Հանրապետության մի շարք ավտոճանապարհներին ձյուն և մառախուղ է
ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը
տեղեկացնում է, որ փետրվարի 18-ին՝ ժամը 10:00-ի դրությամբ, Սևանի,
Ճամբարակի, Արթիկի, Մարտունու, Տաշիրի, Վայքի,
Գորիսի, Սիսիանի, Կապանի, Մեղրու տարածաշրջանների ավտոճանապարհներին և
Տիգրանաշենի ոլորաններում ձյուն է տեղում:
Դիլիջանի և Մեղրու ավտոճանապարհներին մառախուղ է, տեսանելիությունը՝
40-60 մետր:
Ճանապարհաշինարարներն ավտոճանապարհներին կատարում են մաքրման և աղով,
ավազով մշակման աշխատանքներ:
ՀՀ միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց
են:
ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական
տեխնոլոգիաների նախարարության
լրատվական ծառայություն