Երևանում բախվել են 22-ամյա վարորդի Infiniti-ն և 31-ամյա վարորդի Mercedes-ը. նրանք վթարի մեջ մեղադրում են միմյանց
Փետրվարի 10-ին ավտովթար է տեղի ունեցել Երևանում:
Ժամը 20:00-ի սահմաններում Գայի պողոտայի և Թոթովենց փողոցի խաչմերուկում բախվել են 22-ամյա Վանիկ Ղազարյանի վարած Infiniti D-35 մակնիշի 99 ՏQ101 համարանիշի և 31-ամյա Նազիկ Մանվելյանի վարած Mercedes C-180 մակնիշի 35 CT 840 համարանիշի ավտոմեքենաները:
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ըստ նախնական տեղեկությունների, վթարի հետևանքով բարեբախտաբար զոհեր և վիրավորներ չկան:/.../
Ֆոտոլրագրողը հայտնում է նաև, որ օպերատիվորեն ժամանել են նաև Երևանի 1-03 շտապօգնության հերթապահ խումբը և բժիշկները, տեղում առաջին բուժօգնություն են ցուցաբերել վարորդներին, սակայն նրանք հրաժարվել են հիվանդանոց մեկնելուց:
Մանրամասները՝ Shamshyan.com -ում