Վաղը Ասադի բանակը կմտնի Աֆրին.թուրքական բանակի հետ բախումը անխուսափելի՞է
Ինչպես հայտնի է, քրդերը համաձայնության են եկել Ասադի հետ, որ վերջինիս բանակը փետրվարի 20-ին կմտնի Աֆրին և թույլ չի տա , որ թուրքերը շարունակեն իրենց ռազմական գործողությունները այդ քաղաքի մոտակայքում: Ասադի այս որոշումը մտահոգել է Մոսկվային, քանզի ռուսները ներկա փուլում չեն ուզում բախվել թուրքերի հետ:
Քրդերը նման որոշում կայացրին այն բանից հետո, երբ պարզ դարձավ, որ նրանց շահերը Աֆրինում, չեն ուզում պաշտպանել, ոչ ռուսները, ոչ էլ ամերիկացիները: Սակայն դիտորդների կարծիքով, Ասադի այս քայլը կարող է խառնել ռուսների ու թուրքերի խաղաքարտերը: Իսկ եթե սիրիական և թուրքական զինված ուժերի բախումը դառնա իրականություն, ապա դա վերջ կդնի եռակողմ ռուս-թուրք-իրանական համաձայնությանը Սիրիայում:
Zham.am