1USD = 483.5AMD
1EUR = 590.5AMD
1RUB = 8.27AMD
Մարզերում լարված իրավիճակ է ստեղծվել. Ինչ է թողել Սերժ Սարգսյանը իրենից հետո Որոշ հեռուստաընկերություններ որոշել են հակապետական քարոզչություն իրականացնել. Նիկոլ Փաշինյան Իմ անունը ես կվերականգնեմ, կոչ եմ անում զրկել ինձ անձեռնմխելիությունից. Մ. Գրիգորյան ԵԿՄ-ն դատապարտում է Մանվել Գրիգորյանի անօրինական գործնեությունները. հայտարարություն Արփինե Հովհաննիսյան. «Կողմ եմ քվեարկելու Մանվել Գրիգորյանին անձեռնմխելիությունից զրկելուն» (Տեսանյութ) Մանվել Գրիգորյանն ազատ չի արձակվի. ԱԱԾ տնօրեն (Տեսանյութ) «Երկրի առաջին դեմքերը չէին կարող տեղյակ չլինել այդ հանցագործությունից» . Նաիրա Զոհրաբյան (տեսանյութ) Կառավարության արտահերթ նիստում որոշվեց ԱԺ արտահերթ նիստ հրավիրել (տեսանյութ) Սա անընդունելի ու զազրելի է, եթե օրենքով սահմանված կարգով հաստատվի մեղադրանքը, Մ. Գրիգորյանը պետք է պատասխան տա օրենքի առաջ. ՀՀԿ Դատախազը դիմել է վարչապետին՝ Մանվել Գրիգորյանին անձեռնմխելիությունից զրկելու հարցով
ԼՐԱՀՈՍ
Վերջ ռազմա-կղերա-ֆեոդալական Հայաստանին Մանվելի կողքին կան ավելի «ցիվիլ» ու խելացի գողեր Սեյրան Սարոյանը 2 օր է՝ «սիստեմաների տակ» է. Մանվել Գրիգորյանի հետ կապված տեսանյութից շոկի մեջ է ընկել Մարզերում լարված իրավիճակ է ստեղծվել. Ինչ է թողել Սերժ Սարգսյանը իրենից հետո Ինչ կհայտնաբերվի գեներալ Մանվելի՝ Հադրութի առանձնատունը խուզարկելիս «Պառավը մեռել է, էդ ապրանքը մնացել-հնացել է, բերել են արջերին». Մանվելի կինը՝ ամուսնու զինակիցներին Ինչ ունեցվածք է հայտարարագրել Մանվել Գրիգորյանը Փաշինյանը չի ստորագրել Թանդիլյանի հրաժարականի դիմումը. Ինչո՞ւ է ձգձգում Աշխատանքից ազատվել է Երևանի ոստիկանապետը Մանվել Գրիգորյանին պատկանող տարածքում պահվող վագրը տեղափոխվում է Երևանի կենդանաբանական այգի (տեսանյութ) Որոշ հեռուստաընկերություններ որոշել են հակապետական քարոզչություն իրականացնել. Նիկոլ Փաշինյան Իմ անունը ես կվերականգնեմ, կոչ եմ անում զրկել ինձ անձեռնմխելիությունից. Մ. Գրիգորյան Բակո Սահակյանը շնորհակալություն է հայտնել Նիկոլ Փաշինյանին Զինվորին ուղարկած նամակում Նատալին նաև շղթայով խաչ էր դրել (Տեսանյութ) Ես այդքան թուլամորթ չեմ. Մանվել Գրիգորյանի կինն իր ինքնասպանության մասին (Տեսանյութ) ԵԿՄ-ն դատապարտում է Մանվել Գրիգորյանի անօրինական գործնեությունները. հայտարարություն Մանվելը՝ որպես քաղաքական նպատակներով պատժիչ գործիք, իշխանությունների կողմից օգտագործվել է դեռ իննսունականներին Շուշան Պետրոսյան․ «Շոկի մեջ եմ: Չկա մի բառ , որ կարողանա արտահայտել զայրույթս» «Սեյրան Սարոյա՛ն, դու կռված մարդ, գեներալ մարդ, հիմա էլ չգիտե՞ս՝ ովքեր են գողացողները». Արամ Մանուկյան (Տեսանյութ) Սերժ Սարգսյանը, Ռոբերտ Քոչարյանը և Լևոն Սարգսյանը զրկվեցին «Գյումրու պատվավոր քաղաքացի» կոչումից Արփինե Հովհաննիսյան. «Կողմ եմ քվեարկելու Մանվել Գրիգորյանին անձեռնմխելիությունից զրկելուն» (Տեսանյութ) Արա Բաբլոյանը դիմել է ՀՀ ԱԺ խմբակցություններին Ընտրական օրենսգրքի շուրջ քննարկումներ սկսելու առաջարկությամբ Մեր վերաբերմունքը լինելու է շատ կոշտ. Էնֆիաջյանը՝ Մանվել Գրիգորյանին անձեռնմխելիությունից զրկելու մասին (Տեսանյութ) Մանվել Գրիգորյանն ազատ չի արձակվի. ԱԱԾ տնօրեն (Տեսանյութ) Սա Երրորդ Հանրապետության պատմության մեջ ամենամեծամասշտաբ կոռուպցիոն գործն է. Փաշինյան «Երկրի առաջին դեմքերը չէին կարող տեղյակ չլինել այդ հանցագործությունից» . Նաիրա Զոհրաբյան (տեսանյութ) Կառավարության արտահերթ նիստում որոշվեց ԱԺ արտահերթ նիստ հրավիրել (տեսանյութ) Սա անընդունելի ու զազրելի է, եթե օրենքով սահմանված կարգով հաստատվի մեղադրանքը, Մ. Գրիգորյանը պետք է պատասխան տա օրենքի առաջ. ՀՀԿ Մանվել Գրիգորյանի վերաբերյալ հարուցված քրգործը տեղափոխվեց ՀՔԾ. քննչական խումբ կստեղծվի Արմեն Սարգսյանը մեկնել է Միացյալ Թագավորություն, Ֆրանսիա և ԱՄՆ Դատախազը դիմել է վարչապետին՝ Մանվել Գրիգորյանին անձեռնմխելիությունից զրկելու հարցով Խայտառակություն է, երեւույթը որեւէ արդարացում չունի. Շարմազանովը՝ Մանվել Գրիգորյանի մասին (Տեսանյութ) Պետական վերահսկողական ծառայությունն առաջին ուսումնասիրությունն անցկացնելու է ՊՆ-ում Խայտառակություն է ու ամոթ. Ռուստամյանը՝ ԱԱԾ֊ի ներկայացված տեսանյութի մասին (Տեսանյութ) ԱԺ ճեպազրույցները.թոփ թեման Մանվել Գրիգորյանն է (Տեսանյութ) Շարմազանով. «Գրիգորյանը չի ընդունում մեղադրանքը» (Տեսանյութ) ՀՀ կառավարությունն այսօր արտահերթ նիստ է հրավիրում ԱԳՆ մամուլի խոսնակ Տիգրան Բալայանի ճեպազրույցը լրագրողների հետ ՈՒՂԻՂ միացմամբ Փաստաբան Հրանտ Անանյանը հրաժարվել է իրավաբանական օգնություն տրամադրել Մանվել Գրիգորյանին ՀՀԿ-ն ունի երեք տարբերակ Պատմեք ձեր և ձեր մերձավորների հանցագործությունների մասին, քանի դեռ ունեք այդ հնարավորությունը. Տիգրան Ավինյան Նիկոլ Փաշինյանը հրապարակել է Մանվել Գրիգորյանի առանձնատնից գտնված ու հայ զինվորին ուղղված նամակներից մեկը (Ֆոտո) Բրազիլիան չհաղթեց Շվեյցարիային (Տեսանյութ) Էջմիածնի քաղաքապետ Կարեն Գրիգորյանը հրաժարական տվեց Աշոտյան․ «Եթե ապացուցվեց, որ հնչեցրած մեղադրանքները ճիշտ են, դա ինձ համար անձնական խորը ողբերգություն կլինի» ԱԱԾ-ն ներկայացնում է «Դոն Պիպոյի» ձերբակալման մանրամասները (VIDEO) ԱԱԾ խուզարկության մանրամասները. ինչ են հայտնաբերել Մանվել Գրիգորյանի առանձնատանը (տեսանյութ) Կոռուպցիայի հետ կոմպրոմիս չի լինելու. Նիկոլ Փաշինյան. Տեսանյութ Նիկոլ Փաշինյանի և Բակո Սահակյանի գլխավորությամբ ՊԲ շտաբում տեղի է ունեցել խորհրդակցություն Ցույց Բակո Սահակյանի հրաժարականի պահանջով. Տեսանյութ ԵԿՄ հայտարարությունը՝ Մանվել Գրիգորյանի ձերբակալման կապակցությամբ Մահացել է Իգոր Մուրադյանը Մանվել Գրիգորյանի աջակիցները փակել են Նալբանդյան փողոցը. Տեսանյութ ԱԱԾ-ի դիմաց ցույց էին անում Մանվել Գրիգորյանի աջակիցերը (տեսանյութեր) Բողոքի ցույց Ստեփանակերտում. Տեսանյութ «Երևան» հիմնադրամի տնօրենը հացադուլ և ջրադուլ է հայտարարել (տեսանյութ) ՀՀ ԱԺ ՀՀԿ խմբակցության հայտարարությունը Էջմիածնի քաղաքապետի բաց նամակը Նիկոլ Փաշինյանին Ստեփանակերտում ոստիկանությունը ուժ է կիրառել ցուցարարների նկատմամբ (տեսանյութ) Փաշինյանն ու Բակո Սահակյանն այցելել են պաշտպանական դիրքեր Ուղիղ միացում Էջմիածնից Մանվել Գրիգորյանը և Արթուր Ասատրյանը բերման են ենթարկվել և ձերբակալվել. ԱԱԾ Բերման ենթարկվեց Դոն Պիպոն (տեսանյութ) Ինչպես է ԱԱԾ-ն տանում Մանվել Գրիգորյանին (Տեսանյութ) Եվրոպական խոշոր ներդրումային ընկերությունների հետ քննարկել ենք ՀՀ-ում օտարերկրյա ներդրումներ ներգրավելու նախագծեր. Ա. Միրզոյան Դոն Պիպոն բաց նամակով դիմում է Նիկոլ Փաշինյանին ԱԱԾ գործողություններն իրավաչափ են և ճիշտ ժամանակին. Մանվել Գրիգորյանի որդին՝ իրենց ամառանոցում ԱԱԾ գործողությունների մասին (Տեսանյութ) Նիկոլ Փաշինյանն Արցախ է մեկնել «Երևան» հիմնադրամի տնօրենն ու Դավիթաշենի թաղապետի տեղակալը կալանավորվել են Առողջապահության նախարարն ու կրթության նախարարի տեղակալները ֆեյսբուքում քննարկում են իրենց տրվող աշխատավարձի չափը (Ֆոտո) ԱԱԾ-ն գործողություններ է իրականացնում Մանվել Գրիգորյանի ամառանոցում եւ Դոն Պիպոյի առանձնատանը (Տեսանյութ) Ռոնալդու – Իսպանիայի հավաքական՝ 3-3 (տեսանյութ) Արհամարհել է. երբ հետ կկանչի Փաշինյանը ՌԴ-ում Հայաստանի դեսպանին ՊՆ-ում չարաշահումների այս պատմությունը բացահայտվել է 2017-ին, որին անգամ խառնվել է Սերժ Սարգսյանը Գեներալ Մանվելի ընտանիքը խուճապի մեջ է. Տնից արկղեր են դուրս բերել, տարել Հադրութ՝ Մանվելի տուն Ընտրությունները՝ սեպտեմբերի վերջին. ԸՕ-ի ընդունումից հետո Փաշինյանը հրաժարական կտա Գեներալներ Մանվել-Սեյրան դուետը ճաք է տվել. Ի՞նչ է ասել Դոն Պիպոն Սեյրան Սարոյանին Քանի՞ հոգի է լքել ՀՀԿ-ն այս պահի դրությամբ ՊԵԿ-ը գիշերային ստուգումներ է անում. մտել են Ծառուկյանի գազալցակայաններ Արցախի ԱԺ նախագահը՝ շփման գծում ադրբեջանական զորքերի կուտակման մասին.
Հարցում

Եթե պլանավորում եք քթի պլաստիկ վիրահատություն. Խորհուրդներ մասնագետից. Լուսանկարներ

Գեղեցիկ արտաքինի մասին պատկերացումները շատ տարբեր են: Յուրաքանչյուր ոք տարբեր կերպ է փորձում ընդգծել իր անհատականությունը: Այս առումով պլաստիկ վիրահատությունը բավականին մեծ հնարավորություններ է ընձեռում: Տարբեր մասնագետներ տարբեր մոտեցումներ են առաջարկում, հատկապես՝ մեր օրերում, երբ պլաստիկ վիրաբուժության շնորհիվ կարող եք ունենալ այնպիսի արտաքին տեսք, ինչպիսին նախընտրում եք: Եվ այսպես, պլաստիկ վիրահատության առավելությունների, դրա ընձեռած հնարավորությունների, քթի պլաստիկ վիրահատության (ռինոպլաստիկա), օտոպլաստիկայի (լոշտակության շտկման վիրահատություն), դրանց հետ կապված մտավախությունների, հնարավոր բարդությունների մասին «Առողջապահական համակարգ» մասնագիտական պարբերականը զրուցել է պլաստիկ վիրաբույժ, միկրովիրաբույժ, «Արթմեդ» բժշկա-վերականգնողական կենտրոնի պլաստիկ վիրաբուժության ծառայության ղեկավար Կարեն Մանվելյանի հետ:

-Պարոն Մանվելյան, ի՞նչ է գեղեցիկը Ձեզ համար, որո՞նք են գեղեցկության և կատարելության մասին Ձեր պատկերացումները: Արդյոք պլաստիկ վիրաբուժությունը կարո?ղ է օգնել կատարյալ արտաքին տեսք ունենալ:

-Իրականում պլաստիկ վիրաբուժությունը ևս մեկ քայլ է՝ դեպի կատարելություն տանող անվերջ ճանապարհին: Գեղեցկության մասին իմ պատկերացումներն, իհարկե, սուբյեկտիվ են: Սակայն մի բան վստահ կարող եմ ասել՝ ամեն ինչ չափի մեջ է գեղեցիկ: Արտաքինի հարցում կատարյալի ձգտելը ևս հարաբերական է: Չեմ կարող նշել հստակ չափանիշներ, որոնց առկայության դեպքում մարդուն կհամարեմ միանշանակ գեղեցիկ: Եթե խոսքը գնում է գեղեցիկ դեմքի մասին, ապա կարող եմ ասել, որ գեղեցիկ դեմք է համարվում այն դեմքը, որի բոլոր բաղկացուցիչ մասերը հավասարապես գտնվում են ներդաշնակութան մեջ: Կան բժշկական չափորոշիչներ` արտահայտված հատուկ աղյուսակներով, ըստ որոնց որոշվում է, թե որն է համարվում իդեալական դեմք, բայց կրկնվեմ, դա շատ սուբյեկտիվ է: Ավելի հեշտ է ասել` չկա իդեալական դեմք, յուրաքանչուր դեմք որոշակի փոփոխությունների շնորհիվ կարող է ստանալ իր լավագույնը տարբերակը: Իսկ եթե պացիենտը ցանկանում է պլաստիկ վիրահատության միջոցով նմանվել ինչ-որ մեկին, մենք հաշվի ենք առնում պացիենտի ցանկությունը, սակայն փորձում ենք օբյեկտիվ բացատրել իրավիճակը՝ խորհուրդ տալով վիրահատության միջոցով ոչ թե փորձել նմանվել որևէ մեկին, այլ շտկել մարմնի անհամաչափությունները՝ ընդգծելով իր սեփական գեղեցկությունը:

-Հայտնի է, որ Հայաստանում տարածված է քթի պլաստիկ վիրաբուժությունը կամ ռինոպլաստիկան. արդյոք այն շարունակո՞ւմ է մնալ կանանց «մենաշնորհ», թե՞ տղամարդիկ ևս սկսել են դիմել քթի պլաստիկ վիրահատության:

-Ցանկանում եմ նշել, որ այժմ մի հետաքրքիր միտում է նկատվում՝ քթի էսթետիկ վիրահատության արդեն դիմում են ոչ միայն կանայք, այլև տղամարդիկ: Ամեն դեպքում հաճելի է արձանագրելը, որ հայ տղամարդիկ ևս սկսել են մտածել իրենց արտաքին տեսքի մասին:

-Իսկ ի՞նչ մեթոդներով է կատարվում ռինոպլաստիկան: Որպես վիրաբույժ՝ դուք ո՞ր մեթոդն եք նախընտրում և ինչու՞:

-Ռինոպլաստիկայի իրականացման երկու հիմնական եղանակ կա՝ բաց և փակ: Բաց եղանակով վիրահատության դեպքում կտրվածքն արվում է քթի ստորին հատվածում (կոլումելա) ՝ տեսանելի և հասանելի դարձնելով քթի ամբողջ անատոմիական բաղադրիչները: Այս եղանակը թույլ է տալիս կատարել ցանկացած բարդության վիրահատություն: Ցանկալի է, որ նման վիրահատություն կատարող վիրաբույժը նաև միկրովիրաբուժական հմտություններ ունենա:

Փակ եղանակով վիրահատության դեպքում կտրվածքն արվում է քթանցքների ներսի կողմից: Փոքրածավալ կորեկցիաների, առաջնային ռինոպլաստիկայի դեպքում և փոքր խնդիրների շտկման համար այս միջոցն ավելի նախընտրելի է: Երկու մեթոդներն էլ, իհարկե, ունեն իրենց առավելությունները և ցուցումները, ինքս երկուսն էլ կիրառում եմ՝ կախված փոփոխությունների չափից և տեսակից: Որպես վիրաբույժ՝ ես չեմ կարող նախընտրել այս կամ այն մեթոդը, դա կախված է վիրահատության բարդությունից և մի շարք այլ հանգամանքներից:

-Հայտնի է, որ շատերը խուսափում են ընդհանուր անզգայացումից կամ ընդհանուր անզգայացումը ոմանց պարզապես հակացուցված է՝ առողջական ինչ-ինչ խնդիրների պատճառով: Այս դեպքում հնարավո՞ր է տեղային անզգայացմամբ ռինոպլաստիկա կատարել:

-Տեղային անզգայացմամբ ռինոպլաստիկայի հնարավոր է իրականացնել, եթե վիրահատությունը շատ ծավալուն չէ, համեմատաբար կարճատև է, իսկ պացիենտը հոգեբանորեն պատրաստ է և ադեկվատ գնահատում է իր քայլերը: Տեղային ցավազրկմամբ չի նշանակում ցավոտ: Ճիշտ ցավազրկումը կարող է լիովին ապահովել անցավ ընթացք: Կարելի է իրականացնել ինչպես փակ եղանակով, այնպես էլ բաց եղանակով: Իսկ եթե վիրահատությունը վերականգնողական է, կրկնակի է կամ աճառների տրանսպլանտացիայի կարիք կա և կատարվելու է բաց եղանակով, միանշանակ ճիշտ է ընդհանուր անզգայացումը:

-Իսկ, ըստ Ձեզ, ինչպիսի՞ն պետք է լինի լավ վիրահատված քիթը:

-Նախևառաջ, այն պետք է համապատասխանի արտաքինին: Հաճախ պացիենտները ցանկանում են փոքր քիթ ունենալ՝ առանց հաշվի առնելու, թե դա որքանո՞վ համահունչ կլինի իրենց դեմքի մյուս հատվածներին: Չգիտեմ ինչու շատերը կարծում են, որ միայն փոքր քթերն են գեղեցիկ, այնինչ այդ հարցում պլաստիկ վիրաբույժները միանգամայն այլ կարծիքի են: Բժիշկը նախ պետք է կարողանա ճիշտ խորհրդատվություն տալ պացինետին, անհրաժեշտության դեպքում բացատրել, որ, օրինակ, շատ փոքր քիթն այնքան էլ համադրելի չի լինի իր արտաքինին: Վիրահատության արդյունքից պետք է գոհ լինեն և՛ բժիշկը, և՛ պացիենտը: Պետք չէ վիրահատել միայն որովհետև պացիենտն է այդպես ցանկանում:

-Արդյոք քթի վիրահատությունն ունի՞ ռիսկային գործոններ և ո՞ր դեպքերում չի կարելի դիմել քթի վիրահատության: Խոսեք մի փոքր հետվիրահատական շրջանից՝ ինչպե՞ս է այն անցնում, ե՞րբ է քիթն իր վերջնական տեսքը ստանում:

-Ռինոպլաստիկայի կամ քթի վիրահատության աղջիկները կարող են դիմել 16 տարեկանից հետո, տղաները՝ մի փոքր ավելի ուշ: Իսկ վիրահատությունը կարող է խորհուրդ չտրվել, եթե պացիենտը կենսական կարևոր օրգանների հետ կապված խնդիրներ ունի կամ արյան մակարդելիությանը հետ որոշակի խնդիրներ կան և այլն: Այսինքն՝ այս պարագայում պատճառը ոչ թե վիրահատության վտանգավորությունն է, այլ անզգայացման հնարավոր կամ անհնար լինելը. որոշ խնդիրներ ունեցող մարդկանց անզգայացումը պարզապես հակացուցված կարող է լինել: Հիասթափեցնելով քթի վիրահատության «վտանգավորության» մասին տեղեկություններ տարածողներին՝ ասեմ, որ այն լիովին անվտանգ է, եթե, իհարկե, նախապես հաշվարկված են բոլոր ցուցումները և հակացուցումները: Բացի այդ, հետվիրահատական շրջանում բարդություններ չեն լինում եթե պացիենտը խիստ հետևում է բժշկի խորհուրդներին: Վիրահատությունից հետո վաղ վերականգնման շրջանում պացիենտը սեզոնային գրիպի զգացողություններ կարող է ունենալ, սակայն չորս-հինգ օր անց դրանք վերանում են: Իսկ մեկ շաբաթ անց անհետանում են գրեթե բոլոր այտուցները դեմքի շրջանում: Ֆիկսացիոն կապերը հեռացնելուց հետո քիթը այտուցված է լինում, սակայն դա ևս ժամանակի խնդիր է: Վերջնական արդյունքը կարելի է գնահատել միայն ամիսներ անց:

-Պատահում է, որ վիրահատությունից հետո պացիենտն այնքան էլ գոհ չի լինում դրա արդյունքից: Որքանո՞վ են օբյեկտիվ պացիենտի դժգոհությունները: Այս պարագայում ի՞նչ պետք է անել, կարելի՞ է դիմել կրկնակի վիրահատության:

-Իհարկե չի կարելի բացառել կրկնակի միջամտության անհրաժեշտությունը, դա կարող է փաստել ցանկացած պլաստիկ վիրաբույժ աշխարհի ցանկացած երկրում: Սակայն ճիշտ իրականացված վիրահատության դեպքում դրա հավանականությունը չնչին է: Շատ գործոններ կախված չեն վիրաբույժից և նույնիսկ անթերի իրականացված վիրահատությունից հետո նույնիսկ չեն բացառվում կորեկցիոն միջամտությունների անհրաժեշտությունը: Կրկնակի վիրահատություն կամ ինչպես մենք ենք ասում կորեկցիա ցանկալի է կատարի կրկնակի վիրահատությունների փորձ ունեցող վիրաբույժը: Իմ պրակտիկայում եղել են շատ դեպքեր, երբ վիրահատել եմ արդեն մի քանի անգամ վիրահատված քիթ և արդյունքը բարեբախտաբար դրական է ստացվել: Կրկնակի վիրահատության անհրաժեշտության դեպքերում պացիենտները հաճախ են հուսահատվում և խուճապի մատնվում: Սակայն պետք չէ ընկճվել, հիմնակում բոլոր խնդիրները շտկելի են, իսկ լավատեսական մոտեցումը վիրահատությունը շատ ավելի դյուրին է դարձնում:

Եվ բացի այդ, վիրահատության արդյունքներից գոհ կամ դժգոհ լինելը ևս հարաբերական է: Խոսքն, իհարկե, այն մասին չէ, երբ պացիենտը շնչառական խնդիրներ ունի կամ երբ ոչ այնքան լավ վիրահատված քիթը ինչ-ինչ խնդիրներ է առաջացնում: Խոսքն այն մասին է, երբ պացիենտի մոտ խնդիրը հոգեբանական է: Նա կարող է շատ գեղեցիկ արտաքին ունենալ, սակայն մի շարք պլաստիկ վիրահատությունների դիմել, որովհետև այնքան էլ բավարարված չէ իր արտաքինով: Այս դեպքում նրա քիթը կարող են նորից ու նորից վիրահատել, սակայն միևնույն է, պացիենտը վիրահատության արդյունքը բավարար չի համարելու: Ուստի, լավ բժիշկը պետք է նաև լավ հոգեբան լինի, որպեսզի հնարավորության դեպքում կարողանա պացիենտի հետ այս ուղղությամբ ևս աշխատանք տանել:

-Պարոն Մանվելյան, մի փոքր կխոսե՞ք օտոպլաստիկայի կամ լոշտակության շտկման վիրահատության մասին: Որքա՞ն տարածված է այժմ այդ խնդիրը և որքա՞ն հաճախ են դիմում նման վիրահատության:

-Օտոպլաստիկան կատարվում է լոշտակության շտկման նպատակով: Այս վիրահատությունը կարելի է նաև կատարել նախադպրոցական տարիքում, քանի որ այս դեպքում դպրոցական տարիքում երեխան կարող է զերծ մնալ հոգեբանական բարդույթից: Ինչ վերաբերում է վիրահատությանը, ապա ցանկանում եմ ընդգծել, որ այս վիրահատությունը համեմատաբար քիչ հակացուցումներ ունի, իսկ հետվիրահատական շրջանը շատ կարճ է տևում: Այն շատ հաճախ կատարվում է տեղային ցավազրկմամբ: Սպիների մասին ևս կարող եք չանհանգստանալ. դրանք ականջի հետին մասում են լինում և գրեթե աննկատ են:

-Եվ վերջում, մի փոքր Ձեր մասին:

-Ծնվել եմ բժշկի ընտանիքում: Դե, եթե բժիշկների ընտանիքում ես ծնվում, ապագա մասնագիտությունդ արդեն ինչ-որ չափով կանխորոշված է լինում: Մանկուց բժշկությունը եղել է իմ առօրյաի մի մաս և սիրել եմ օգնել մարդկանց վերադարձնել առողջությունն ու, ինչու ոչ, նաև գեղեցկությունը: Միգուցե հենց այդ պատճառով ընտրեցի ոչ միայն միկրովիրաբուժությունը, այլև պլաստիկ վիրաբուժությունը: Իսկ սկսածդ գործը պետք է լավ արդյունք տա:

-Ի՞նչ է անհրաժեշտ լավ բժիշկ լինելու համար:

-Լավ բժիշկ լինելու համար անհրաժեշտ է ոչ միայն բարձր որակավորում և շարունակական մասնագիտական փորձ ունենալ, ինչը շատ կարևոր է, այլև պատասխանատու մարդ լինել: Բացի այդ, կա մի չգրված օրենք, որը պարտադիր է և՛ բժշկի և՛ պացիենտի համար՝ դրական տրամադրվածությունը, փոխվստահությունը ու լավատեսությունը միշտ աշխատում են հօգուտ պացիենտի: Լավ բժիշկը հիվանդին պետք է օգնի ապաքինվել ոչ միայն ֆիզիկապես, այլև հոգեպես և արտաքնապես:

«Առողջապահական համակարգ» մասնագիտական պարբերական

website by Sargssyan