիղ Արտահերթ խորհրդարանական ընտրություններին մասնակցել է ընտրողների 48.63 տոկոսը Քվեարկությունն ավարտվեց. սկսվում է քվեաթերթիկների հաշվարկը Քոչարյանի աջակիցների միությունն ազդարարում է հանրահավաքային պայքարի փուլի սկիզբ Հետհեղափոխական Հայաստանի ապագան. Քոչարյանի կալանավորում և Մարտի 1. ինչի մասին են խոսել բարձրաստիճան պաշտոնյաներն քվեարկությունից հետո (Տեսանյութ) ԱԺ ընտրությունների 23 տարվա քրոնիկոն՝ 1995-2018 Սերժ Սարգսյանը քվեարկեց (Տեսանյութ, լուսանկարներ) Փաշինյան. Կոչ եմ անում անպայման գնալ ընտրատեղամասեր (Տեսանյութ) Փաշինյանի կողմնակիցները Հեղափոխությո՞ւն են անում Բելգիայում (Տեսանյութ) Արդարությունը հիվանդանում ա, բայց չի մահանում. Գագիկ Ծառուկյանը՝ Ռոբերտ Քոչարյանի մասին. Տեսանյութ
ԼՐԱՀՈՍ
Սերժ, այսօր իմացա, թե որքան ես ուրախացել հորս կալանավորմամբ «Ալավերդու Սարահարթ թաղամասում երկրորդ տեղը ՀՀԿ-ն է». Արեն Մկրտչյան 155 տեղամասերի արդյունքներով՝ առաջին եռյակում են՝ «Իմ քայլը», ԲՀԿ, ՀՅԴ Արտահերթ ընտրությունները չդարձան «թավշյա» ռեժիմի համապետական բենեֆիսի հիմք ԿԸՀ-ն ներկայացրել է նախնական տվյալներ. «Իմ քայլ»-ը դաշինքին հետևում են ԲՀԿ-ն և ՀՅԴ-ն` ուղիղ Փաստորեն, «Գազելներն» ավելի ուժեղ էին, քան հեղափոխության իդեալնե՞րը. Աշոտյանը՝ Փաշինյանին (VIDEO) Արտահերթ խորհրդարանական ընտրություններին մասնակցել է ընտրողների 48.63 տոկոսը Քվեարկությունն ավարտվեց. սկսվում է քվեաթերթիկների հաշվարկը Նարեկ Սարգսյանը նախնական կալանքի տակ կմնա, մինչև որոշում կկայացվի նրան Հայաստանին արտահանձնելու հարցով Ընտրությունների օրն ապօրինի քարոզչության հերթական դեպքը Սերենա Ուիլյամսը՝ կարիերան ավարտելու մասին․ Տարիքս միայն թիվ է Օրվա կադրը․ հարսը կատարեց քաղաքացիական պարտքը Վահրամ Բաղդասարյանի գրասենյակն ահազանգում է Վանաձորում ընտրողների ուղղորդման մասին Անհայտ անձը ծրարներից դուրս է հանել քվեաթերթիկը, ստուգել այն ու դրանից հետո է միայն ընտրողը ծրարը գցել քվեարկության արկղ (տեսանյութ) Ծանրաքաշ և կցորդիչով տրասնպորտային միջոցների համար Վարդենյաց լեռնանցքը դժվարանցանելի է Ժամը 15:00-ի դրությամբ Ոստիկանությունում ստացվել է 26 հաղորդում Google-ի 22-ամյա աշխատակցին մահացած են հայտնաբերել աշխատավայրում Ալբա. Ոսկե գնդակը կեղծիք է. բոլորն էլ գիտեն, որ լավագույնը Մեսսին է Քոչարյանի աջակիցների միությունն ազդարարում է հանրահավաքային պայքարի փուլի սկիզբ «Հեղափոխություն եղավ, բայց տնտեսությունը հլը չի զարգացել».Էդուարդ Բաբայան (Տեսանյութ) Դիտորդը տեսաձայնագրել է՝ զինծառայողները քվեարկության են գնում շարային կարգով, ինչը ընտրական օրենսգրքի խախտում է Դի է հայտնաբերվել Սերժ Թանկյանը պատասխանել է Արմեն Աշոտյանին Իր քաղաքացիական պարտքը կատարեց ՀՀ առաջին նախագահը Ուզբեկստանում իրավապահներին ստիպել են Ղուրանի վրա երդվել և կաշառք չվերցնել «Մի քվեաթերթիկը դրել եմ ծրարի մեջ, երկուսը՝ գրպանս. չեմ ցանկացել գցել աղբարկղ». Դավիթ Շահնազարյան Հետհեղափոխական Հայաստանի ապագան. Քոչարյանի կալանավորում և Մարտի 1. ինչի մասին են խոսել բարձրաստիճան պաշտոնյաներն քվեարկությունից հետո (Տեսանյութ) Սարքը Սերժ Սարգսյանի «ոչ մի մատը չկարդաց» (Տեսանյութ) Ժամը 14-ի դրությամբ քվեարկությանը մասնակցել է ընտրողների 24,53 տոկոսը «Նախկին ընտրություններին բնորոշ բոլոր ընտրախախտումներն առկա են այս ընտրություններում». Արփինե Հովհաննիսյան ԱԺ ընտրությունների 23 տարվա քրոնիկոն՝ 1995-2018 Վահան Բաբայանին համացանցով սպառնացած անձը ներողություն է խնդրում (տեսանյութ) Ամբողջ աշխարհի ուշադրությունը բևեռված է Հայաստանում ընթացող արտահերթ խորհրդարանական ընտրությունների վրա Լոռու մարզ Երևանից ոստիկանական ուժեր են բերվել (տեսանյութ) Նիկոլ Փաշինյանը Դավիթ Շահնազարյանին մեղադրում է պետական դավաճանության մեջ Քաղաքացին վաղ առավոտից արդեն մի քանի անգամ մտել է նույն ընտրատեղամաս (տեսանյութ) «ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի հարցով ոչ մի որոշման չենք հանգել». Նիկոլ Փաշինյան «Սե՛րժ, միևնույն է՝ օրենքով դու պետք է կարողանաս պատասխան տալ քո խոսքերի համար». Արմեն Աշոտյան Հանձնաժողովի նախագահը խոչընդոտել է «Անկախ դիտորդի» ներկայացուցչի աշխատանքը Սերժ Սարգսյանը քվեարկեց (Տեսանյութ, լուսանկարներ) Փաշինյան. Կոչ եմ անում անպայման գնալ ընտրատեղամասեր (Տեսանյութ) Փաշինյանի կողմնակիցները Հեղափոխությո՞ւն են անում Բելգիայում (Տեսանյութ) Իմ կողքին չի եղել ու չի կարող լինել որևէ քրեական տարր, ես ընտրություններին վարչական ռեսուրս չեմ կիրառել. Լոռու մարզպետ «Մի շարք մտահոգող տեղեկություններ ունենք». Էդմոն Մարուքյան Ոստիկանությունն ամփոփ տվյալներ է ներկայացրել քարոզարշավի ընթացքում տեղի ունեցած խախտումների վերաբերյալ Քաջարանի 35/60 ընտրատեղամասում արտառոց դեպքեր չեն գրանցվել Ընտրողների աննախադեպ ցածր մասնակցությունն անհանգստացնող է... Վանաձորում ՀՀԿ-ի քվեարթերթիկները չեն տալիս ընտրողներին Արդարությունը հիվանդանում ա, բայց չի մահանում. Գագիկ Ծառուկյանը՝ Ռոբերտ Քոչարյանի մասին. Տեսանյութ Հանուն ինչի է քվեարկել Նիկոլ Փաշինյանը. նա կատարեց իր քաղաքական ընտրությունը. անդրադարձավ գաղտնալսմանը (տեսանյութ) «ՀՅԴ-ն իրական կուսակցություն է, իր ծրագրերը ներկայացրել է և երկրի ապագայի մասին հստակ պատկերացում ունի». Արմեն Ռուստամյան Աբովյանի 29/3 տեղամասում քվեախցիկի հետևում բացվող դուռ կա Ժիրայր Սեֆիլյանն այսօր չի մասնակցի ընտրություններին, քան որ մինչ օրս անձնագիր չի ստացել Անձը հաստատող փաստաթղթի մաշվածության պատճառով որոշ ընտրատեղամասերում խնդիրներ են առաջանում մուտքագրման հետ կապված Ժամը 11.00-ի դրությամբ ԱԺ արտահերթ ընտրությունների քվեարկությանը մասնակցել է 201,250 ընտրող «Եկեք համբերենք ու սպասենք ընտրությունների արդյունքներին».Արմեն Աշոտյան «Մարդը չի կարողացել իր ամբողջ կյանքը բարեկեցիկ դարձնի, էսօր խոսում է պետության հզորացումից». Գագիկ Ծառուկյան «Արդար ընտրություններ լինեն, մնացած ամեն ինչ իր տեղը կընկնի». Արամ Սարգսյան Արա Բաբլոյանը քվեարկեց հանուն Հայաստանի և Արցախի անվտանգության Խուճուճ ընտրակարգ է, մինչև մի հոգին հասկանում է՝ ինչ պետք է անի, կուտակումներ են լինում. Աբովյանի 29/13 ընտրատեղամասի հանձնաժողովի նախագահ Արթուր Վանեցյանը Ռոբերտ Քոչարյանի գործով իր և Նիկոլ Փաշինյանի գաղտնալսման մասին. տեսանյութ «Երևանի քաղաքապետի վերջին ընտրություններին գիտեք 340 դեպք, որ ԲՀԿ ներկայացուցիչներին տարել են բաժիններ, պահել են». Գագիկ Ծառուկյան «Քվեարկեցինք աղոթքով մեր երկրի կայունության, խաղաղության և առաջընթացի համար». Ամենայն Հայոց Կաթողիկոս ՈՒզում եք գյումրվա բարբառով ասեմ. Արմեն Սարգսյանը կատարեց իր ընտրությունը (տեսանյութ) Զինծառայողները քվեաթերթիկները ստանալուց հետո հերթի մեջ առանձնացնում են «Իմ քայլը» դաշինքի քվեաթերթիկը. «Անկախ դիտորդ» Արթուր Բաղդասարյանը քվեարկել է խելացի ծրագրերով երկիրը կառավարելու, նոր աշխատատեղերի ստեղծման օգտին «Չփորձեք ճնշում գործադրել ընտրողի վրա, չփորձեք ուղղորդել ընտրողին. Հիշեք այն, ինչ ասաց Նիկոլ Փաշինյանը». Նաիրա Զոհրաբյան Ընտրողն անձը հաստատող փաստաթուղթը կորցնելու դեպքում կարող է քվեարկել նաև դրան փոխարինող տեղեկանքով Բոլորս դեպի ընտրական տեղամասեր. Նիկոլ Փաշինյան «Փարիզում երբևէ այդքան մարդ չէր ձերբակալվել». Ֆրանսիայում ձերբակալվածների թիվը հասել է 1550-ի Այսօր Ազգային ժողովի արտահերթ ընտրություններն են. Ուղիղ 22/26 տեղամասում ընտրությունը դադարեցվել էր, 4-րդ համարի քվեաթերթիկները բացակայել են. ԿԸՀ-ն պարզաբանել է Քվեարկել եմ Հայաստանի համար, որտեղ որևէ մեկի մտքով չի անցնի հասարակությունը բաժանել սևերի ու սպիտակների. Վիգեն Սարգսյան (տեսանյութ) Արդարադատությունն իրականացնում է դատական համակարգը, որն էլ պետք է որոշի՝ Ռոբերտ Քոչարյանը մեղավո՞ր է, թե՞ ոչ․ Վալերի Օսիպյան 22/26 տեղամասում ընտրությունը դադարեցված է, 4-րդ համարի քվեաթերթիկները չկան Նախադեպը չունեցող քարոզարշավ է տեղի ունեցել. Վալերիյ Օսիպյան Հայաստանում այսօր ԱԺ արտահերթ ընտրություններ են անցկացվում ԱԺ արտահերթ ընտրությունների անկախ դիտարկման նպատակով Պաշտպանի ներկայացուցիչները գործուղվել են մարզեր. գործում է թեժ գիծ Այսօր կոռուպցիայի դեմ պայքարի միջազգային օրն է ՀՀ տարածքում կան դժվարանցանելի ավտոճանապարհներ
Հարցում

Գերագույն հոգևոր խորհրդի անդամները՝ Բաղրամյան 26-ում

Սերժ Սարգսյանն այսօր նախագահական նստավայրում հյուրընկալել է Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու կառավարման բարձրագույն մարմնի՝ Գերագույն հոգևոր խորհրդի (ԳՀԽ) անդամներին, ովքեր ս.թ. փետրվարի 20-23-ին մասնակցում են Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում գումարվող ԳՀԽ նիստին:

Բարձրաստիճան հոգևորական և աշխարհական 24 անդամներից կազմված խորհրդի նախագահը Ամենայն Հայոց Կաթողիկոսն է, ատենապետերը` Երուսաղեմի և Կ. Պոլսի Հայոց պատրիարքները:

Հանրապետության Նախագահը ողջունել է խորհրդի անդամներին իր նստավայրում և ընդգծել Հայ Առաքելական Եկեղեցու կառավարման բարձրագույն մարմնի որոշումների կարևոր նշանակությունը ոչ միայն եկեղեցական և հոգևոր, այլև հասարակական կյանքում:

«Ես միշտ հիշում եմ, որ Հայ Առաքելական Եկեղեցին հայ իրականության մեջ երբևէ եղած և անընդհատ գործող ամենահին կառույցն է և այդ ընթացքում Հայ Առաքելական Եկեղեցին ուղղակի անփոխարինելի վաստակ է ունեցել մեր ժողովրդի կյանքի բոլոր բնագավառներում: Թիկունքում ունենալով, իհարկե, այդպիսի փորձառություն՝ ես վստահ եմ, որ դուք միշտ քայլեր եք անում, որոնք ընկալելի և ընդունելի են մեր հավատացյալ ժողովրդի համար: Վստահ եմ՝ դուք տեսնում եք, որ աշխարհը շատ արագ է զարգանում, և այդ ընթացքում մարտահրավերների հետ միասին նաև հնարավորություններ են ստեղծվում: Իհարկե, որպեսզի մենք այդ հնարավորությունները կարողանանք ի շահ մեր պետության և ժողովրդի գործադրել, պետք է կարողանանք դիմակայել այդ մարտահրավերները: Վստահ եմ, որ ձեր կողմից արվող քայլերը նաև հենց դրան են ուղղված:

Կցանկանայի, Վեհափա՛ռ Տեր, Խորհրդի հարգելի՛ անդամներ, տեղեկանալ նիստի օրակարգի, քննարկվող հարցերի և, իհարկե, ձեր նկատառումների մասին,հատկապես, Առաջին Հանրապետության և Մայիսյան հերոսամարտերի 100-րդ տարեդարձին նվիրված միջոցառումների հետ կապված: Այդ նկատառումները մեզ համար շատ կարևոր են: Իհարկե, մենք ազատ ենք քննարկելու տարբեր հարցեր՝ նկատի առնելով, որ մեր նախորդ հանդիպումից հետո բավականին ժամանակ է անցել: Մեկ անգամ ևս սիրով բոլորիդ ողջունում եմ այստեղ»,- հանդիպման սկզբում ասել է Հանրապետության Նախագահը և թեյի սեղանի շուրջ քննարկել հանդիպման մասնակիցների հետ համազգային հարցեր, պատասխանել նաև Գերագույն հոգևոր խորհրդի անդամներին հետաքրքրող հարցերին:

Ամենայն Հայոց Կաթողիկոսը իր և Խորհրդի անունից շնորհակալություն է հայտնել Նախագահին ջերմ հյուրընկալության համար և ներկայացրել ընդլայնված կազմով այս տարի գումարվող Գերագույն հոգևոր խորհրդի առաջին նիստի օրակարգի շրջանակներում քննարկվելիք հարցերը, որոնք, ըստ Վեհափառ Հայրապետի, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի գործունեության վերաբերյալ հաշվետվությունից և ընթացիկ գործունեությունից բացի, ներառում են ազգային, եկեղեցական կյանքին վերաբերող հարցեր ու խնդիրներ:

«Գիտեք, որ այսօր մեր առջև դրված, մեր ժողովրդին հուզող խնդիրներից են Պոլսո Հայոց Պատրիարքության մեջ տեղի ունեցող իրադարձությունները, ստեղծված իրավիճակը, որը առաջնահերթորեն մեր Գերագույն հոգևոր խորհրդի օրակարգի հարց է: Օրակարգի մեջ ունենք նաև, ինչպես Դուք անդրադարձաք, Հայաստանի Հանրապետության 100-ամյակին և Մայիսյան հերոսամարտերի տոնախմբության միջոցառումների հարցը: Մենք, ինչպես և Արամ Կաթողիկոսը, կոնդակ հռչակեցինք, որն ընթերցվեց աշխարհասփյուռ մեր թեմերում, մեր եկեղեցիներում, և զանազան միջոցառումներ, հրատարակություններ, գիտաժողովներ պիտի կազմակերպվեն ու անցկացվեն: Պետական համապատասխան հանձնաժողովի հետ քննության պիտի առնվի ծիսական միջոցառումը, որը պիտի այդ օրը, անշուշտ, համախորհուրդ իրականացնենք:

Հանձնաժողով ունենք, որ այս ժողովին պիտի ներկայացնի նաև այլ առաջարկներ, որոնք պետք է քննարկվեն և ընդունվեն Գերագույն հոգևոր խորհրդի կողմից: Այսօրվա այս ժողովի ընթացքին քննության պիտի առնվի նաև Գերագույն հոգևոր խորհրդի կանոնադրությունը: Ինչպես գիտեք, ձեռնամուխ ենք եղել Գերագույն հոգևոր խորհրդի հետ միասին կանոնակարգելու մեր եկեղեցական կյանքը, նրա կառավարման մարմինների գործունեությունը, ինչպես, օրինակ՝ Ազգային-եկեղեցական ժողովի կանոնադրությունը մշակվեց, Եկեղեցական-ներկայացուցչական ժողովի կանոնադրությունը մշակվեց, թեմական և համայնքային կանոնադրության նախագիծ պատրաստվեց և թելադրվեց, որպեսզի որդեգրեն թեմերը այդ նախագծում պարտադիր նկատված կանոնները: Այսպես` հերթականորեն պետք է նաև բոլոր մարմինների համար կանոնակարգեր մշակվեն, և վերջում այդ ամբողջությամբ կազմվի Հայ եկեղեցու Սահմանադրությունը, եթե կարող ենք այսպես կոչել: Նաև ունենք կարևոր մեկ այլ հարց՝ Գերագույն հոգևոր խորհրդի մեջ մենք որոշեցինք, որ 2018 թվականը հռչակենք երիտասարդության տարի, և թեմակալ մեր առաջնորդները ձեռնամուխ են, որպեսզի այս տարի հուլիսի 5-8-ը աշխարհասփյուռ թեմերից ուխտավոր երիտասարդներ ունենանք: Ակնկալում ենք մեծ թվով երիտասարդական խմբեր, ովքեր պետք է համատեղում ունենան Ծաղկաձորում՝ ճամբարային ձևաչափով: Այնուհետև Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին պետք է ուխտագնացության գան, որտեղ արարողություն պիտի լինի, և մենք մեր հորդորը, պատգամը պիտի հղենք մեր երիտասարդներին:

Այս կարևորագույն հարցերն էին, որոնք բերեցինք Ձեր ուշադրությանը, մեծարգո՛ Նախագահ:

Պարո՛ն Նախագահ, մեզ համար մեծ ուրախություն է հաստատել, որ եկեղեցի-պետություն հարաբերությունները միշտ էլ եղել են սերտ, բայց մասնավորաբար այս անցնող տարիներին վերելք են ապրում՝ շնորհիվ նաև Ձեր նախանձախնդիր և հոգածու վերաբերմունքի: Մեր եկեղեցին ևս առաջնորդվում է նույն շահերով, ինչ հայրենի իշխանությունները՝ դրանք մեր ազգային ինքնության պահպանության, մեր պետականության ամրապնդման, մեր երկրի խաղաղ, ապահով անվտանգ և բարօր կյանքի խնդիրներն են, որ առաջնահերթորեն զբաղեցնում են մեզ և մեր տեսլականի, մեր գործունեության առանցքն են կազմում: Ուրախ եմ ասելու, որ շնորհիվ հայրենի իշխանությանց զորակցության մեր եկեղեցին այս ժամանակահատվածում՝ անկախության այս տարիներին, կարողացավ հաղթահարել պատմական բոլոր այն արհավիրքները, որոնց ենթարկվել էր մեր եկեղեցին՝ կրելով մեծ կորուստներ: Թիվ հնչեցնելու համար ասենք, որ Ցեղասպանության և ստալինյան բռնատիրական տարիների այդ հալածանքների շրջանին մենք կորցրեցինք շուրջ 3000, նույնիսկ հաշվվում է 4000 եկեղեցի և 4000-5000 եկեղեցականներ: Այսօր մենք մեկ չորրորդը կամ մեկ հինգերորդն անգամ չենք կարողացել վերականգնել այդ կորուստների: Սակայն այն ձեռքբերումները, որ արձանագրվել են, մասնավորապես, անկախության այս ժամանակահատվածում, մեզ լավատեսություն և հույս են ներշնչում, որ մենք պիտի կարողանանք ամբողջականորեն մեր եկեղեցու առաքելությունն իրականացնել մեր ժողովրդի կյանքում՝ ներկայություն ապահովելով ազգային կյանքի բոլոր բնագավառներում:

Մենք ինչպես դարերի ընթացքին միշտ առաջնորդվել ենք Հայոց պետականությունը զորացնելու այդ բարձր գիտակցությամբ, այնպես էլ այսօր այդ գիտակցությունը բնորոշ է մեր եկեղեցականության, մասնավորապես՝ մեր հոգևոր բարձրաստիճան եկեղեցականաց՝ թեմակալ առաջնորդներին, ովքեր ամենայն ջանք գործադրում են, որպեսզի մեր ժողովրդի զավակներին համախումբ պահեն հայրենիքի շուրջ և նրանց գիտակցության մեջ ամրագրեն հայրենյաց շահերը, հայրենիքին ծառայելու, զորակցելու այդ ոգին, գիտակցությունը և այդ նախանձախնդրությունը: Այս զորակցությունը ինչպես անցյալում, ինչպես այսօր, մշտապես լինելու է Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու առաջնորդող հիմնական գաղափարը:

Մենք կրկին մեր շնորհակալությունն ենք ուզում արտահայտել և մեր բարեմաղթանքները բերել Ձեզ, որպեսզի դժվարին, բարդ այս ժամանակներում Տերը զորակից լինի Ձեզ, հայրենի մեր իշխանություններին, իր օրհնությունը տարածի Ձեր և հայրենի մեր երկրի վրա, որ կարողանաք իրականության առաջնորդել այն բոլոր իղձերը, ցանկությունները, որ մեր ժողովուրդն իբրև երազ դարերով կրում է իր հոգուց, իր սրտից ներս:

Աստծո օգնականությունն ենք հայցում Ձեզ և մաղթում քաջառողջ, արևշատ տարիներ և արդյունավոր ծառայություն մեր հայրենիքին և մեր ժողովրդին: Աստված օրհնի Ձեզ»,-ասել է Ամենայն Հայոց Կաթողիկոսը Նախագահի նստավայրում կայացած հանդիպմանը, որի ժամանակ Հանրապետության Նախագահը ազգային և հոգևոր արժեքների պահպանման և զարգացման գործում ներդրած ավանդի համար պետական բարձր պարգևներ է հանձնել Արարատյան Հայրապետական թեմի առաջնորդական փոխանորդ Տեր Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանին, ԱՄՆ Հայոց Արևմտյան թեմի առաջնորդ Տեր Հովնան արքեպիսկոպոս Տերտերյանին և ԱՄՆ Հայոց Արևելյան թեմի առաջնորդ Տեր Խաժակ արքեպիսկոպոս Պարսամյանին:

Հետևե՛ք մեզ Telegram-ում
website by Sargssyan