Ան-148 օդանավի կործանման հետեւանքով մահացած Վարսիկ Սեւոյանը Զոլաքար գյուղից էր
«Սարատովյան ավիաուղիներ» ընկերւթյան Ան-148 օդանավի կործանման հետեւանքով մահացած Վարսիկ Սեւոյանը հաշվառված էր Գեղարքունիքի Զոլաքար գյուղում, սակայն երկար տարիներ ամուսնու հետ բնակվել է ՌԴ Օրսկ քաղաքում: Այս մասին NEWS.am-ին հայտնեց Զոլաքարի համայնքապետ Արման Ղազարյանը:
«Վարսիկը ամուսնացել է մեր գյուղի բնակիչ Հունան Մարտոյանի հետ եւ հաշվառվել է մեր գյուղում: 1997 թվականից ապրում են ՌԴ Օրսկ քաղաքում, ունեն 2 երեխա` տղա եւ աղջիկ: Աղջիկն ամուսնացած է»,-ասաց համայնքապետը:
Նշենք, որ Մերձմոսկվայում կործանված Ան-148 օդանավում երկու հայ է եղել. մեկը երկրորդ օդաչու Սերգեյ Ղամբարյանն է, մյուսը՝ Վարսիկ Սեւոյանը։
Մանրամասները՝ News.am- ում