1 USD = 0 AMD
1 EUR = 0 AMD
1 RUR = 0 AMD
ԱԱԾ-ն կարճել է Առաքել Մովսիսյանի վերաբերյալ գործը Գյումրեցի կնոջ մահվան մեջ մեղադրվող ռուս զինծառայողը կդատվի հայկական դատարանում Օֆշորային ընկերությունը հանցագործություն չէ.Արթուր Վանեցյանն իր հարազատների բիզնես գործունեության մասին Հայերին արտաքսում են Եվրոպայից Հայաստանում հեղափոխության հաղթանակի «պատճառով» Ջավախահայերը փակել էին հայ-վրացական սահմանը․ բողոքի ցույց էին անում (տեսանյութ) Տաջիկստանի նախագահը նույնպես աջակցում է Բելառուսին՝ ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի հարցում Ով հանել է, իրեն հարցրեք. Լեւոն Մնացականյանը՝ իր պաշտոնանկության պատճառների մասին Արամ Հարությունյանի գործով հետախուզվողին հայտնաբերել են Սերժ Սարգսյանը հրաժարվել է հանձնել Արցախի 5 շրջանները Ադրբեջանին. Լուկաշենկոյի սենսացիոն բացահայտումը Կադրային փոփոխություններ՝ Արցախի բանակում (Տեսանյութ)
ԼՐԱՀՈՍ
ԱԱԾ-ն կարճել է Առաքել Մովսիսյանի վերաբերյալ գործը Շակիրան Իսպանիայում մեղադրվում է մոտ 15 մլն եվրոյի հարկերի վճարումից խուսափելու համար Հրապարակվել է Անկարայում գնացքների բախման տեսանյութը Ալիևն ու Փաշինյանը ղարաբաղյան խնդրի մասին գրառումներ են արել Թվիթերում Երկու քրոջ սպանության և խարդախության համար ցմահ ազատազրկված Պողոսյանին ՄԻԵԴ վճռով ՀՀ-ն կփոխհատուցի 900 եվրո. վճիռ Գյումրեցի կնոջ մահվան մեջ մեղադրվող ռուս զինծառայողը կդատվի հայկական դատարանում Օֆշորային ընկերությունը հանցագործություն չէ.Արթուր Վանեցյանն իր հարազատների բիզնես գործունեության մասին Էջմիածնում բախում է տեղի ունեցել կաթողիկոսի հրաժարականը պահանջողների եւ նրա աջակիցների միջեւ Բաժանորդագրվեք Zham.am-ի YouTube-յան ալիքին Արթուր Բաղդասարյանը հեռանում է ակտիվ քաղաքականությունից. ՕԵԿ-ն ունի նոր նախագահ Սպիտակցի Հայկոն կասկածվում է վրաերթի ենթարկվածին կրկնակի վրաերթի ենթարկելու մեջ Միհրան Հարությունյանը երկրորդ հաղթանակն է տոնել MMA-ում (Տեսանյութ) Նախօրեին Խանջյան փողոցում մահվան ելքով վրաերթի մասնակիցը «Սպիտակցի Հայկոն» է. նրան գտել են (ֆոտո) Ջավախքցի երիտասարդները հանդիպել են Օսիպյանի հետ. նրանք առժամանակ բողոքի ակցիաներ չեն անցկացնի ԱԱԾ. Ինչպես զգուշանալ գործակալներից ու չհայտնվել ծուղակում ԱՄՆ-ի օրենսդիրները պատրաստ են շարունակել երկխոսել Փաշինյանի կառավարության հետ (տեսանյութ) Ոստիկանության 5 ծառայողի շնորհվեց ոստիկանության լեյտենանտի կոչում.տեսանյութ Հայաստանը ՏՏ ոլորտում ճանաչված է, բայց դեռ շատ տեղ ունի առաջ գնալու (ֆոտոշարք) ԱԱԾ-ն թարմացնում է կայքը Հայերին արտաքսում են Եվրոպայից Հայաստանում հեղափոխության հաղթանակի «պատճառով» Ադրբեջանն ամրապնդում է ՀՀ-ի հետ սահմանային հատվածն Արցախի դեմ գործողությունների նախաշեմին Քաղաքավարությունը շփոթում են թուլության հետ. Փաշինյանը՝ Գարեգին Բ-ին Բակո Սահակյանը, ըստ էության, զոհաբերում է Փաշինյանի հերթական անհավասաչակշիռ և քմահաճ պահանջին Հետաքրքիր է՝ հանրության պահանջ կոչվածը որտե՞ղ է երևում, ինչպե՞ս է չափվում Նոր տոնածառը հանրության պահանջն է․ Հայկ Մարության Ջավախահայերը փակել էին հայ-վրացական սահմանը․ բողոքի ցույց էին անում (տեսանյութ) Տաջիկստանի նախագահը նույնպես աջակցում է Բելառուսին՝ ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի հարցում Ու՞ր է դըմբ-դըմբ-հուն... Թե՞ դուխներդ մենակ տաք տեղում է ձեզ ուտում... Գնում էինք ընտանիքով զոքանչիս մոտ մայրերի տոնը շնորհավորելու Հնդկական միգրացիա Հայաստանում. կան որոշակի ռիսկեր Ինչպե՞ս կառավարությունում պահել «դուխով»–ը Նոր Ազգային ժողովը նոր տրակտոր է ձեռք բերել Ազգությամբ ադրբեջանցին խախտել է Հայաստանի սահմանը. Ի՞նչ նպատակ է նա ունեցել ԱԺ-ում մշտական հանձնաժողովների թիվը կավելանա Տիգրան Մուկուչյանը ուզում է դառնալ Նիկոլ Փաշինյանի իշխանության սպասարկուն Սկզբի համար որոշել են այդքանով յոլա գնալ Ով հանել է, իրեն հարցրեք. Լեւոն Մնացականյանը՝ իր պաշտոնանկության պատճառների մասին Առաջիկայում պաշտոնից հավանաբար կազատվի Արցախի ՊԲ հրամանատարի տեղակալ, գեներալ-մայոր Սամվել Կարապետյանը Շիրակում զարմանք են ապրել Նազելի Բաղդասարյանի հավաքած քվեներից, նրան օգնել է Մարտուն Գրիգորյանը Փաշինյանի խորհրդականը 120 %-ով ավտովարկեր է տրամադրում Արամ Հարությունյանի գործով հետախուզվողին հայտնաբերել են «Այսպիսինն էր Երևանի գլխավոր տոնածառը 60 տարի առաջ». Ռուբեն Շուխյան Հնարավոր է՝ առաջիկայում հայ բժիշկները վերապատրաստվեն Շվեյցարիայում. Աննա Հակոբյանը պայմանավորվածություն է ձեռք բերել Կանադայի վարչապետ Ջասթին Թրյուդոն շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին Հայտնի են 12-րդ դասարանի պետական ավարտական քննությունների օրերը Օդի ջերմաստիճանը կնվազի 4-5 աստիճանով Էդմոն Մարուքյանին նվիրել են «Ես քո կլասիկ ցավը տանեմ» գրությամբ բաժակ (ֆոտո) «Եթե պարզվել է, որ այդքան դրական կերպար է Ալեքսանյանը, գուցե արժի՞ իրենից հրապարակային ներողություն խնդրել» «Հաշվի առնելով Աժ-ի նոր կազմը, չի բացառվում, որ մենք պիտի Պուտինին շնորհավորենք» Փաշինյանն Արցախի կարգավորման վերաբերյալ հայտարարություն է տարածել Լսեցի, որ նորընտիր խորհրդարանի անդրանիկ նիստը կայանալու է հունվարի 7-ին… Ախր էդ անտեր հունվարի 7-ը Մեռելոցի օր է… Չի կարելի և անընդունելի է Հայոց Ցեղասպանության շուրջ ինչ-որ բառախաղ տանել 20 կգ ոսկի, ավելի քան 307 մլն ՀՀ դրամ. վարկային կազմակերպությունից կատարված հափշտակության գործով նախաքննությունն ավարտվում է «Լռե՛ք, որ ձեզ չհիշենք նորից». Ալեն Սիմոնյան Ռոբերտ Քոչարյանի պաշտպանները ստացել են Վերաքննիչ դատարանի որոշումը «Հայերին էլ եմ առաջարկել, հրաժարվեցին». Լուկաշենկոն՝ Ադրբեջանին զենք վաճառելու մասին Սերժ Սարգսյանը հրաժարվել է հանձնել Արցախի 5 շրջանները Ադրբեջանին. Լուկաշենկոյի սենսացիոն բացահայտումը Արմեն Գևորգյանը չկալանավորվեց Դատարանը հրապարակում է Արմեն Գևորգյանի կալանքի վերաբերյալ որոշումը (LIVE) Հայ երկրպագուի արարքը հիստերիա է առաջացրել Ադրբեջանում Կադրային փոփոխություններ՝ Արցախի բանակում (Տեսանյութ) Եղեք հայրենյաց պաշտպանի առաքելությանը հավատարիմ. Լևոն Մնացականյանը հրաժեշտ տվեց Չքննադատել երկրի «նոր տիրոջը» և Պուտինի շնորհավորանքը Սերժին, բայց ոչ Փաշինյանին. մամուլն այսօր (Տեսանյութ) Լուկաշենկոյի սենսացիոն հայտարարությունը ՀԱՊԿ-ի, Փաշինյանի և Պուտինի հետ կապված (Տեսանյութ) Վերջին անգամ եմ դիմում ձեզ այս աշխատասենյակից. Էդուարդ Շարմազանով (տեսանյութ) «Կլասիկ ցավը տանելուց» մինչև «Աշոտյան, դուք սիրելու բա՞ն եք, որ ձեզ սիրենք». տարվա քաղաքական մտքի գոհարները Լեւոն Մնացականյանը նշանակվել է Արցախի արտակարգ իրավիճակների պետական ծառայության տնօրեն Ջալալ Հարությունյանը նշանակվել է Արցախի ՊԲ շտաբի պետ ՌԴ-ից ներմուծումը սահմանափակվել է ՀՀ տարածք ՀԾԿՀ-ն համաձայնություն է տվել «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ի 2019-2021 թթ. 29 մլրդ 598,4 մլն դրամ ծավալով ներդրումային ծրագրին Մարդու իրավունքների պաշտպանն այցելել է Ռոբերտ Քոչարյանին Լեւոն Մնացականյանն ազատվեց պաշտոնից (Տեսանյութ) Արցախի դրոշով «Արսենալ»-«Ղարաբաղ» խաղին խաղադաշտ ներխուժած հայ երկրպագուն արդեն ազատ է. FAF (լուսանկար) Հունգարիայում անհանգիստ է. բողոքի ցույցեր «ստրկական օրենքի» դեմ (տեսանյութ) Հիմա ծառայության մեջ եմ, բայց կարող է՝ մի օր էլ ես ազատվեմ, «վեչնի» հո մենք չե՞նք մնալո.Օգանովսկի ՌԴ դեսպանատունը կոչ է անում չքաղաքանացնել Գյումրիում կատարված սպանությունը Այսօր 102-րդ ռազմաբազայի ուղղությամբ քարեր չեն նետում և դա պայմանավորված չէ կատարված հանցանքի ծավալով զուտ քաղաքական մոտեցման արդյունք է Բոլոր դեմոկրատիաները երջանիկ ու նման են իրար, իսկ ամեն մի բռնապետություն յուրովի է իր ժողովրդին տանում դեպի անդունդ (Տեսանյութ) Փաշինյանին ու նրա թիմին քննադատած ՀՀԿ-ականների նկատմամբ ճնշումը նոր թափ է հավաքել Փաշինյանը չգիտի` ինչպես զսպել թիմակիցների մեծ ախորժակը. բոլորն էլ ուզում են «չալաղաջ տեղերից» բաժին ունենալ
Հարցում

Վարչապետն ու պետությունը

Հոդվածաշարը տպագրվում է «Այլընտրանքային նախագծեր խմբի»՝ «Հայաստան 2018-2022» ծրագրի շրջանակներում

«Հայաստան 2018-2022» փուլի առանցքային դերակատարն ապագա վարչապետն է:
Հայաստանն ապրիլից թևակոխելու է զարգացման նոր փուլ, ու թեև փոխվելու է երկրի կառավարման ձևը, ակնհայտ է, որ առնվազն 2018-2022 ժամանակահատվածում, երկրի առանցքային դերակատարը կրկին լինելու է Սերժ Սարգսյանը՝ ապագա վարչապետի պաշտոնում։ Լայն լիազորությունների, նոր սահմանադրության և երկրում հակասական իրողությունների պարագայում ապագա վարչապետի և կառավարության գործունեության հնարավոր սցենարները շատ չեն։

Հետապրիլյան նոր իրականությունը

Նոր սահմանադրությամբ Հայաստանում ապրիլից պետական կառավարման համակարգում շատ բաներ նորություն են լինելու. չկան նախադեպեր, չկան պատրաստի դեղատոմսեր։ Հնարավոր չէ հաշվարկել բոլոր ռիսկերը։ Մինչև կառավարման բոլոր օղակները հարմարվեն նոր իրականությանը, անցնեն ադապտացիոն փուլը, պահանջվելու է որոշակի ժամանակ։ Գուցե շատ, գուցե՝ քիչ։ Բայց դա շատ կարևոր ժամանակահատված է լինելու։

Ապագա վարչապետի հիմնական խնդիրները

Հաշվի առնելով պետության տնտեսական խնդիրները, Ադրբեջանի գործոնը և այլ մարտահրավերներ՝ մեր երկրի համար կենսական խնդիր է պետական համակարգի և հանրային կյանքի բնականոն ընթացքի ապահովումը։ Այդ նոր, ադապտացիոն փուլը հնարավորինս պետք է կրճատվի։ Հայաստանն այն վիճակում չէ, որ իրեն թույլ տա նման շռայլություն։ Սա, մեծ հաշվով, ապագա վարչապետի ամենաառաջին խնդիրն է լինելու։

Մեր երկրի պետական համակարգը վտանգավորության չափ իներտ, դանդաղ և պատասխանատվությունից մշտապես խուսափող համակարգ է։ Կառավարման անցումային փուլը նրա համար ամենապարարտ հողն է՝ գլուխ պահելու և չաշխատելու կոնտեքստում։ Սա լուրջ խնդիր է և լուրջ խնդիրների առաջ կարող է կանգնեցնել երկիրը: Իսկ լուծման բանալին ակնհայտ չէ։

Խորհրդարանական կառավարումն՝ իր բոլոր դրական և բացասական կողմերով, ունի մեկ առանձնահատկություն՝ այն իր կենտրոնաձիգությամբ, կառավարելիության իր ռեսուրսով էապես զիջում է նախագահական կառավարմանը։ Զարգացած քաղաքացիական հասարակության և կայացած քաղաքական ինստիտուտների պարագայում սա լավ է։ Իսկ երբ չկա այդ ամենը, իսկ մենք գիտենք, որ այդ ամենը Հայաստանում այսօր բացակայում է, ապա այս կառավարման ձևի մեջ հնարավոր վտանգներ են պարունակվում։

Ապրիլից սկսած և այդպես շարունակ՝ Հայաստանը մտնում է որոշակի անորոշությունների և տուրբուլենտության փուլ։ Այսօր դա քչերն են հասկանում, շատերի համար ոչինչ չի փոխվում, բայց ամսեամիս այս նոր մթնոլորտն իրեն զգացնել է տալու։ Սա նշանակում է՝ կենտրոնախույս տրամադրությունների ուժեղացում, սա նշանակում է ազդեցության նոր բևեռների ձևավորում և ուժեղացում։ Առաջին հայացքից՝ այստեղ վատ բան չկա, և դա է խորհրդարանական կառավարման մոդելի էությունը։ Վտանգը հետևյալի մեջ է՝ Հայաստանում չկա կայացած միջին խավը, նրա տեսակարար կշիռը երկրում անչափ փոքր է, պետական և հասարակական ինստիտուտները ֆորմալ են գործում, երկրում գրեթե վերացած է քաղաքական դաշտը։ Այս պայմաններում՝ կենտրոնախույս տրամադրությունների հնարավոր ուժեղացման դեպքում, կարող է ուժեղանալ ոչ թե հասարակությունը՝ ի դեմս հասարակական-քաղաքական լայն շրջանակների, այլ՝ ֆինանսական մեծ ռեսուրսներ ունեցող շրջանակները, հրոսակախմբեր ունեցողները, խմբերը, որոնք ի վիճակի են «գնել» մարդ, պատգամավոր, կուսակցություն, նախարար, լրատվամիջոց՝ ինչպես համապետական, այնպես էլ ռեգիոնալ մակարդակով։ Այս ամենի վտանգավորությունը բացատրելու անհրաժեշտություն, վստահ եմ, չկա։

Ըստ այդմ՝ ապրիլից ապագա վարչապետի մյուս կարևորագույն խնդիրը երկրում կառավարելի վիճակ, քաղաքական և քաղաքացիական համակարգերով պետության կենսագործունեության ապահովումն է։ Միանգամից ասենք՝ սա չափազանց բարդ խնդիր է, և արդեն հին մեթոդներով ուղղակի անհնար է լինելու։ Սա նոր իրավիճակ է, սրա համար անհրաժեշտ է լրիվ այլ մոտեցում, այլ գործիքներ։ Կարևոր է նաև ժամանակը՝ չի կարելի պահը բաց թողնել։

Ապագա վարչապետի երրորդ խնդիրը որոշ իմաստով ածանցվում է նախորդից։ Հիմա բոլորը խոսում են անհրաժեշտ փոփոխություններից, և դա ճիշտ է, սակայն առարկայորեն ի՞նչ են հասկանում դրա տակ՝ ոչ ոք չի մանրամասնում: Իսկ ո՞վ է ասել, որ ցանկացած տիպի փոփոխությունը միշտ դեպի լավն է լինում։ Բոլո՞ր փոփոխություններն են արդյոք լավը։

Այնուամենայնիվ, ակնհայտ է նաև, որ փոփոխությունների ուշացումը կարող է ճակատագրական հետևանքներ ունենալ երկրի համար: Պետությունը կմտնի խորը լճացման փուլ։ Կշարունակվի երկրի դատարկումը։ Մյուս կողմից՝ հապճեպ և լավ չհաշվարկված փոփոխությունների գնալու պարագայում, մեծ է ավելի վատ վիճակում հայտնվելու հավանականությունը։

Ո՞րն է ելքը։

Ըստ նոր սահմանադրության՝ ՀՀ նախագահի դերն արարողակարգային և ներկայացուցչական է, առաջին փոխվարչապետն ու երկու փոխվարչապետներն օբյեկտիվորեն զբաղված են լինելու պետության ընթացիկ, ամենօրյա կառավարման խնդիրներով։

Ապագա վարչապետը ստիպված է լինելու կենտրոնանալ մեր նշած երկու հիմնական խնդիրների վրա, այն է՝ թույլ չտալ համակարգի խափանում և ապահովել պետության բնականոն կենսագործունեությունը: Եթե սրան էլ գումարենք ղարաբաղյան բանակցություններն ու անվտանգության խնդիրների լուծումը, ապա հասկանալի կդառնա, որ հեռանկարային, խորքային փոփոխություններ գեներացնելու ժամանակ և մեխանիզմ չի լինելու, և փոփոխությունների պահանջը մնալու է օդում կախված։ Սա կբերի համատարած, բոլոր կողմերից հնչող, բայց՝ անորոշ փոփոխությունների պահանջի մեծացմանը, ինչը մեծացնելու է ներհասարակական լարվածությունը, մյուս կողմից՝ իշխանության վերնախավում ձևավորվելու է մթնոլորտ, թե՝ դեռ ժամանակը չէ, էլի սպասենք։ Սա վտանգավոր կոնֆլիկտ է։ Արդյո՞ք սա նշանակում է, որ իրական փոփոխություններն անհնար են։

Պատասխանը հետևյալ երկու հարցի մեջ է. ա/ի՞նչ է փոփոխությունը և բ/ումի՞ց ակնկալել ոլորտային փոփոխությունների մոդելների առաջարկներ, ումի՞ց ակնկալել նոր ծրագրեր, նոր գաղափարներ։

Առաջին հարցի պատասխանը հստակ է՝ ցանկացած փոփոխություն պետք է ունենա հստակ բովանդակություն, ժամանակացույց, մեխանիզմ։ Եթե սրանք չկան, ցանկացած փոփոխության պահանջ՝ դատարկախոսություն է։

Երկրորդ հարցի պատասխանը նույնպես առարկայական է։ Մեր այս շարքի նախորդ հրապարակման մեջ նշել էինք, որ պետության համար շատ լավ կլիներ, եթե սահմանադրական փոքր լիազորություններ ունեցող 4-րդ նախագահը երկրի գործադիր իշխանությանն ու հանրությանը ներկայացներ տարբեր ոլորտների խորքային բարեփոխումների տեսլականներ։ Միայն այդ կերպ նա կարող էր ձեռք բերել իրական ֆունկցիոնալ նշանակություն։ Այդ դեպքում ապագա ՀՀ նախագահն ստանում է նոր և կարևոր դերակատարում՝ նա լինում է կարևորագույն օղակ՝ փոփոխությունների ծրագրեր առաջարկող՝ առանց կիրառման լիազորությունների։ Վարչապետն այսպիսով կարող է, մշտապես համադրելով կայունություն ապահովելու և փոփոխություններ իրականացնելու խնդիրները, բալանսավորել փոփոխությունների ծավալները, որակները, հերթականությունը և հանձնարարել դրանց մեկնարկը և կառավարելի ընթացքն իր կառավարությանը։ Այստեղ, իհարկե, կա մեծ հարցական՝ 4-րդ նախագահն իր մեջ ունենալու՞ է նման ցանկություն, առաքելություն։

Փոփոխության ծրագրերի, նախագծերի հաջորդ աղբյուրն այն համակարգն է, որը կարող է ստեղծել ապագա վարչապետը։ Սա բազմաթիվ երկրներում ընդունված մեխանիզմ է. ստեղծվում են երկրի ղեկավարի հետ ուղիղ աշխատող համակարգեր, որոնք գեներացնում են գաղափարներ, որոնք հասարակության հետ խոսում են ավելի ընկալելի, ոչպաշտոնական, ոչբյուրոկրատական լեզվով, և իրական լիազորությունների տիրապետող իշխանությանն անընդհատ ներկայացնում առաջարկներ, լուծումներ։

Եվ վերջապես՝ երկրի համար անհրաժեշտ փոփոխությունների պահանջը չի կարող շրջանցել իշխող ուժին՝ ՀՀԿ-ին։ Իշխանության կուսակցության պլանավորված բարեփոխումը, այդ թվում՝ նոր դեմքերի և նոր արժեքների ներգրավմամբ, այսօր բխում է պետության շահերից։

Վահե Հովհաննիսյան

«Այլընտրանքային նախագծեր խումբ»

Հետևե՛ք մեզ Telegram-ում
website by Sargssyan