Ծեծկռտուք Երևանի քաղաքապետարանում. ոստիկանություն է հրավիրվել (Տեսանյութ)
Քիչ առաջ ՀՀԿ-ականները քաշքշելով, հարվածելով դուրս հանեցին քաղաքապետարանի ավագանու ամդամ «Երկիր Ծիրանիից»՝ Մարինա Խաչատրյանին։ Քանի որ նա ավագանու նիստին որոշեց Տարոն Մարգարյանի սեղանի մոտ տիղմ լցնել, քանի որ բնակիչներն են դա շնչում։ Նշենք, որ ՀՀԿ-ի տղամարդիկ բազում հարվածներ հասցրին Մարիա Խաչատրյանին։
«Երկիր ծիրանի» խմբակցության անդամ Մարինա Խաչատրյանը փորձեց կոյուղաջրերից մեկը տանել Տարոն Մարգարյանի մոտ, որից հետո սկսվեց հրմշտոց, որը վերածվեց ծեծկռտուքի:
Այս պահին նիստն ընդհատվել է, ոստիկանություն է հրավիրվել Երևանի քաղաքապետարան: