Զինված հարձակում ՎՏԲ բանկի վրա
Այսօր՝ ժամը 16.00-ին, Ոստիկանությունում ահազանգ է ստացվել, որ «ՎՏԲ–Հայաստան» բանկի Բաղրամյան 56 հասցեում գտնվող մասնաճյուղի վրա զինված հարձակում է տեղի ունեցել։ Այս մասին ԼՈւՐԵՐ.com-ին տեղեկացրին ՀՀ ոստիկանության ԶԼՄ-ների հետ կապի, վերլուծության և լրատվության բաժնից:
Ոստիկանության օպերատիվ խումբը տեղում է, կատարում են համապատասխան գործողություններ:
Մանրամասները՝ ԼՈւՐԵՐ.com-ում: