Ջիգարխանյանը հեռուստացույցով տեսել է իր նախկին կնոջը ու կորցրել գիտակցությունը
Դերասան և ռեժիսոր Արմեն Ջիգարխանյանը կրկին հիվանդանոց է տեղափոխվել։ Ինչպես հայտնում է ТАСС, բժիշկների խոսքով՝ այս անգամ նա հոսպիտալացվել է սրտի նոպայով՝ անգիտակից վիճակում։
Ջիգարխանյանին հիվանդանոց են տեղափոխել շտապօգնության մեքենայով այն բանից հետո, երբ նա դիտել է իր նախկի կնոջ՝ Վիտալինա Ցիմբալյուկ-Ռոմանովսկայայի մասնակցությամբ հեռուստահաղորդումը։ Ի դեպ, նրանց ամուսնալուծությունն այսօր մտավ օրինական ուժի մեջ։
Նշենք, որ այսոր նաեւ Մոսկվայի Կունցևյան դատարանն օրինական Է ճանաչել դերասան և ռեժիսոր Արմեն Ջիգարխանյանի և Վիտալինա Ցիմբալյուկ-Ռոմանովսկայայի ամուսնալուծությունը. վերջինս ավելի վաղ բողոքարկել էր ամուսնալուծությունը:
«Կունցևյան դատարանը մեր վճռաբեկ գանգատը թողել է առանց փոփոխությունների: Ապահարզանն օրինական ուժ է ստացել»,-ասել է փաստաբան Լարիսա Շիրոկովանը, հավելելով, որ այդ որոշումը բողոքարկելու է վճռաբեկման կարգով:
Ջիգարխանյանի փաստաբանների միջնորդությամբ դատական նիստն անցել է դռնփակ ռեժիմով: Ցիմբալյուկ-Ռոմանովսկայան անձամբ ներկա է եղել իր բողոքի քննությանը:
Zham.am