Բոլիվիայում անցկացվող դիմակահանդեսին 8 մարդ է մահացել պայթյունի հետևանքով
Բոլիվիայի Օրուրո քաղաքում անցկացվող դիմակահանդեսի ժամանակ տեղի ունեցած պայթյունի հետևանքով 8 մարդ է զոհվել, 40 մարդ վիրավորվել է:
Ինչպես հայտնում է Gazeta.ru-ն՝ վկայակոչելով տեղի ոստիկանության հաղորդագրությունը, միջադեպը տեղի է ունեցել գազայրիչի պայթյունի հետևանքով: Նախնական տվյալներով՝ երբ վաճառականը լամայի միս տապակելիս է եղել փողոցում, պայթել է գազաբալոնը։
Դեպքը տեղի է ունեցել տոնական շքերթի երթուղու գլխավոր փողոցում, որն այդ պահին մարդաշատ էր: Զոհվածների թվում երեք երեխա կա:
Երկրի նախագահ Էվո Մորալեսը ցավակցություն է հայտնել զոհվածների հարազատներին: