1USD = 483.5AMD
1EUR = 590.5AMD
1RUB = 8.27AMD
Այսօր Հայաստանի Անկախության 27-ամյակն է Անկախության տոնի առթիվ վարչապետ Նիկոլ Փաշինյանին շնորհավորական ուղերձ է հղել Թագուհի Էլիզաբեթ Երկրորդը ՀՀ խորհրդարանի 100 ամյակը. տոնական միջոցառում ԱԺ-ում (Տեսանյութ) Տարոն Մարգարյանը հարցաքննվել է իսկ քրգործի շրջանակներում առգրավվել է 1 մլրդ 800 մլն դրամ. Վանեցյան ՀՀ խորհրդարանի հիմնադրման 100-ամյակի հոբելյանական միջոցառում Ազգային ժողովում` ուղիղ Վլադիմիր Պուտինը շնորհավորական ուղերձ է հղել ՀՀ նախագահին Հայաստանի Անկախության տոնի առթիվ Կառավարությունը չպետք է խրախուսի ո՛չ աղքատությունը, ո՛չ խաղամոլությունը. Փաշինյան Հայաստանից ՀԱՊԿ որևէ դիմում չի ստացվել. ՀԱՊԿ միացյալ շտաբի պետը` հայ- ադրբեջանական սահմանին ստեղծված իրավիճակի մասին Արայիկ Հարությունյանն անդրադարձել է իրեն պաշտոնանկ անելու լուրերին Ինչ նպատակ էր հետապնդում Փաշինյանն այս ընտրարշավում
ԼՐԱՀՈՍ
Այսօր Հայաստանի Անկախության 27-ամյակն է Խորհրդարանի ինքնալուծարումը չի կարող լինել մեկ մարդու կարծիք կամ ցանկություն, նույնիսկ ԱԺ նախագահի. Արա Բաբլոյան Անկախության տոնի առթիվ վարչապետ Նիկոլ Փաշինյանին շնորհավորական ուղերձ է հղել Թագուհի Էլիզաբեթ Երկրորդը Դոն Պիպոն ազատ է արձակվել կալանքից ՀՀ խորհրդարանի 100 ամյակը. տոնական միջոցառում ԱԺ-ում (Տեսանյութ) Տարոն Մարգարյանը հարցաքննվել է իսկ քրգործի շրջանակներում առգրավվել է 1 մլրդ 800 մլն դրամ. Վանեցյան «Yerevan.today»-ում իրականացված խուզարկությունից անցել է 3 օր, սակայն իրավապահ մարմինները դեռևս հիմնավորումներ չեն ներկայացրել. հայտարարություն ՀՀ խորհրդարանի հիմնադրման 100-ամյակի հոբելյանական միջոցառում Ազգային ժողովում` ուղիղ Դատախազության ուսումնասիրությամբ ՀՀ գյուղատնտեսության նախարարության «Սերմերի գործակալություն» ՊՈԱԿ-ում 66.8մլն դրամի չափով սերմացուների փչացման, 15.6մլն դրամի չափով՝ պակասորդներ են հայտնաբերվել. հարուցվել է քրգործ Ինչ բարեմաղթանքներ է հղել Ղազախստանի նախագահը Արմեն Սարգսյանին ՀՀ Անկախության տոնի առթիվ Վլադիմիր Պուտինը շնորհավորական ուղերձ է հղել ՀՀ նախագահին Հայաստանի Անկախության տոնի առթիվ Բաքուն «սադրանք» է որակում Փաշինյանի վերջին այցը Արցախ Մանվել Գրիգորյանի որդին՝ Արման Գրիգորյանը վերականգնել է պետությանը պատճառած 16 մլն դրամը Ստամբուլում սպանվել է Ադրբեջանի արդարադատության նախկին նախարարի որդին Էրիկ Էսրաիլյանը և Ջին Բլոքը հարգանքի տուրք են մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին Մեր հին ու նոր Երևանը. Հրապարակի ջրերի խանութը (Photo) Երևանի հետ կապված ծրագիր-գաղափար ունեմ` ստեղծել Հայկական լեռնաշխարհի մոդելով զբոսայգի-հանգստավայր Իրենց դուռն է, ուզում են խփում են. վարչապետը՝ ցուցարարների պահվածքի մասին Կառավարությունը չպետք է խրախուսի ո՛չ աղքատությունը, ո՛չ խաղամոլությունը. Փաշինյան Հայաստանից ՀԱՊԿ որևէ դիմում չի ստացվել. ՀԱՊԿ միացյալ շտաբի պետը` հայ- ադրբեջանական սահմանին ստեղծված իրավիճակի մասին Հակահեղափոխության սպառնալիքով մինչև գարուն ինչ-որ կերպ կարող են ձգել Արայիկ Հարությունյանն անդրադարձել է իրեն պաշտոնանկ անելու լուրերին Նախատեսվում է փոխել ԲԿ-ներին պետպատվերի գումարների հատկացման սկզբունքը ՀԱՊԿ-ում Յուրի Խաչատուրովին փոխարինելու կոնսուլտացիաները շարունակվում են․ Զոհրաբ Մնացականյան (տեսանյութ) Մենք կողմ ենք ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորմանը. ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի տեղակալ Ինչ նպատակ էր հետապնդում Փաշինյանն այս ընտրարշավում Նախընտրական հանրային հանդիպում՝ Արտակ Զեյնալյանի հետ (տեսանյութ) ՀՀ ՏԿՏՏ նախարարի առաջին տեղակալ Հակոբ Արշակյանն այցելել է հայկական «Զանգի» հավելվածի երևանյան գրասենյակ Օրենքը գործելու է ողջ ծավալով ու խստությամբ. ՀՀ ոստիկանության պետի ուղերձը Երևանի ավագանու ընտրությունների առթիվ (տեսանյութ) Արմեն Սարգսյանը ստորագրել է Ազգային ժողովի ընդունած մի շարք օրենքներ Սեքսն Աստծո պարգև է, այլ ոչ թե տաբու. Հռոմի պապ Վրաստանի ամենահարուստ մարդու որդին ամուսնացել Է. ով Է դարձել Իվանիշվիլիի ընտրյալը. Լուսանկար «Իմ բանավեճը միայն Ձե՛զ հետ է և ուղիղ եթերում». Նաիրա Զոհրաբյանը՝ Հայկ Մարությանին Սահմանին զոհ ունենք, իսկ մեր պետության վարչապետը, շուլուխ անելով, ընտրարշավ է անում «Արմենալը» փակվում է, իսկ գործարանի ադմինիստրացիան լռում է Երևանի ավագանու ընտրություններին ընտրակաշառք տալու առերևույթ դեպքի առթիվ երկրորդ քրեական գործն է հարուցվել Թուրքիայում 20 տոննա մոլիբդենով հայկական բեռնատար են թալանել Լևոն Տեր-Պետրոսյանը ևս չընդունեց Փաշինյանի հրավերը Տիգրան Մանսուրյանի հրաշալի կատարումը «Փուշ» դաշնամուրի բացմանը Երևանում (տեսանյութ) Փաշինյանն ամենախարիզմատիկ լիդերն է, իսկ Սամվել Ալեքսանյանը՝ մրցակիցը չունեցող կազմակերպիչը Օձեր են բռնել Բաբայան փողոցի տներից մեկի այգում և Նազարբեկյան թաղամասի շենքի մոտ Լարված իրավիճակ կառավարության դիմաց, վարչապետը անձամբ իջավ ցուցարաների մոտ. Ուղիղ Արամ Դանիելյանը համայնքային միջոցները ծառայեցրել է իր եղբոր բիզնեսի համար. չարաշահումներ Հրազդանի քաղաքապետարանում Վրաստանում ավտոտրանսպորտային միջոցներով ցորենի փոխադրման արգելքը հետաձգվել է մինչ տավեվերջ Նոր մրցո՞ւյթ. Առողջապահության նախարարի «մարդը» «կտրվել է քննությունից». «Ժողովուրդ» Նիկոլ Փաշինյանի կառավարության կազմում գտնվող ուժերը հայտնվել են անելանելի վիճակում. որոշում են կայացրել. «Ժողովուրդ» Զինվորի սպանությանը ՀՀ Զինված ուժերը արձագանքելու են համապատասխան գործողություններով. Դավիթ Տոնոյան Նոր Նորքի 2-րդ զանգվածում՝ «Զոդիակ» խանութի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ. կան տուժածներ 24-ամյա քաղաքացին մոլորվել է Սևաբերդ գյուղից դեպի Ակնալիճ տանող լեռնային հատվածում Թրամփն ու Փենսը հրաժարվե՞լ են Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպել Վարչապետի կինը Վալենտինա Մատվիենկոյի հրավերով երեկ մեկնել է Սանկտ Պետերբուրգ Լևոն և Սաշիկ Սարգսյաններին տեսել են Լիբանանի շքեղ խաղատա՞նը Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը նոր սկանդալի կենտրոնում է հայտնվել Պատմական և հայաստանյան «սևերն» ու «սպիտակները». Լյուդովիկոս 16-րդից մինչև Նիկոլ Փաշինյան Հոկ­տեմբերին Նյու Յորք կմեկնի ՀՀ նախագահը՝ East-West Institute-ի շնորհած «Համաշ­խարհային պետական գործիչ» տիտղոսն ստանալու Նիկոլ Փաշինյանը գնում է վա-բանկ Գարեգին Բ կաթողիկոսն ինքնակամ կլքի աթոռը հիվանդության հիմքով ՀՀ ԱԳՆ կոչը ուղղված ԵԱՀԿ ՄԽ-ին՝ Բաքվին սանձելու և կառուցողական դաշտ բերելու հրատապ անհրաժեշտության վերաբերյալ Հակառակորդի կրակոցից զինծառայող է զոհվել Առկա բազմաթիվ համակարգիչներից առգրավվել է միայն այն համակարգիչը, որով տվյալ նյութը դրվել է կայքում. ՔԿ Ոստիկանության պարզաբանումը ավագանու առանձին թեկնածուների հասցեին վիրավորական հայտարարությունների վերաբերյալ Հայկ Մարությանը հրաժարվում է հարցազրույցից և ձգձգում բանավեճը Թուրքիայում 250.000 դոլարանոց անշարժ գույք ձեռք բերող օտարերկրացին կարող է քաղաքացիություն ստանալ ՌԴ ԱԳՆ մեկնաբանել է Հայաստանի կողմից Ադրբեջանին «պատերազմ հայտարարելը» Կմասնակցի՞ Ռոբերտ Քոչարյանը Անկախության տոնին. երկրորդ նախագահի գրասենյակից արձագանքում են Ինչպես լուծել հանրային զուգարանների խնդիրը Հայաստանում. Սուրեն Պապիկյանը ելք է առաջարկու Ռուսական հեղափոխության դասերը կամ ին՞չու է Արամ Զավենիչը մտահոգված Փաշինյանի գործելաոճով. Տեսանյութ Դավթաշենում մեկ մեքենա է այրվել, մեկը՝ ջերմահարվել Առողջապահության փոխնախարարը Շրի Լանկայում մասնակցում է «էվալ Կոլոմբո 2018» համաժողովին ԵԱՀԿ / ԺՀՄԻԳ համաժողովում Ադրբեջանը սուր քննադատության է ենթարկվել Հնարավոր է՝ միջազգային փորձագետներ հրավիրվեն ԱԱԾ տնօրենի և ՀՔԾ պետի հեռախոսազրույցի գաղտնալսման գործով․ Կոստանյան (տեսանյութ) Փաշինյանը նման է Ուգո Չավեսին. Քոչարյանը նոր հարցազրույց է տվել Ոչ թե արգելել, այլ խստացնել բնապահպանական նորմերը Քանդելու համար քանդող լավ վարպետ է պետք, սարքելու ժամանակ` լավ ճարտարապետ Վերջնական ցուցակների հրապարակման դրությամբ ընտրողների թիվ 848.343 է Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է ԱՊՀ միջպետական վիճակագրական կոմիտեի և ԱՊՀ մասնակից պետությունների վիճակագրական ծառայությունների ղեկավարներին «Կզբաղվեմ՝ տեսնեմ էդ ո՞վ է տեռոր անում թեկնածուին». Նիկոլ Փաշինյան (տեսանյութ) Սուրեն Պապիկյանը ներկայացնում է տարածքային կառավարման եւ զարգացման ոլորտի ծրագրերը (ուղիղ) ՀՀ-ն ներկայացնող թիմը ճանաչվել է հաղթող «Գեովիկտորինա» մասնագիտական մրցույթում Տաջիկստանի մայրաքաղաքում Երկու Կորեաների ղեկավարները պատմական համաձայնություններ են ձեռք բերել
Հարցում

Երկու խնդիր, որոնց լուծումը լինել-չլինելու հարց է. Ժիրայր Սեֆիլյան

Կոչ հայ նոր քաղաքական դասին

Երկու խնդիր, որոնց լուծումը լինել-չլինելու հարց է

 

Հայ հասարակությունն աննախադեպ հիվանդ է։

Կար ժամանակ, երբ հային բռնությամբ էին Սիբիր աքսորում։

Հիմա հայ մարդը կամավոր է Սիբիր գնում։

Պատճառն այն է, որ յուրային դավաճան տականքը, օգտագործելով յուրային լինելու հանգամանքը, կարողացել է հօգուտ օտարի, տվյալ դեպքում՝ Ռուսաստանի, զավթել պետությունը և յուրացնել Հայրենիքի կերպարի ու անվան իրավունքը։

Նախկինում, երբ օտարն էր իր դեմքով և իր անունից ճնշում ու կեղեքում, հայ մարդը դիմադրում էր որպես «մենք»-ի մաս կազմող «ես», դիմադրում էր հանուն Հայրենիքի՝ որպես «մենք»-ի և «ես»-ի ներդաշնակ ամբողջություն։

Մինչդեռ հիմա, երբ Հայրենիքի անունից հանդես եկող յուրային տականքն է ճնշում ու կեղեքում, հաճախ կորսվում է «մենք»-ի ու «ես»-ի կապը, խամրում է Հայրենիքի հանդեպ սերը, «ես»-ը օտարանում է «մենք»-ից, Հայրենիքից, կորցնում է ազգային առաքելության իմաստը և լքված մենակի հուսահատությամբ ձեռքը մեկնում է նույնիսկ Սիբիրի սառցե փեշին։

Երբ Հայրենիքը օտարն է զավթել, ելքը նրան վռնդելն է։ Բայց երբ յուրայինն է զավթել ու վերածել համակենտրոնացման ճամբարի, հայրենակցին հայրենակցի վրա վերակացու կարգել, իսկ ճամբարը կառավարում է «ստրկացի՛ր կամ հեռացի՛ր» սկզբունքով, որպեսզի ճամբարականներին ներշնչի, թե գոնե անձնապես փրկվելու ճանապարհը Սիբիրն է, եթե բավարար միջոցներ չունեն ավելի բարենպաստ վայր ինքնաքսորվելու համար։

Միջազգային իրավունքի լեզվով սա ցեղասպանության ձև է՝ ստեղծել այնպիսի անտանելի պայմաններ, որ բնիկ ժողովուրդն ստիպված լինի լքել Հայրենիքը։

