Մարկոս Պիզելին հեռացավ «Ալ Շաբաբից»
Հայաստանի հավաքականի ֆուտբոլիստ Մարկոս Պիզելին այսօր խզել է իր ակումբի՝ «Ալ Շաբաբի» հետ կնքած պայմանագիրը: Այդ մասին տեղեկացնում է Սաուդյան Արաբիայի ակումբի թվիթերյան էջը:
Մարկոս Պիզելին այդ երկրի ընթացիկ առաջնությունում անցկացրել է 15 հանդիպում, որոնցում խփել է 3 գոլ: «Ալ Շաբաբը» 18 տուրից հետո զբաղեցնում է մրցաշարային աղյուսակի 6-րդ տեղը:
Zham.am