Հայաստան կներկրվեն «անտիռադար» սարքերի խոշոր խմբաքանակներ
«Ժամանակ» թերթը գրում է. «ՀՀ ոստիկանության կողմից շարժական տեսանկարահանող սարքեր տեղադրելու մասին հրապարակումից մեկ օր անց սկսվել են «անտիռադար» սարքերի խոշոր չափերի գնումներ:
Բանն այն է, որ նման սարքերը վարորդներին ազդանշան են տալիս, որ հանդիպակաց հատվածում որոշակի հեռավորության նրա տեսանկարահանող սարք կա:
Մանրածախ վաճառքով զբաղվող մեր աղբյուրը հայտնեց, որ մոտ ժամանակներս Հայաստան կներկրվեն այդ սարքերի խոշոր խմբաքանակներ, որոնց գինը տատանվում է 15 հազար դրամից մինչև 50 հազար:
Մեր աղբյուրները նաև հավաստիացնում են, որ այս սարքերը մեծ պահանջարկ կունենան մայրուղիներով ամենօրյա երթևեկությունը իրականացնող վարորդների համար»:
Առավել մանրամասն՝ «Ժամանակ» թերթի այսօրվա համարում: