Էրդողանը սպառնում Է Ասադին պատերազմով
Ինչպես հայտնի է , մի քանի ժամից սիրիական զորքերը կմտնեն Աֆրին, քրդերի խնդրանքով: Իսկ նախօրեին, Էրդողանը հեռախոսազրույց է ունեցել Ռուսաստանի նախագահ Պուտինի հետ, զգուշացնելով, որ ըստ եռակողմ համաձանագրի, Աֆրին քաղաքը և նրա կանտոնը/մարզը/ Թուրքիայի պատասխանատվության տակ է գտնվում և ուրեմն Սիրիան չպետք է առանց Անկարայի հետ կոորդինացման գործի:
Իսկ եթե Ասադը գնա նման քայլի, ապա նրա բանակը կբախվի թուրքական զինված ստորաբաժանումների հետ, իսկ եթե դրա արդյունքում բախում առաջանա Թուրքիայի ու Իրանի միջև, իսկ վերջինս աջակցում է Ասադին, ապա դրա արդյունքում վերջ կդրվի Մոսկվա-Անկարա-Թեհրան եռակողմ համաձայնությանը Սիրիայում:
Հիշեցնենք, որ հունվարի 21-ին Թուրքիան երկու կողմից սկսել է տանկեր և հատուկ նշանակության ստորաբաժանումներ մտցնել Սիրիայի քրդերի վերահսկած Աֆրինի շրջան։ Առայժմ ցամաքային հիմնական ուժը կազմում են Թուրքիայի վերահսկած զինյալ խմբավորումների ուժերը։
Թուքիայի վարչապետ Բինալի Յըլդըրըմը հայտարարում է, որ գործողությունը լինելու է 4 փուլով, որի վերջնական նպատակը Աֆրինում 30 կմ խորությամբ «անվտանգության գոտու» ձևավոումն է։
Թուրքական պետական «Անադոլու» գործակալության տվյալներով՝ «Ձիթենու ճյուղ» կոչվող ռազմագործողության երկրորդ օրում՝ հունվարի 21-ին, Թուրքիայի զինուժը շարունակում է օդային հարվածներ հասցնել Աֆրինում քրդերի դիրքերին, իսկ արդեն Աֆրինի տարածք ներխուժել են «Սիրիայի ազատ բանակ» կոչվող զինյալ խմբավորման անդամները։
Zham.am