Նման իրավիճակում, երբ պետությունը վերածվել է սպիտակ ցեղասպանության գործիքի, դարձել հայությանը ստրկացնող ու Հայրենիքից օտարող համակենտրոնացման ճամբար, մահացու վտանգավոր է, միևնույն ժամանակ, զարմանալիորեն զավեշտալի է, որ շատ լուրջ ու պատրաստված մարդիկ մասնակի լուծումներ են առաջարկում։ Օրինակ՝ առաջարկում են հանդուրժել պետությունը զավթած ու ժողովրդին ցեղասպանող դավաճան տականքին, անգամ երկխոսել ու գործակցել նրա հետ, փորձել ներդրումներ ապահովել, պայքարել կոռուպցիայի դեմ, մասնակցել այսպես կոչված ընտրություններին և, առհասարակ, լավատեսական ծրագրեր կազմել ու ի կատար ածել դրանք։

Նման մոտեցումը, բացի առհասարակ գաղութային ճամբարային համակարգի կյանքը երկարաձգելուց և մեր արյունաքամությունն ուժեղացնելուց, ոչինչ չի տալու։

Նույնն է, թե ձգտել լավ ծառեր տնկել մի այգում, որը ոչ միայն պատված է մոլախոտով ու մացառով, ցանկապատ չունի, այլև որի այգեպանը խնամելու փոխարեն տրորում, արածավերում, չորացնում, թունավորում ու փչացնում է այն։

Վաղուց ժամանակն է հրաժարվելու այս անիմաստ ու կործանարար մոտեցումից։

Հայ նոր քաղաքական դասը, որ կյանքի պահանջով պետք է ձևավորվի, երկու հիմնական խնդիր ունի լուծելու։

1)վռնդել վատ այգեպանին ու նրա հովանավորին, սրտացավ այգեպան նշանակել և մաքրել ու ցանկապատել այգին, այսինքն՝ հեռացնել ու պատասխանատվության ենթարկել պետությունը զավթած ու ժողովրդին ցեղասպանող դավաճան տականքին, ազատվել ռուսական գաղութատիրությունից՝ վճռականորեն կտրելով մեզ նրա հետ կապող պորտալարը, ազգային կառավարություն ձևավորել և հրաժարվել այսպես կոչված 3-րդ հանրապետության իրավաքաղաքական հայեցակարգից, որի պատճառով ենք հայտնվել այս մահացու փակուղում,

2)սրտացավ ու բանիմաց այգեպան նշանակել, այգու կորսված, վայրիացած տարածքին տեր կանգնել ու մշակել այգին, այսինքն՝ որդեգրել 1-ին հանրապետության ժառանգորդության և Հայրենիքի վերատիրացման իրավունքի վրա հիմնված, ազգային առաքելությանը հետամուտ Նոր՝ Կուր-Արաքսյան, Հանրապետության իրավաքաղաքական հայեցակարգ և համապատասխան ռազմավարությամբ ու մարտավարությամբ կյանքի կոչել այն։

Եվ միայն դրանից հետո, երբ կունենանք ազգային իղձերին ու մարդկային երջանկությանը ծառայելուն միտված ինքնիշխան ժողովրդավարական պետություն, անկախ դատարան, քաղաքական ինստիտուտներ, քաղաքացիական հասարակություն, կարող են մտածել մասնակի լուծումների ու ծրագրերի, այդ թվում՝ ներդրումների, կոռուպցիան արմատախիլ անելու և այգում այլ մշակումներ կատարելու մասին։

Ինչ վերաբերում է երկխոսությանը, ապա այն այսօր իսկ անհրաժեշտ է սկսել նշված երկու խնդիրները լուծելու մղում ունեցող գործիչների շրջանում՝ հայ նոր քաղաքական դասը ժամ առաջ ձևավորելու նպատակով։ Դրա համար կարող է հարթակ ծառայել «Հանուն Հայաստան պետության» ճակատը։

Ապագան, մեր լինել-չլինելը կախված է մեզանից, մեր որոշումներից ու գործողություններից։

 

Ժիրայր Սեֆիլյան

«Արմավիր» ՔԿՀ

19 փետրվարի 2018թ․

website by Sargssyan