Լուսավոր Հայաստան Կուսակցության երկրորդ համագումարը (LIVE)
Կուսակցության կանոնադրությամբ նախատեսված փոփոխություններով համագումարը կընտրի նոր Կառավարման խորհուրդ և կստեղծվի նոր մարմին՝ Քաղաքական խորհուրդ։ Առաջիկա համագումարով կամփոփվի Լուսավոր Հայաստան Կուսակցության գործունեության երկու տարվա արդյունքը։ Խորհրդի անդամները կներկայացնեն քաղաքական ձեռքբերումները և երկամյա ֆինանսական հաշվետվությունը, Լիբերալ քաղաքական դպրոցի գործունեությանը ընթացքը և հնարավորությունները։ Երևանի ավագանու ԵԼՔ խմբակցության և Վանաձորի ավագանու «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավարներ Դավիթ Խաժակյանը և Քրիստ Մարուքյանը կամփոփեն ավագանիում իրենց աշխատանքը և գործունեության հեռանկարները։
Համագումարի ընթացքում ևս մեկ անգամ ամրագրվելու են կուսակցության արժեքները և տեսլականը։ Նախատեսվում է հռչակել Իրավունքի գերակայության մանիֆեստը։
Համագումարին կմասնակցեն կուսակցության պատվիրակներ, ԵԼՔ դաշինքի ներկայացուցիչներ, հյուրեր «Եվրոպայի ազատականների և ժողովրդավարների դաշինք» կուսակցությունից և այլ միջազգային կառույցներից։