1 USD = 0 AMD
1 EUR = 0 AMD
1 RUR = 0 AMD
Մարիա Զախարովան այն մասին՝ թե ինչու ՌԴ-ից Նիկոլ Փաշինյանին չեն շնորհավորել ընտրություններում տարած հաղթանակի կապակցությամբ Ռուսական կողմը կանի ամեն հնարավորը Երևան-Բաքու երկխոսության հասնելու համար. Լավրով Նիկոլ Փաշինյանի խոսնակը՝ Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաևի հայտարարության մասին Այժմ բարենպաստ իրադրություն է ղարաբաղյան խնդրի կարգավորման համար. Ալիև Նազարբաևը Բելառուսի թեկնածուին իր աջակցությունն է հայտնել ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնի համար պայքարում Բակո Սահակյանը հանդիպել է Նիկոլ Փաշինյանի հետ «Ամենակողմ» պատգամավորը Շիրակ Թորոսյանն է, «ամենադեմը»՝ Արամ Սարգսյանը, ամենահետաքրքրասերն էլ Միքայել Մելքումյանն է Սերգեյ Լավրովը մեկնում է Բաքու Մարտի 1-ի գործով քննչական խմբի նախկին ղեկավար Վահագն Հարությունյանն ազատվել է կալանքից Պուտինը չպետք է շնորհավորի Փաշինյանին ընտրություններում հաղթելու կապակցությամբ. դա նախագահի մակարդակը չէ. Մ. Կոլերով
ԼՐԱՀՈՍ
Ճանապարհի մերկասառույցի պատճառով խոշոր ու ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Սյունիքի մարզում. բախվել են Opel-ն ու մարդատար ավտոբուսը. կան զոհեր Մարիա Զախարովան այն մասին՝ թե ինչու ՌԴ-ից Նիկոլ Փաշինյանին չեն շնորհավորել ընտրություններում տարած հաղթանակի կապակցությամբ Ինչո՞ւ Ֆելիքս Ցոլակյանը չի կարող զբաղեցնել ԱԱԾ պետի պաշտոնը Ռուսական կողմը կանի ամեն հնարավորը Երևան-Բաքու երկխոսության հասնելու համար. Լավրով Ո՞նց բարձրացնենք աշխատավարձերը, ի՞նչ է, իրենք արտոնյալնե՞ր են. Նիկոլ Փաշինյան ԵԽԽՎ հանձնաժողովում նշվել է, որ իշխանության ստացած բարձր քվեն չպետք է դառնա քաղաքական հաշվեհարդարի թեմա.Ա.Հովհաննիսյան Ռուսական ռազմաբազայի զինծառայողի նկատմամբ խափանման միջոց է ընտրվել կալանավորումը. Դատական դեպարտամենտ Նիկոլ Փաշինյանի խոսնակը՝ Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաևի հայտարարության մասին Ի՞նչի մասին է խոսել Նիկոլ Փաշինյանը ընտրություններից հետո՝ կառավարության առաջին նիստին. որոնք են առաջնային լուծման խնդիրները Ավան վարչական շրջանը նոր ղեկավար ունի. նրան ներկայացրել է Հայկ Մարությանը ՀՀ Ոստիկանության արձագանքը ԱՄՆ դեսպանության զգուշության կոչին Այժմ բարենպաստ իրադրություն է ղարաբաղյան խնդրի կարգավորման համար. Ալիև Նազարբաևը Բելառուսի թեկնածուին իր աջակցությունն է հայտնել ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնի համար պայքարում Հայաստանը թշնամական միջավայրում է հայտնվում արդեն ԱՊՀ երկրների ղեկավարների անձնական շարժառիթներով Արմեն Գևորգյանի վերաբերյալ որոշումը կհրապարակվի վաղը Արագածի տարածաշրջանում բուք է. տեղումներ ձյան տեսքով հայաստանյան ճանապարհներին Բակո Սահակյանը հանդիպել է Նիկոլ Փաշինյանի հետ «Ամենակողմ» պատգամավորը Շիրակ Թորոսյանն է, «ամենադեմը»՝ Արամ Սարգսյանը, ամենահետաքրքրասերն էլ Միքայել Մելքումյանն է Արշավիր Ղարամյանը և Վիտալի Բալասանյանը մասնակցել են զոհված ազատամարտիկի տարեդարձի միջոցառմանը Ռոսատոմն Ադրբեջանին առաջարկել է ԱԷԿ-ի շինարարության նախագիծ իրականացնել Ի՞նչ եք ձեր կյանքում արել Նիկոլի հետ քայլելուց զատ, որ թույլ եք տալիս ձեզ ինչ֊որ պիտակավորումներ անել, թե ով համապատասխան level ունի, իսկ ով՝ ոչ Լևոն Մնացականյանը խանգարում է «Բոլթոնի պլանի» իրագործմանը ԱԺ-ում 4-5 կուսակցության փոխարեն` ընդամենը 3-ը, և ռեյտինգային ընտրակարգով առոք-փառոք ընտրված նոր «հեղափոխական» բարոններ Արմեն Գևորգյանի գործով դատական նիստն ընդմիջվեց. պաշտպանը մանրամասներ է ներկայացնում (տեսանյութ) Բանակին վերաբերող որոշումները գոնե այս պահին պետք է իրականացվեն շատ խիստ քննարկումների արդյունքում Սասնա Ծռերը կառավարությանն առաջարկում են սկսել Հայաստանում Ռուսաստանի ռազմական ներկայության պայմանների վերանայման գործընթաց 11 մարդու կյանք փրկած հայ հրշեջը Տվերի մարզի «Տարվա մարդ» է ճանաչվել Գազը կթանկանա՞, թե՝ ոչ. նախարարը պարզաբանել է Եղել են վարչական ռեսուրսի չարաշահման դրսևորումներ․ Վարուժան Հոկտանյան Հ1-ի լրատվական ծրագրերի տնօրեն Վահագն Թեւոսյանն ազատման դիմում է գրել Սերգեյ Լավրովը մեկնում է Բաքու Մարտի 1-ի գործով քննչական խմբի նախկին ղեկավար Վահագն Հարությունյանն ազատվել է կալանքից Պուտինը չպետք է շնորհավորի Փաշինյանին ընտրություններում հաղթելու կապակցությամբ. դա նախագահի մակարդակը չէ. Մ. Կոլերով «Հայերը խելացի և աշխատասեր ժողովուրդ են». Թրամփ Մարիա Զախարովան մեկնաբանել է ՀՀ ԱԺ ընտրությունների արդյունքները Խոշոր հրդեհ Բագրատաշենում. երկհարկանի տունն ամբողջությամբ այրվել է Թուրքիայում արագընթաց գնացքը բախվել է լոկոմոտիվին. կա 7 զոհ, 46 վիրավոր (տեսանյութ) Ի՞նչ ունեցվածք ունի Լենա Նազարյանը Ոստիկանությունը հերքում է Սերժ Սարգսյանի եղբորորդու՝ քրեական հեղինակության կողմից մատնության մասին հրապարակումը Զինված ուժերի զարգացման համար պետք է ներդնել 2,5 մլրդ դոլար և լրջագույն աշխատել միջոցներ գտնելու համար․ Նիկոլ Փաշինյան (տեսանյութ) Ռուս փորձագետ. Для Путина Пашинян - «как черт из табакерки» (Տեսանյութ) Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է. Վարդենյաց լեռնանցքը նույնպես փակ է Վաչագան Ղազարյանի կալանքի ժամկետը երկարացվեց ՀՀ կառավարության նիստը՝ ուղիղ «Հուսանք, որ այս «փրկիչը» հաշվի կառնի նախորդից ստացած դասերը եւ նույն սխալները թույլ չի տա» ՀՀ ԱԳՆ-ն չհասավ իր նպատակին. Հայաստանը կմնա մոնիտորինգի տակ Ես պաշտոնից ազատվելու դիմում չեմ գրել. Լևոն Մնացականյան Դատարանը քննում է Արմեն Գևորգյանին կալանավորելու միջնորդությունը (ուղիղ միացում) 6-րդ գումարման ԱԺ-ի առանձնահատկությունները. միակն է, որ 5 անգամ վարչապետ է ընտրել, իսկ խոսնակը պաշտոնավարել է մինչև վերջ Աննա Հակոբյանը գովազդում է Սամվել Ալեքսանյանի արտադրանքը Արդարադատության նախարարի պաշտոնում Արտակ Զեյնալյանին կփոխարինի Վլադիմիր Վարդանյանը Հունվարի 1-ից հետո գազը կթանկանա՞ Դավիթ Բաբայանը՝ Լեւոն Մնացականյանի եւ մյուսների պաշտոններից ազատվելու մասին Շիրակի մարզում վթարված ԶՈՒ ՍՈՒ-25 մարտական ինքնաթիռի սև արկղը փորձաքննության կուղարկվի ՌԴ, քանի որ շատ վնասված են ԱԺ առաջին նիստի օրը՝ վեճի առարկա Ով կդառնա «Իմ քայլը» խմբակցության ղեկավարը Ջրանջատում Կենտրոնում և Էրեբունիում Ինչու՞ Նաիրա Զոհրաբյանը Նիկոլ Փաշինյանի ճաշակով չէ Էլեկտրաէներգիայի պլանային անջատումներ Գոնսալեսին` նույն ինքը` Նարեկ Սարգսյանին, իրավապահներին է մատնել Զապը Տիգրան Մուկուչյանի դրամական միջոցները տարեցտարի ավելանում են Աղետի ենթարկված ՍՈՒ-25 ինքնաթիռի սև արկղը փորձաքննության կուղարկվի ՌԴ Ծառուկյանը իր կուսակիցներին խաբել է՝ ոչ մի կոալիցիա էլ չէր լինելու Այսինքն՝ ժողովուրդը վատ է որոշել «Լենան չի մասնակցի, քանի որ իր ԼԵՎԼի մարդիկ չեն մյուս հրավիրվածները» Կադրային փոփոխություններ Արցախում. ՊԲ հրամանատար Լևոն Մնացականյանն ազատվե՞լ է պաշտոնից Հանրապետության քաղաքացին ունի իր քվեով ձևավորած բարձրագույն օրենսդիր մարմին. «Ժառանգության» ուղերձը Հերթական պատահարը կենդանաբանական այգում «Մենք առանց փողի ենք մնում». Վրաստանի առաջին տիկինը մտահոգված է Արայիկ Հարությունյանը՝ Չարենցավանի 3-րդ դպրոց այցի մասին «Խնդրում եմ Հովհաննեսին դադարեցնել հացադուլը». Նաիրա Զոհրաբյան 27-ով ավելացան պատգամավորները մի երկրի խորհրդարանում, որտեղ բնակչությունը 27 հոգով չի ավելացել Եթե բոլոր դափնիները քեզ ես վերցնում, ասեղները եւ մախաթները նույնպես քոնն են «Մռութներ ջան, վաղը նորմալ կգաք դասի». Նիկոլ Փաշինյան. Տեսանյութ Իմ քայլը ոչ միայն կառավարություն, այլև ընդդիմություն է լինելու Մենք ինքնաթիռով զենք էինք բերում, իրենք՝ տոնածառ. Էդուարդ Շարմազանով (տեսանյութ) «Սասնա ծռերի» կանայք պետք է ճաղերի հետևից տեսնեն նրանց, որ մենք մխիթարվենք». ՊՊԾ գնդում զոհվածների այրիները դեմ են համաներմանը. Տեսանյութ Արմեն Գևորգյանը իրեն ներկայացված երեք մեղադրանքը չի ընդունում. պաշտպան (տեսանյութ) Մեկնարկել է Սաշիկ Սարգսյանի որդու գործով դատական նիստը. ուղիղ ՀՀԿ-ում նույնպես «մերժում են Սերժին», իսկ Կրակեմ Հրաչի տղան կդատի Ֆլեշի Բարսեղին. մամուլն այսօր (Տեսանյութ)
Հարցում

100 տարվա հետեւություններ

2018-ին լրանում է Հայաստանի առաջին Հանրապետության 100-ամյակը, ավարտվում է Սերժ Սարգսյանի նախագահության ժամկետը, ինչպես նաև փակվում է պետության կառավարման նախագահական էջը։

«Այլընտրանքային նախագծեր խումբը» սկսում է նոր նախագիծ՝ 100 տարվա հետևությունները։ Մենք տարբեր ժանրերի համակցությամբ կփորձենք փորձագիտական տեսակետից ներկայացնել մեր նորագույն պատմությունը, դրա ամենակարևոր կետերը։

100 տարին կարճ փուլ է՝ մեկ մարդու կյանքի տևողություն, մյուս կողմից՝ մեր ժողովրդի ու մեր պետության համար ծայրահեղ վայրիվերումների շրջան։ Այլ ժողովուրդներ ունեն հազարամյակներով չընդհատվող պետականության և նույնքան պետական մտածողության ավանդույթներ։ Մեզ մոտ ամեն ինչ մի տեսակ «ոտքի վրա է», ցաքուցրիվ։ Իրականում այսօրվա Հայաստանը մեր ընդհանուր անցյալի ու անցած ճանապարհի շարունակությունն է, ընդամենը մի հանգրվանը։ Այսօրը ճիշտ գնահատելու, ճիշտ հասկանալու համար մենք գոնե 100 տարվա կտրվածքով պետք է հասկանանք մեր ընթացքը, որպեսզի ամբողջական լինեն մեր պատկերացումները ներկայի և ապագայի շուրջ։

Հաճախ տպավորություն է ստեղծվում (և ոչ անհիմն), որ մենք միայն օրվա կտրվածքով ենք նայում մեր երկրում և մեր շուրջը կատարվող իրադարձություններին։ Ասես՝ դրանք չեն ունեցել արմատներ, չի եղել նախապատմություն, նախադեպեր։ Ինչո՞ւ են հայերն այդքան հեշտ հեռանում սեփական երկրից։ Նաև այն պատճառով, որ շատերն իրենց օտար են զգում նաև սեփական երկրում, սեփական պատմության մեջ։ «Օրվա կուրսով հայրենիք» չի լինում։ Մենք վստահ ենք, որ նորագույն պատմության առավել կարևոր դրվագների՝ նոր, առավել սառը հայացքով քննարկումները, դիտարկումները, բանավեճերը, օբյեկտիվ գնահատականները շատ կարևոր են մեր ներկան ամբողջականացնելու, հարցերն այլ՝ պաշտոնականից և արմատականից տարբեր տեսակետներով ներկայացնելու, Հայաստանում ապրող քաղաքացու շահը և հեռանկարը ձևակերպելու համար։ Թույլ կտա նաև ներկա սերունդների և պատմության համար մաքրել տասնամյակներով ձգվող ստերը, կեղծիքը, բամբասանքը։ Մենք քննարկման առարկա ենք դարձնելու թեմաների լայն շրջանակ՝ մեր երկրի կայացման ճանապարհը 1918 թվականից մինչև այսօր։

Այսօրվա՝ ամենաակտուալ թվացող հարցերը նույնպես քննարկելու ենք 100 տարվա ընթացքի և հետևությունների համատեքստում։ Օրինակ՝ հայ-թուրքական արձանագրությունները պետք է նայել հենց այդ համատեքստում՝ Սարդարապատից մինչև Ցյուրիխյան արձանագրություններ։ Հայաստանում մինչ օրս կան մարդիկ, որոնք իրենց կյանքի ընթացքում ականատեսն են եղել թե՛ Սարդարապատի կռվին, որով հիմք դրվեց մեր պետությանը, թե՛ Ցյուրիխյան արձանագրություններին, որով փորձ էր արվում կարգավորել հայ-թուրքական հարաբերությունները։

Մենք ժամանակային համատեքստում ենք քննարկելու հայ-իրանական, հայ-վրացական, հայ-ռուսական հարաբերությունները։ Բոլոր նշված պետությունները և մենք՝ նրանց հետ, անցել են էվոլյուցիոն փուլեր, և հարաբերությունները, հետևաբար, ունեցել են համարժեք էվոլյուցիոն ընթացք։ Պետական հիշողության պակասը մեզ շատ է խանգարում հիշել այդ ընթացքը, տարիների ընթացքում փոփոխված հարաբերությունների օրակարգը։ Բայց առանց դրա ուղղակի հնարավոր չէ ապահովել այսօրվա և ապագայի մեր խնդիրների և մեր օրակարգերի շարունակականությունը։

Մենք 100 տարվա ընթացքում կարողացել ենք ստեղծել պետություն։ 1918 թվականի փողոցներում ապրող մի քանի հարյուր հազար անօգնական, հիվանդ ու անտանիք փախստականներով մենք սկսել ենք պետություն կառուցելու գործը։ Հսկայական ջանքերով, հսկայական փոփոխություններով հասել ենք այսօրվան։ Մենք ցույց ենք տալու բազմաթիվ ոլորտների կայացման և զարգացման դժվար ընթացքը, մեր ստեղծածն ու ամեն առիթով ասելու ենք, որ մեր պետականությունը չպետք է վտանգվի այսօրվա կենցաղային վերնախավի պատճառով։ Պետք է փոխել այդ վերնախավը, ոչ թե՝ քաղաքացիությունը, հայրենիքը։

«Այլընտրանքային նախագծեր խումբը» շուտով սկսելու է հրապարակել այս նախագծի նյութերն իր կայքում և հատուկ հավելվածում, որի մասին լրացուցիչ կտեղեկացնենք մոտակա օրերին։ Մենք բաց ենք համագործակցության, հետաքրքիր առաջարկությունների և նոր գաղափարների համար։

«Այլընտրանքային նախագծեր խումբ»

Հետևե՛ք մեզ Telegram-ում
website by Sargssyan