Արմեն Մարտիրոսյան. Եթե հաց չի լինում, ներկայացումները պետք է շատ լինեն
Երեկ Երեւանի ավագանու նիստում տեղի ունեցած ծեծկռտուքը դեռ բուռն քննարկվում է հասարակության լայն շերտերում: «Ժառանգություն» կուսակցության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանից Araratnews.am-ը հետաքրքրվեց, թե ինչպես է գնահատում Երեւանի ավագանու նիստում «Երկիր ծիրանի» եւ ՀՀԿ-ի միջեւ միջադեպը:
Արմեն Մարտիրոսյանի խոսքով՝ ղեկավարելու համար պետք է հաց եւ ներկայացում. «Եթե հաց չի լինում, ներկայացումները պետք է շատ լինեն: Երբ չկա քաղաքական օրակարգ, լինում են մասսայական միջոցառումներ»:
«Ժառանգության» փոխնախագահն անընդունելի է համարում ՀՀԿ-ականների՝ կնոջ վրա ձեռք բարձրացնելը:
Մանրամասները՝ Araratnews.am-ում: