Նիկոլ Փաշինյան. Արդեն իսկ հավաքվել է 29 ստորագրություն. արտահերթ նիստ կգումարվի
Դիտել նաև
Արցախցիների հանրահավաքը հունից հանել է Փաշինյանին
Ոսկեպարցիներն անհամբեր Փաշինյանին են սպասում
Նիկոլը Տավուշում պատերազմ է սկսում (տեսանյութ)
Ո՞րն է, Նիկոլ, քո հայրենիք. «Կարճ ասած» (տեսանյութ)
ՀՀ անվտանգության գլխավոր սպառնալիքը Ն. Փաշինյանն է, այլ ոչ թե Արցախի պետական ինստիտուտները․ Իշխան Սաղաթելյան
Արդեն իսկ հավաքվել է 29 ստորագրություն, այնպես որ փետրվարի 16-ին՝ ժամը 11․00-ին, տեղի կունենա ԱԺ արտահերթ նիստ՝ թանկացումների հարցով, ֆեյսբուքյան էջում տեղեկացրել է ԱԺ «Ելք» խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանը։
«Ավելի ճիշտ՝ կքննարկվի Հարկային օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին օրենքի նախագիծը։ Արտահերթ նիստ հրավիրելու նախաձեռնության տակ ստորագրել են «Ելք» և «Ծառուկյան» դաշինք խմբակցության պատգամավորներ»,- գրել է Նիկոլ Փաշինյանը։
ԱԺ «Ելք» խմբակցությունը խորհրդարանում նախաձեռնել էր ստորագրահավաք՝ Հարկային օրենսգրքում մի շարք փոփոխություններ կատարելու նպատակով ԱԺ արտահերթ նիստ գումարելու համար։
Zham.am