«Խոդի տված տեսել եմ, նստել, քշել, գնացել եմ». ինչպես է երիտասարդն առևանգել և մասնատել մեքենան (Տեսանյութ)
Փետրվարի 7-ին ոստիկանության Նոր Նորքի բաժին դիմած քաղաքացին հայտնել էր, որ առեւանգել են Խուդյակովի փողոցում գտնվող, գունավոր մետաղի ընդունման կետի մոտ կայանված իր «Օպել» մակնիշի ավտոմեքենան:
Ոստիկանները առեւանգված մեքենան արագ հայտնաբերել են Կոտայքի մարզի Պռոշյան գյուղի 6-րդ փողոցում, այն թալանված վիճակում էր: Հաջորդ օրը իրավապահները հավաստի տեղեկություններ են ստացել, որ հանցագործությունը կատարել է 23-ամյա Գրիգոր Հ.-ն:
Մանրամասները` տեսանյութում: