Բակո Սահակյանն ու Արմեն Ամիրյանը քննարկել են մշակույթի ոլորտում համագործակցությանն առնչվող հարցեր
Նախագահ Բակո Սահակյանը փետրվարի 3-ին ընդունել է Հայաստանի Հանրապետության մշակույթի նախարար Արմեն Ամիրյանին: Այդ մասին տեղեկացնում են Արցախի հանրապետության նախագահի աշխատակազմի գլխավոր վարչությունից։
Հանդիպմանը, որին մասնակցում էր Արցախի Հանրապետության մշակույթի, երիտասարդության հարցերի և զբոսաշրջության նախարար Սերգեյ Շահվերդյանը, քննարկվել են մշակույթի ոլորտում հայկական երկու պետությունների համագործակցությանը վերաբերող հարցեր:
Նախագահ Սահակյանը գոհունակությամբ նշել է, որ Մայր Հայաստանի և Արցախի մշակութային կապերը գտնվում են բարձր մակարդակի վրա՝ կարևորելով այս ասպարեզում դրական դինամիկայի պահպանումը նաև ապագայում: