Արտակարգ դեպք Երևանում. Դավիթաշենի կամրջի վրա կանխվել է 29-ամյա քաղաքացուհու ինքնասպանության փորձը
Այսօր՝ փետրվարի 12-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։
Ժամը 00։45-ի սահմաններում ԱԻՆ ահազանգ է ստացվել, որ մի քաղաքացի փորձում է ինքնասպանություն գործել՝ նետվելով Դավիթաշենի կամրջից։
/.../
Տևական ժամանակ հրշեջ-փրկարարներն ու քաղաքացիները բանակցություններ էին վարում այդ քաղաքացու հետ, ով անցել էր կամրջի վտանգավոր եզրագիծը, որպեսզի չդիմի այդ ծայրահեղ քայլին։ Ի վերջո, փրկարարներին ու քաղաքացիներին հաջողվել է կանխել և այդ աղջկան, ով 29-ամյա Աննա Հ.-ն է, փրկել, որից հետո նրան տեղափոխեցին Ոստիկանության Մաշտոցի բաժին։
Փաստի առթիվ Ոստիկանության Մաշտոցի բաժնի հետաքննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում։
Մանրամասները Shamshyan.com -ում