Կիևի ռեստորաններից մեկում ձերբակալել են Միխայիլ Սահակաշվիլիին. Տեսանյութ
Կիևի ռեստորաններից մեկում ձերբակալել են Վրաստանի նախկին նախագահ և Օդեսայի նախկին նահանգապետ Միխեիլ Սաhակաշվիլիին:
Այս մասին «ՌԻԱ Նովոստի»-ին հայտնել է Ուկրաինայի Գերագույն ռադայի պատգամավոր Յուրի Դերևյանկոն:
«Հենց նոր անհայտ անձինք նրան առևանգեցին Կիևի «Սուլուգունի» ռեստորանից»,-ասել է Դերևյանկոն՝ հավելելով, որ տեղյակ չէ, թե նրան կոնկրետ ուր են տարել: