Հեռուստաընկերություններին որակ պետք չէ, ջահելների խաղն էլ այն մակարդակի չէ. Գուժ Մանուկյան
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Հայտնի դերասան, Հայաստանի ժողովրդական արտիստ Գուժ Մանուկյանը «Ժողովուրդ» օրաթերթին տված հարցազրույցում դժգոհել է, որ հայտնվել է պարապուրդի մեջ: «Ինձ նման դերասաններից շատերն այսօր սպասողական վիճակում են, հատկապես, եթե իրենք նախաձեռնող չեն, չեն ասի` ինձ դեր տվեք, եւ այլն։
Ես, այսպես ասած, նախահարձակ չեմ լինում, եւ հետո խաղացանկն էլ այնպիսին չէ, որ ասեմ` այս դերը ես ինչպե՜ս կխաղայի ու հետո պահանջ ներկայացնեմ թատրոնի ղեկավարությանը, որ այդ դերն ինձ տան:
Չէ, հիմնականում ջահելներին են զբաղեցնում, նրանց խաղն էլ այն մակարդակի չէ, որ պետք է լիներ։ Այս պարագայում ստիպված լոյալ դիրք եմ գրավում, տարիներն անցնում են, իսկ ես պարապուրդի մեջ եմ»,- ասել է նա։ Գուժ Մանուկյանը նաեւ ասել է, որ մերժում է սերիալներում նկարահանվելու առաջարկները: «Եկել եմ այն եզրակացության, որ պահանջկոտ դերասաններ հեռուստաընկերություններին պետք չեն։ …Նրանք որակ ապահովելու խնդիր չունեն։ Սերիալներում չնկարահանվելու պատճառներից մեկն էլ իմ պրեստիժի հարցն է»։
Ավելի մանրամասն՝ Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում: