1 USD = 0 AMD
1 EUR = 0 AMD
1 RUR = 0 AMD
Դեկտեմբերին ընտրությունները կլինեն Փաշինյանի անձնական տակտիկական հաղթանակը, բայց պարտություն մեր պետականության համար. Ռոբերտ Քոչարյան Սասնա Ծռերը պատրաստվում են ընդիմությո՞ւն դառնալ Փաշինյանին. Տեսանյութ Հայկոն հայտնվել է իր իսկ կողմից պատրաստած պոպուլիստական խոստումների թակարդում. Տեսանյութ Ես պաշտոնապես հայտարարում եմ` դեմ եմ տրանսպորտի թանկացմանը քաղաքացիների համար. Հայկ Մարության Քոչարյանի՝ Bloomberg-ին տված հարցազրույցից որոշ հատվածներ ոչ բարեխիղճ ձևով տեղ են գտել լրատվամիջոցներում. Վիկտոր Սողոմոնյան Կվերանա՞ն կարմիր գծերը․ պարզաբանում է Երեւանի նորընտիր քաղաքապետ Հայկ Մարությանը Արմեն Սարգսյանը գաղտնի հանդիպումնե՞ր է ունեցել Մոսկվայում Հովիկ Աբրահամյանին փաստացի պատկանող տարածքներում հայտնաբերված զենքը «Մարտի 1-ի» հետ կապ չունի (Տեսանյութ) Ծառուկյանը քաղաքականության հաշվի՞ն չի ապրում (Տեսանյութ) Սահմանադրությունը լուծումներ տալիս է ԱԺ-ն իրավունքի ուժով լուծարելու համար, պետք է դրանցով առաջնորդվել, ոչ թե քաղաքական աղմուկ բարձրացնել. Գ. Հարությունյան (տեսանյութ)
ԼՐԱՀՈՍ
«Դեկտեմբերին ընտրությունները կլինեն Փաշինյանի անձնական տակտիկական հաղթանակը, բայց...». Ռոբերտ Քոչարյան Բարդ է լինելու, բայց չեմ կարծում, որ զենքերը պետք է վայր դնել. Նաիրա Զոհրաբյանը՝ արտահերթ ընտրություններին մասնակցելու մասին (տեսանյութ) Ադրբեջանի ԱԳՆ-ն հայտարարություն է տարածել ԼՂ խնդրի վերաբերյալ Արման Եղոյանը ՀՀ վարչապետի հրաժարականի մասին. նա ժամկետներ է նշել Ֆրանկոֆոնիայի միջոցառումների օրերին «Զվարթնոց» օդանավակայանը 29 մասնավոր չվերթ է սպասարկել Էրդողանը հուսով է, որ Բրանսոնի ազատ արձակումը կնպաստի ԱՄՆ-ի հետ հարաբերությունների կարգավորմանը Charlie Hebdo-ն Ազնավուրի մահվանը նվիրված ծաղրանկար է հրապարակել Դեկտեմբերին ընտրությունները կլինեն Փաշինյանի անձնական տակտիկական հաղթանակը, բայց պարտություն մեր պետականության համար. Ռոբերտ Քոչարյան «Պրոֆեսիոնալ մարզիչը Մխիթարյանին կստիպի վազել» Ինչպե՞ս է սրտի ստենտավորումը կյանքեր փրկում. մեկնաբանում է Քանկոր ԲԿ-ի մասնագետը (ֆոտոշարք) Ի՞նչ մտածի այս ամենից հետո օրինապահ վարորդը, ի՞նչ վարք որդեգրի, որպեսզի իրեն հիմար վիճակի մեջ չզգա... Արհեստականորեն խոչընդոտվում են «Արմօյլ» գործարանի աշխատանքները (տեսանյութ) nfjRrendAgY Մեղադրանք է առաջադրվել` Դոնի Ռոստովում 2013 թվականին հայ գործարարի նկատմամբ սպանության փորձ կատարելու համար. նախաքննությունն ավարտվել է Անընդհատ հաշվում եք ու չեք գտնում Ձեր 1000 դրամը. որտե՞ղ է այն ԵԽԽՎ գործընկերները ընդգծել են իրենց աջակցությունը Հայաստանում տեղի ունեցած հեղափոխությանը Ռուս սահմանապահները ձերբակալել են հայ-թուրքական սահմանն ապօրինի հատած անձի (լուսանկար) Անհայտ անձը կրակոցներ է արձակել Գլենդելի հայկական ռեստորաններից մեկում. կա զոհ և վիրավոր (տեսանյութ) Հայաստանի և Արցախի նախագահները իրենց տիկնանց հետ «Բերքի տոն» տոնավաճառին (ֆոտոշարք) Սասնա Ծռերը պատրաստվում են ընդիմությո՞ւն դառնալ Փաշինյանին. Տեսանյութ Ի՞նչ է սպասվում Ամուլսարի հանքին Մեծամորի ատոմակայանը փակելուն ուղղված Բաքվի հերթական սադրանքը չի հաջողվել. Արփինե Հովհաննիսյան Հայկոն հայտնվել է իր իսկ կողմից պատրաստած պոպուլիստական խոստումների թակարդում. Տեսանյութ Ասադը հաղթել է, իսկ Վաշինգթոնը՝ պարտվել. The National Interest Վանաձորում թալանել են նախկին քաղաքապետի՝ դպրոցի տնօրեն աշխատող քրոջ բնակարանը. դռան վրա արտառոց գրություն են թողել «Պահպանենք Թբիլիսիի հայկական պատմամշակութային ժառանգությունը». բողոքի ցույց Վրաստանում Իրավունքները պետք է լինեն պաշտպանված՝ անկախ տարածքի քաղաքական կարգավիճակից. ՄԻՊ-ն այցելել է Արցախ Հայկ Մարությանի առաջին գործը. ապօրինի շինարարությունը կասեցվեց (լուսանկարաներ) Մխիթար Հայրապետյանը կատարում է Սթինգի երգը. Տեսանյութ Հոքինգի վերջին վախը սուպերմարդկանց հայտնվելն էր Ավանում ավազակային հարձակում գործած անձը ձերբակալվել է. հանցագործության գործիք հանդիսացած հրազենը և գողոնի մի մասը հայտնաբերվել է Ես պաշտոնապես հայտարարում եմ` դեմ եմ տրանսպորտի թանկացմանը քաղաքացիների համար. Հայկ Մարության Երկրաշարժ Սյունիքի մարզի Քաջարան քաղաքից 9 կմ հյուսիս-արևելք Կճոյանի քայլ անելու կոչը լսելուց ակամայից հիշեցի օֆշորային սկանդալը Էլեկտրաէներգիայի պլանային անջատումներ Երևանում և մարզերում ՃՏՊ Կանիաշիր գյուղի սկզբնամասում Բաց նամակ Կրթության և գիտության նախարար Արայիկ Հարությունյանին Կա, այնուամենայնիվ, մի բնագավառ, որտեղ իրավիճակ չի փոխվել Ափսոսանքով եմ հայտնում որ Արշակ Չոպանյանի անունը չհոլովեցին և ոչ մի ամբիոնից. Դիմանկար Ռուսաստանում պատգամավորի կինը ճանապարհ էր փակել՝ սեփական տեսահոլովակը պատրաստելու համար. Տեսանյութ Քոչարյանի՝ Bloomberg-ին տված հարցազրույցից որոշ հատվածներ ոչ բարեխիղճ ձևով տեղ են գտել լրատվամիջոցներում. Վիկտոր Սողոմոնյան Դիվանագիտական անձնագրից զրկելուց հետո մի բերեք ու ասեք՝ անձնվիրաբար խաղա հանուն հայրենիքի Հայաստան-Ջիբրալթար՝ 0:1 (տեսանյութ) Կվերանա՞ն կարմիր գծերը․ պարզաբանում է Երեւանի նորընտիր քաղաքապետ Հայկ Մարությանը Արմեն Սարգսյանը գաղտնի հանդիպումնե՞ր է ունեցել Մոսկվայում Պարզունակ սադրանք է տեղի ունեցել այդ «ԱդեկվաԴ» կոչված խմբի կողմից, որին մարալիկցիները տրվել են. Դավիթ Սանասարյան (տեսանյութ) Հովիկ Աբրահամյանին փաստացի պատկանող տարածքներում հայտնաբերված զենքը «Մարտի 1-ի» հետ կապ չունի (Տեսանյութ) Հայ դիրքապահների ուղղությամբ արձակել է շուրջ 1000 կրակոց Ծառուկյանը քաղաքականության հաշվի՞ն չի ապրում (Տեսանյութ) Սահմանադրությունը լուծումներ տալիս է ԱԺ-ն իրավունքի ուժով լուծարելու համար, պետք է դրանցով առաջնորդվել, ոչ թե քաղաքական աղմուկ բարձրացնել. Գ. Հարությունյան (տեսանյութ) Լինելու է ամենամեծ համաներումը. Արտակ Զեյնալյանը փակագծեր է բացում (տեսանյութ) Հայկ Մարության. Սա ոչ թե արարողակարգային ընթերցում էր, այլ իրական երդում՝ երևանցիների և Աստծո առաջ Այլևս չեմ ասելու՝ Մարտի 1-ի գործով ում ենք կանչել հարցաքննության. Սասուն Խաչատրյան (տեսանյութ) Հայերը կարևոր են Կանադայի համար, Կանադայում 60,000 հայ կա, ովքեր հարստացնում են մեր երկիրը. Կանադայի վարչապետ Церемония инаугурации Айка Марутяна (ВИДЕО) Հայկ Մարությանի երդման արարողությունը (տեսանյութ) Հայուհին դարձել է Բաշկիրիայի առաջին տիկին Ի՞նչ պայմանագրեր են ստորագրվելու աշխարհի խոշորագույն տնտեսություններից մեկի՝ Կանադայի հետ Կանադայի և Հայաստանի վարչապետների հանդիպումը լրագրողների հետ (Տեսանյութ) Ե՞րբ են մարալիկցիները հաշիվ պահանջելու «կարգին» Հայկոից. Տեսանյութ Ժիրայր Սեֆիլյանը դիմել է վարչապետին. Արմեն Բիլյանը և Սմբատ Բարսեղյանը զրկված են Արայիկ Խանդոյանին վերջին հրաժեշտը տալու հնարավորությունից Մարալիկի միջադեպում ամենատխուրն ինձ համար ոստիկանության պահվածքն էր «Ես իսկապես ինձ շատ լավ եմ զգում, որ մեր երկիրը այսքան սիրելի է դառնում հյուրերի համար». Աննա Հակոբյանը հրավերներ է ստացել (Տեսանյութ) Վարչապետի հրաժարականից հետո ԱԺ-ում վարչապետի թեկնածու չառաջադրվելու դեպքում խնդիրը կմտնի իրավական փակուղի. Զոհրաբյան PZswXKr7RKg Ողբերգական դեպք Վրաստանում. Հայաստանի քաղաքացին բեռնատարով գլորվել է ձորը. դին և մեքենան վերածվել են մոխրի Հրդեհ Բերդ քաղաքում Նիկոլ Փաշինյանը շնորհակալություն հայտնեց Էդվարդ Նալբանդյանին (տեսանյութ) Կանադայի վարչապետն այցելել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր (տեսանյութ) Կանադայի վարչապետ Ջասթին Թրյուդոն պաշտոնական ընթրիքի ժամանակ Նիկոլ Փաշինյանից ստացել է հոր լուսանկարները և եռագույնով գուլպավ (լուսանկարներ) Հաճելի է խոսել Կանադայի ու Հայաստանի միջև բարեկամության մասին, որն ունի լավ պատմություն, սակայն շատ ավելի մեծ ապագայի ներուժ. Թրյուդո Դուք գիտեք, որ տարիներ առաջ արդեն պատիվ եմ ունեցել հայրիկիս հետ այցելել Հայաստան ամառային արձակուրդների շրջանում. կայացավ Փաշինյան-Թրյուդո հանդիպումը Պետության ամենօրյա կառավարման ամբողջական պատասխանատվությունը կրում է «ժողովրդի» կողմից ձևավորված ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆԸ Այդ գործիքակազմը մերժված իշխանությանն է Արցախի ՊԲ հայտարարությունը Գևորգ Հարոյանի մահվան հանգամանքների վերաբերյալ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Ջիվան Գասպարյանի ծննդյան 90-ամյակի առթիվ Սեյրան Սարոյանի վիճակը վատացել է Գևորգ Հարոյանի մահվան դեպքի առթիվ մեղադրանք է առաջադրվել վաշտի հրամանատար կապիտանին. նա կալանավորվել է Հեղափոխությունները բերում են նոր աշխարհայացք, նոր կարգախոսներ ու նոր խորհրդանիշներ Ձախողումից հետո իշխանությունն անցել է նոր մեղադրանքի փնտրտուքի. 2-րդ նախագահի գրասենյակի արձագանքը
Հարցում

Վահանաձև գեղձի խնդիրներ. ո՞ր դեպքում է պետք դիմել էնդոկրին վիրաբույժի

Հայաստանը հանդիսանում է վահանաձև գեղձի հիվանդությունների էնդեմիկ գոտի: Մեր երկրում բարձր ճառագայթային ֆոնը պայմանավորում է վահանաձև գեղձի քաղցկեղի բարձր ցուցանիշը: Վահանաձև գեղձի հիվանդությունների տարածվածության, քացկեղի ձևերի, բուժման արդյունավետ լուծումների մասին “Առողջապահական համակարգ” մասնագիտական պարբերականը զրուցել է բժշկական գիտությունների թեկնածու, դոցենտ, «Աստղիկ» բժշկական կենտրոնի Էնդոկրին վիրաբուժության ծառայության ղեկավար Արմեն Մարտիրոսի Վարժապետյանի հետ:

Պարոն Վարժապետյան, էնդոկրինոլոգներն ահազանգում են, որ ինչպես ամբողջ աշխարհում, այնպես էլ Հայաստանում վահանաձև գեղձի հիվանդությամբ տառապող մարդկանց  թիվը մշտապես աճում է: Որո՞նք են հիմնական պատճառները: 

-Նախևառաջ բնակլիմայական պայմանները, յոդի պակասը: Հայաստանը գտնվում է բարձրադիր աշխարհագրական գոտում, ուստի մեր երկրի հողն ու ջուրը չեն հարստանում յոդով: Իսկ մարդու օրգանիզմը մոտ 25 մգ յոդ է պարունակում: Դրա մեծ մասը վահանաձև գեղձի մեջ է, որը կարգավորում է նյութափոխանակությունը, ուստի յոդի անբավարարությունը շատ լուրջ խնդիր է օրգանիզմի համար և հանգեցնում է մի շարք հիվանդությունների:

Մեր օրգանիզմում յոդի պակասը լրացնելու համար հարկավոր է օգտագործել այնպիսի սննդամթերք, որի մեջ բավարար քանակությամբ յոդ կա։ Այն անհրաժեշտ է վահանագեղձի հորմոնների արտադրության համար։ Յոդի աղեր շատ կան ձկների և ծովամթերքի, ինչպես նաև խավիարի և ընկույզի մեջ:



Մեր երկրում վահանաձև գեղձի հիվանդությունների առաջացման պատճառներից են նաև իմուն համակարգի խնդիրները, երբ մեր օրգանիզմը սկսում է արտադրել հակամարմիններ սեփական վահանաձև գեղձի նկատմամբ, ինչի արդյունքում տեղի է ունենում բորբոքային պրոցես. գեղձը սկսում է ախտահարվել:

Չերնոբիլից հետո Ուկրաինայում և Բելառուսում գրեթե 10 անգամ ավելացել է վահանաձև գեղձի ուռուցք ունեցող հիվանդների թիվը: Հայաստանում նույնպես այս հիվանդությամբ   տառապող մարդկանց  թիվն  օրեցօր  աճում է: Ցավով եմ նշում, որ բավականին երիտասարդացել է վահանագեղձի չարորակ ուռուցքներով ախտահարումը:
Հայաստանում չարորակ ուռուցքների առաջացման պատճառներից մեկը ճառագայթման բարձր աստիճանն է: Մենք պետք է հաշվի առնենք, որ նոր տեխնոլոգիաների (հեռախոսները, հեռուստացույցներ, համակարգիչներ) ճառագայթումը նույնպես նպաստում է ուռուցքների գոյացման շատացմանը, որովհետև վահանաձև գեղձի բջիջները շատ զգայուն են ճառագայթների հանդեպ, և ի տարբերություն մյուս օրգանների, շատ արագ ձևափոխվում և վերածվում են ուռուցքային բջիջների:
Իսկ որո՞նք են այն ախտանիշները, որոնք ստիպում են մարդկանց դիմել բժշկի՝ այն դեպքում, երբ վահանաձև գեղձի հանգուցավոր ձևերը հիմնականում զարգանում են առանց որևէ գանգատի, և հնարավոր է, որ մարդ չիմանա դրա մասին:

- Ախտանիշները տարբեր են: Նախ նշեմ, որ վահանաձև գեղձի բնականոն գործունեության համար յոդը անհրաժեշտություն է, և դրա պակասը, ինչպես նաև ավելցուկը կարող են հանգեցնել տարբեր գանգատներով մի շարք հիվանդությունների առաջացման։ Եթե յոդի պակասի պատճառով լինում է գեղձի թերֆունկցիա, ապա գեղձն իր ծավալով մեծանում է և առաջացնում սուբյեկտիվ խեղդոցի զգացում ՝ հատկապես նյարդայնալիս, լարված իրավիճակներում: Ծավալի մեծացման հաշվին վահանաձև գեղձը սեղմում է շնչափողը և հարակից խոշոր անոթները՝ առաջացնելով գլխապտույտ, գլխացավ, սուր, նոպայաձև կամ խեղդող հազ: Եթե ծավալային փոփոխությունից բացի փոխվում է նաև գեղձի աշխատանքը, ապա հիվանդի մոտ նկատվում է սրտխփոց, թուլություն, դյուրագրգռվածություն, ինչպես նաև ակնային խնդիրներ՝ ցավեր աչքերում, վատ տեսողություն:

Լինում են դեպքեր, երբ ուռուցքը չափերով լինում է փոքր, և հիվանդը որևէ գանգատներ չի ունենում: Սքրինինգային հետազոտությունները թույլ են տալիս վաղ շրջանում հայտնաբերել այդ հանգույցները:

Իսկ որո՞նք են էնդոկրին վիրաբուժությանն առնչվող ամենատարածված հիվանդությունները:

- Վահանաձև գեղձի հանգուցային ախտահարումները ամենատարածված էնդոկրին խնդիրներից են: Մեր երկրի բնակչության շուրջ կեսը տառապում է վահանաձև գեղձի այս կամ այն հիվանդությամբ: Իհարկե բոլորը դեպքերը չեն, որ վիրահատության ու անգամ բուժման կարիք ունեն: Այնուամենայնիվ, վահանաձև գեղձի հանգույցային գոյացությունների 1-5%-ը չարորակ են, հետևաբար վահանաձև գեղձի հանգույցներ ունեցող պացիենտները պետք է գտնվեն բժշկական հատուկ հսկողության ներքո:

Բավականին տարածված են նաև հարվահանաձև գեղձի հիվանդությունները:



Հարվահանաձև գեղձերը թվով 4-ը /90%/ գտվում են վահանաձև գեղձի հետին մակերեսին, բլթերի բևեռների մոտ: Այս օրգանները արտադրում են պարատհորմոն, որը կարգավորում է կալցիումի և ֆոսֆորի փոխանակությունը օրգանիզմում: Հարվահանաձև գեղձերի գերֆունկցիայի ժամանակ արյան մեջ բարձրանում է պարատհորմոնի մակարդակը, ինչը կարող է հանդիսանալ աղեստամոքսային, սիրտ-անոթային, նյարդային համակարգների տարբեր խանգարումների պատճառ. առաջանում են մկանային և ոսկրային ցավեր, նկատվում են խոցային հիվանդության և ենթաստամոքսային գեղձի բորբոքման սրացումներ:

Հիպոպարաթիրեոզի /հարվահանաձև գեղձերի թերֆունկցիայի/ հիմնական պատճառն է հանդիսանում նրանց վնասումը կամ հեռացումը վահանաձև գեղձերի վրա վիրահատություն կատարելիս: Արտահայտվում է արյան մեջ կալցիումի քանակի նվազումով: Երբեմն կարող են առաջանալ ջղաձգումներ և ցնցումներ:
Էնդոկրին վիրաբուժության արդիական խնդիրներից է մակերիկամների որոշ հիվանդությունների և խանգարումների բուժումը: Մակերիկամները զույգ օրգաններ են, որոնք գտնվում են երիկամների վերին բևեռների մոտ և արտադրում են նյութափոխանակության համար մի շարք կարևորագույն հորմոններ՝ կատեխոլամիններ/ադրենալին և նորադրենալին/, ստերոիդային հորմոններ: Մակերիկամներում կարող են զարգանալ հորմոնային ակտիվ ուռուցքներ, որոնց ժամանակ արյան մեջ կտրուկ և անկառավարելի բարձրանում են վերը նշված կենսաբանորեն ակտիվ նյութերի քանակը, ինչը հանգեցնում է նյութափոխանակության, սիրտ-անոթային և այլ համակարգների տարբեր խանգարումների:Մակերիկամների ուռուցքների տեսակներից է ֆեոքրոմոցիտոման: Այս ուռուցքը մակերիկամի միջուկային հատվածի հորմոն ակտիվ ուռուցք է, կարող է լինել բարորակ և չարորակ, ուղեկցվում է արյան մեջ կատեխոլամինների /ադրենալինի և նորադրենալինի/ քանակի կտրուկ և անկառավարելի բարձրացմամբ: Հիվանդների մոտ կարող են դիտվել հիպերտոնիկ կրիզներ, “բուժման չենթարկվող” բարձր զարկերակային ճնշում, նյարդա-էմոցիոնալ անկայունություն, նյութափոխանակության, աղե-ստամոքսային ուղու տարբեր խանգարումներ և այլ:


Իսկ վահանաձև գեղձի հանգույցների ժամանակ ո՞ր դեպքերում է ցուցված վիրահատություն:

-Վերջնական ախտորոշման համար կատարում ենք պունկցիոն բիոպսիա, որի հիման վրա որոշում ենք ուռուցքների բուժման ռազմավարությունը: Քանի որ, ինչպես փաստում են առաջատար էնդոկրին վիրաբուժության կենտրոնները, ուռուցքներն ի սկզբանե լինում են կամ բարորակ կամ չարորակ, բարորակ ուռուցքները չարորականալու հատկություն չունեն, հետևապես բուժման հետագա ընթացքը կախված է բիոպսիայի արդյունքից:
Բարորակ ուռուցքների պարագայում վիրահատություններ ցուցված են հետևյալ դեպքերում՝ նախ, երբ առկա է հարևան օրգանի ճնշման երևույթ (վիրահատությունը որոշվում է բժիշկ-պացիենտ քննարկման արդյունքում՝ հաշվի առնելով այն հանգամանքը, թե որքանով են ուռուցքները անհանգստացնում հիվանդին, որքանով է վատթարացել հիվանդի կյանքի որակը), 2-րդը, պարանոցի էսթետիկ տեսքի վերականգման նպատակով և 3-րդը, երբ հանգույցը հորմոնակտիվ է:

Ցավով պետք է նշեմ, որ վահանաձև գեղձի չարորակ ուռուցքներով ախտահարումը բավականին երիտասարդացել է:

Միջազգային վիճակագրության համաձայն՝ վահանաձև գեղձի հանգույցներ ունեցող 100 հիվանդից 1-ից 5-ի մոտ հայնաբերվում է չարորակ ուռուցք: Չարորակ ուռուցքները ունենում են մասնագիտացված, դիֆերենցված ձևեր, երբ ուռուցքային բջիջները <<հիշում են>>, թե որ բջիջներից են սկիզբ առել: Դիֆերենցված՝ պապիլյար և ֆուլիկուլյար ձևերի բուժման արդյունավետությունը հասնում է 95-100%-ի: Բարեբախտաբար, քիչ են չդիֆերենցված ձևերը, որոնք կոչվում են անապլաստիկ: Դրանք քաղցկեղի ամենասարսափելի տեսակն են. արագ աճ են արձանագրում և անբուժելի են: Փորձը ցույց է տալիս, որ հիվանդության ախտորոշումից հետո 6 ամսվա ընթացքույմ արձանագրվում է մահ:



Վահանաձև գեղձի հիվանդություններից է մեդուլյար քաղցկեղը, որն առաջանում է հատուկ C բջիջներից: C բջիջները համարվում են <<ոչ տեղացի բջիջներ>> վահանաձև գեղձում: Դրանք արտադրում են ոչ թե վահանագեղձի հորմոններ, այլ կալցիոտոնին, որն իջեցնում է կալցիի քանակն արյան մեջ: C բջիջները բնութագրվում են արագ մետաստավորմամբ, և նույնիսկ ռադիոյոդը անօգուտ է բուժման տեսանկյունից: Եթե ախտորոշումը հաստատվում է, մենք հեռացնում ենք և վահանաձև գեղձը և լիմֆատիկ հանգույցները, որպեսզի հետագայում բացառենք հիվանդության կրկնվելու հավանականությունը:

Մեդուլյար քաղցկեղի բուժման արդյունավետությունը շուրջ 75-85 % է:

Էնդոկրին խնդրիների բուժման ի՞նչ լուծումներ է առաջարկում Ձեր ղեկավարությամբ գործող <<Աստղիկ>> ԲԿ էնդոկրին վիրաբուժության ծառայությունը:

- Մեր՝ Էնդոկրին վիրաբուժության ծառայության հիմնական գործունեությունն է վահանաձև, հարվահանաձև գեղձերի և մակերիկամների հիվանդությունների կոնսերվատիվ և վիրահատական բուժումը, որն իրականացնում ենք նորագույն եղանակների և սարքավորումների կիրառմամբ, ինչի շնորհիվ նվազեցրել ենք վիրահատական տրավմայի աստիճանը և կրճատել ներհիվանդանոցային հոսպիտալիզացիայի ժամկետները:  

Ախտորոշման ժամանակակից  մեթոդները զգալիորեն բարելավվել են, և այսօր դրանց շնորհիվ մենք հնարավորություն ունենք ավելի վաղ հայտնաբերել ուռուցքներն ու վահանաձև գեղձի այլ հիվանդությունները։  Մեր ծառայությունն ուղղորդվում է միջազգային առաջատար կազմակերպությունների՝ Ամերիկյան թիրեոդոլոգիական ասոցիացիայի, եվրոպական թիրեոդոլոգիական ասոցիացիայի, որի անդամն եմ նաև ես, ինչպես նաև ռուսական էնդոկրին վիրաբուժների ասոցիացիայի ուղեցույցներով: Իրականացնում ենք բարձր մակարդակի դիագնոստիկ ծառայություններ, այդ թվում ՝ էլաստոգրաֆիա: Էլաստոգրաֆիան նորագույն ուլտրաձայնային մեթոդ է: Հետազոտությունը կատարում ենք վահանագեղձի բարորակ և չարորակ գոյացությունների տարբերակման, ռեգիոնար լիմֆատիկ հանգույցների վիճակի գնահատման նպատակով:

Վիրահատություններն անցկացնում ենք ավանդական եղանակով՝ պարանոցի առաջնային մասին օձիքաձև կտրվածքի միջոցով: Կիրառում ենք նաև նորագույն տեխնոլոգիաներ, այդ թվում` էնդոսկոպիկ:

Բուժօգնության մեջ օգտագործում ենք նաև բուժման նվազ ինվազիվ, ոչ-վիրահատական մեթոդներ: Մասնավորապես, կատարում ենք սկլերոթերապիա` սկլերոզացնող նյութի ներմուծում հանգույցներ, որը դեստրուկցիայի է ենթարկում (քայքայում է) հանգույցների ախտահարված հյուսվածքները` դրանք փոխարինելով շարակցական հյուսվածքներով: Այդ կերպ հանգույցները չափերով փոքրանում են, և եթե գանգատը միայն այն է, որ հանգույցները իրենց ծավալի պատճառով ճնշում են հարևան օրգաններին, ապա այդ մեթոդն ապահովում է բավականին լավ արդյունքներ:

Իսկ որքա՞ն է տևում հիվանդների ապաքինման շրջանը:

-Մենք ապահովում ենք հիվանդների հետվիրահատական ապաքինման շատ կարճ շրջան՝ շնորհիվ որակյալ բուժօգնության,  բարձրորակ դեղորայքի, արդյունավետ  մեթոդների,  գերժամանակակից սարքավորումների:Մենք բոլոր ջանքերը ներդնում ենք, որ վիրահատությունից  հետո սպին առավելագույնս անտեսանելի լինի:



Հիվանդասենյակներում հիվանդները մնում են 1-2 օր, որից հետո տանը շարունակում են դեղորայքային բուժումը: Վահանաձև գեղձի վիրահատությունից հետո նշանակում ենք փոխարինող թերապիա:

 

website by Sargssyan