Կառավարության նիստերը դռնփակ կլինեն
Կառավարության այսօրվա նիստում հավանության արժանացավ «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» օրենքի նախագիծը, այն կներկայացվի ԱԺ:
Թվարկելով առաջարկվող փոփոխությունները` արդարադատության նախարար Դավիթ Հարությունյանը նշեց, որ օրենքով սահմանվել է՝ կառավարության նիստերը դռնփակ կանցկացվեն: Նա բերեց միջազգային փորձը, թե շատ երկրներում այդպես է եւ բաց է լինում միայն նիստի որոշակի հատված:
Այսօր կառավարության նիստի ժամանակ Կարեն Կարապետյանը նշել նաեւ, որ Դավոսում համաշխարհային տնտեսական համաժողովի շրջանակներում տեղի ունեցան մի շարք հանդիպումներ օտարերկրյա պետությունների բարձրաստիճան պաշտոնյաների, միջազգային ֆինանսական կառույցների և խոշոր ընկերությունների ղեկավարների հետ, ձեռք են բերվել պայմանավորվածություններ և նախանշվել են համագործակցության ուղղություններ:
Կարապետյանը կառավարության աշխատակազմի ղեկավարին, Ռազմավարական նախաձեռնությունների կենտրոնի և Հայաստանի զարգացման հիմնադրամի գործադիր տնօրեններին հանձնարարեց 7-օրյա ժամկետում այցի արդյունքների մասին հաշվետվությունը և ընդհանուր տեղեկատվությունը փոխանցել շահագիրգիռ մարմիններին:
Zham.am