Վարչապետն ընդունել է Հայաստանում Ռուսաստանի դեսպանին
Դիտել նաև
Սամվելը եթե քաղբանտարկյալ չէ, ապա միանշանակ քաղհալածյալ է․ Կարեն Վրթանեսյան
Կարեն Անդրեասյանը շատ հարցերում ավելի նիկոլական է, քան Նիկոլը. Ռուբեն Մելիքյան (տեսանյութ)
Հազարավոր մարդկանց ճակատագրեր են խեղվել, դրա պատասխանը ո՞վ պետք է տա. Արկադի Կարապետյան (Դաշնակ Ագո). տեսանյութ
Փորձեք այս հարցերին պատասխանել ինքներդ Ձեզ՝ կանգնելով հայելու առաջ
Մտահոգված եմ Արցախում տիրող իրավիճակով․ «Տաշիր» ընկերությունների խմբի նախագահ Սամվել Կարապետյանի հայտարարությունը
Վարչապետ Կարեն Կարապետյանն այսօր ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Ռուսաստանի Դաշնության արտակարգ և լիազոր դեսպան Իվան Վոլինկինին:
Կառավարության հասարակայնության հետ կապերի վարչության փոխանցմամբ, Կարեն Կարապետյանը և Իվան Վոլինկինը մտքեր են փոխանակել հայ-ռուսական տնտեսական հարաբերությունների ընթացիկ օրակարգի և ընդլայնման հեռանկարների շուրջ: Անդրադարձ է կատարվել մոտ ապագայում Երևանում կայանալիք հայ-ռուսական միջկառավարական հանձնաժոովի հերթական նիստի նախապատրաստական աշխատանքներին:
Քննարկվել են նաև Մեղրու ազատ տնտեսական գոտու շրջանակում համագործակցության զարգացման, ինչպես նաև օդային հաղորդակցության, փոքր ավիացիայի, ենթակառուցվածքների, գյուղատնտեսության և զբոսաշրջության ոլորտներում բիզնես կապերի խթանման հնարավորությունները: