Մետրոյի գնացքը մահացու հարվածել է կնոջը
Այսօր առավոտյան Մոսկվայի մետրոյի Պուշկինսկայա կայարանում գնացքը հարվածել է 57-ամյա ուղևորուհուն, որը ստացված վնասվածքներից մահացել է,- այդ մասին հաղորդում է ТАСС գործակալությունը:
Ինչպես հաղորդվում է, կինը ստացել է գլխի վնասվածքներ, որոնց դեպքում անհնար է եղել փրկել նրա կյանքը: Ըստ դեպքի ականաեսների, կինը, շտապող մարդկանց բախվելով, առաջ է կռացել, ինչի հետևանքով մոտեցող գնացքը հարվածել է նրա գլխին: Շտապօգնությունը չի հասցրել օգնություն ցուցաբերել նրան:
Կատարվում է հետաքննություն:
Zham.am