Ինչ են փնտրում ոստիկանները ՀՀ մարզերում
«Հայկական ժամանակ» թերթը գրում է. «ՀԺ»-ին հասած տեղեկություններով՝ ոստիկանությունը շարունակում է հատկապես մարզերում ուժեղացված ծառայություն իրականացնել: Ոստիկանության բաժիններում աշխատակիցներին հանձնարարել են ցուցաբերել մեծ աչալրջություն:
Ուշադրության կենտրոնում են կասկածելի արտաքինով անձինք, եւ բոլոր նրանք, որոնք վարձով բնակարան են փնտրում:
Թաղային ոստիկանները ստուգում են, թե ովքեր են շենքում նորեկները, որտեղից են եկել ու ինչու են բնակարան վարձակալել:
Ի դեպ, ըստ լուրերի, ենթադրյալ ինչ-ինչ խմբավորումներ մտել են ՀՀ տարածք, իսկ նրանց մի մասն անցել է Վրաստան»:
Առավել մանրամասն՝ «Հայկական ժամանակ» թերթի այսօրվա համարում