Неблагодарность в отдельных случаях становится похожей на предательство Смена власти в Ереване, смена власти в Армении – Андраник Теванян: Видео О партии войны и поражения
29
Совбез ООН «выходит из Армении»? Госдеп США подтвердил: «Прозападный вектор Никол Пашиняна» в действительности является политикой тотального подчинения Армении воли официальной Анкары К чему готовит Пашинян армянский народ Турция сама создала прецедент Посол США лишь озвучила то, на что дал своё согласие Пашинян Реальная капитуляция обсуждается в эти дни в Вашингтоне Турецкая Армения: о чём на самом деле ведёт переговоры Пашинян в Вашингтоне и Брюсселе ДЕКЛАРАЦИЯ народного движения «Мать Армения» Переговоры о ликвидации Происходящее в Лачинском коридоре - прямое следствие того, что заявление от 9 ноября 2020 года более не существует Война в Арцахе
Неблагодарность в отдельных случаях становится похожей на предательство Совбез ООН «выходит из Армении»? Смена власти в Ереване, смена власти в Армении – Андраник Теванян: Видео Госдеп США подтвердил: «Прозападный вектор Никол Пашиняна» в действительности является политикой тотального подчинения Армении воли официальной Анкары Где и когда было решено, что в Армении должна быть создана многотысячная азербайджанская община, а сама Республика должна войти в союз с Турцией и Азербайджаном К чему готовит Пашинян армянский народ Турция сама создала прецедент Посол США лишь озвучила то, на что дал своё согласие Пашинян Реальная капитуляция обсуждается в эти дни в Вашингтоне Турецкая Армения: о чём на самом деле ведёт переговоры Пашинян в Вашингтоне и Брюсселе ДЕКЛАРАЦИЯ народного движения «Мать Армения» От истории совместных побед в прошлом - к безопасному будущему. Акция в память о героях Великой Отечественной войны Переговоры о ликвидации Происходящее в Лачинском коридоре - прямое следствие того, что заявление от 9 ноября 2020 года более не существует О партии войны и поражения Запад рушит систему безопасности Армении руками ее же властей – политолог Армения отказывается от легитиной возможности ввода войск и военной техники в регион: политолог "АРМЕНИЯ ИСЧЕЗНЕТ С КАРТЫ МИРА", ИЛИ КАКОЙ ПЛАН ПОДГОТОВИЛИ ДЛЯ ПАШИНЯНА НА ЗАПАДЕ «Лист» Лаврова в заваренной Николом Пашиняном каше Пашинян не в состоянии изменить ситуацию, его уже списали – Ерванд Бозоян «102 военная база сама себя не закроет, ОДКБ само «из Армении не выйдет», как и российские миротворцы сами себя не выведут из Арцаха» Оппозиция Армении в пух и прах разнесла Пашиняна за нагнетание «антирусской истерии»: Царьград Депутат из оппозиции Армении обвинил Пашиняна в нагнетании «антироссийской истерии» – ТАСС Никол Пашинян превратил Армению в предмет торга – Андраник Теванян. Видео Каждая услуга имеет свою цену Алиев цинично предложил Армении принять «азербайджанских беженцев» в обмен на присутствие «армян в Карабахе» Армения на пороге большого испытания и большой разборки Не будет Армении - значит не станет субъекта, который может призвать к ответственности Когда государство в плену у невежд «Нет майдану в Армении!»: антиукраинская акция у памятника Вазгену Саркисяну

Երկրի անվտանգության երաշխավորը ոչ թե բանակն է, այլ՝ դպրոցը. Վարդուհի Սիմոնյան

Կինովավերագրող, լրագրող Վարդուհի Սիմոնյանը ֆեյսբուքի իր էջում գրառում է կատարել՝ անդրադառնալով երկրի անվտանգությանը, ազգային ինքնությանը, կրթությանը, նոր գաղափարներին ու դրանք կրողներին։ «Երբ անգամ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինն է հեռախոսով ինձ լատինատառ շնորհավորում, ուրեմն մենք հաստատ չենք հասկացել, թե ինչ է այսօր կատարվում աշխարհում և մեր ինքնության հետ»,- գրել է նա։

«Կներեք, բայց բանակը երկրի անվտանգության երաշխավորը չէ. երկրի անվտանգության երաշխավորը դպրոցն է, կրթությունը։ Այսօրվա մեր բոլոր ողբերգությունների արմատն այստեղ փնտրենք։ Այս նոր քաղաքակրթությունը պատժելու է հենց նրանց, ովքեր ժամանակակից, նոր գիտելիքի պակասը կփորձեն զոռուզենքով լրացնել։ Այդպիսի ժողովուրդներից կխլվի ոչ միայն պետականությունը, այլև՝ ինքնությունը։

Այսօր ամբողջ աշխարհում հենց ինքնությունների պատերազմ է.պետք չէ խուճապի մատնվել, որ մեզ էլ են ներքաշում դրա մեջ, մանավանդ՝ չկարգավորված հակամարտության բեռուբարձով։

Մեր անվտանգության երաշխիքը չի կարող լինել ոչ սահմանին կանգնած մեր որդին, ոչ էլ առավել ևս՝ մեզ վրա կրակող այդ զենքի մատակարարը, որի բանակում կարող է միշտ էլ հայտնվել մի օլիգոֆրենիկ, որը «թյուրիմացությամբ» կարող է այդ զենքն ուղղել մեր ընտանիքների վրա։ Ամենևին էլ պատահական չէ, որ սկզբում թիրախ ընտրվեցին աղետյալ երկու գոտիները՝ Գյումրին և Արցախը. նոր հիբրիդային պատերազմներն ունեն իրենց կանոնները՝ նախ խոցում են առավել տրավմատիկ օջախները, ապա ձգվում սահմանի ողջ երկայնքով՝ ամբողջ ընթացքում հասարակությանը պահելով շանտաժի և տեռորի, դիմադրողականությունը շարքից հանող տեղեկատվական բադիկների միալար կռկռոցների տակ։

Ամենամարտունակ բանակն էլ չի կարող լռեցնել այս կրակակետերը, եթե իր թիկունքին կանգնած չէ իրեն այս նոր քաղաքակրթության մեջ վերագտած ու սահմանած հասարակություն։ Ինքնությունը խոցելի է դառնում ոչ թե անբարեհաճ հարևանի խելակորույս շարժերից, այլ երբ տասնամյակներ շարունակ չի ունենում կրթական հստակ կոնցեպտ, երբ վախենում է նոր գաղափարներից և հատկապես՝ դրանք կրողներից, երբ պետության կադրային բանկը բերնեբերան լցվում է բարոյապես և ֆիզիկապես մաշված կույտերով։ Երբ անգամ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինն է հեռախոսով ինձ լատինատառ շնորհավորում, ուրեմն մենք հաստատ չենք հասկացել, թե ինչ է այսօր կատարվում աշխարհում և մեր ինքնության հետ։ Իսկ երբ հայ մարդու ձեռքը գնում է ջարդուխուրդ անել եղբոր երեխաներով լցված մեքենան, իսկ եղբայրն էլ երեխային է դեմ տալիս քաղաքական իր ակցիան հաջողացնելու համար, ուրեմն հարց՝ արդյո՞ք մենք արդեն հեռացել ենք մեր ինքնությունից, սա մե՞ր դեմքն է , մե՞նք ենք։

Եթե՝ ոչ, ապա առավել ևս մեր երեխաներով չկռվենք ու չպաշտպանվենք։ Եվ ուրեմն եզրակացություն. մեր երեխաներից կազմված բանակը չէ մեր անվտանգության երաշխավորը։ Մեր անվտանգության երաշխավորը հազարամյակների փորձություններով անցած մեր ինքնությունն է՝ միշտ թարմ գիտելիքով ինքն իրեն նորացրած, հայի ավանդական մարդահոտը վրան, որի ամբողջական ընկալումն այսօր ձևակերպված է որպես արժեքների ամբողջություն, արժեհամակարգ։ Ահա, թե ինչպես գրկել մեր երեխաների թիկունքը և կրակը հեռու պահել նրանցից՝ հենց այդպես, մեր ինքնությունը պաշտպանելով. ավելի պարզ՝ մի ափսե տաք կերակուր հասցնել փողոց ընկածին, դեն դնել ավելորդ գոռոզությունը և ուղղակի ներում հայցել ընկերոջիցդ, անարդարության հանդեպ լինել ավելի ու ավելի անողոք...պատերազմը սկսվում է հենց խղճի և արդարության պարտությունից հետո, իսկ մենք կարծեմ դեռ միտք ու խիղճ ունենք և կարող ենք քշել ամենակուլ այդ հրեշին։

Երբեք, երբեք փոքրաթիվ ժողովուրդների համար ավելի պատեհ ժամանակ չի եղել սեփական գաղափարներն ու էներգիան իրացնելու համար։ Եթե մեր հավաքական ինքնությունը չկատարի իր համար Վերից սահմանված այս առաքելությունը...բայց ինչպես կարող է չկատարել, չէ՞ որ այլ ճանապարհ ուղղակի չկա»։

Աղբյուր

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/ZhamLratvakan