Մի շարք ոստիկանապետեր պաշտոնանկ են եղել
Հունվարի 30-ին, ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի հրամաններով մի շարք պաշտոնանկություններ են տեղի ունեցել:
Աշխատանքից ազատվել է Ոստիկանության Թալինի բաժնի պետ Արմեն Մելոյանը և ուղարկվել է Ոստիկանության կադրերի ռեզերվ, իսկ Ոստիկանության գնդապետ Սեյրան Մարտիրոսյանը նշանակվել է Ոստիկանության Թալինի բաժնի պետ:
Վլադիմիր Գասպարյանի մեկ այլ հրամանով Արմեն Մինասյանը նշանակվել է Ոստիկանության Մեղրիի բաժնի պետ: Ոստիկանապետիի մեկ այլ հրամանով Վազգեն Թորոսյանը ազատվել է Ոստիկանության Տարոնի բաժնի պետի տեղակալի պաշտոնից ու նշանակվել է Ոստիկանության Տաշիրի բաժնի պետ: Ոստիկանապետի մեկ այլ հրամանով թոշակի անցնելու կապակցությամբ աշխատանքից ազատվել է Ոստիկանության Վայքի բաժնի պետը:
Politik.am-ի ունեցած տեղեկություններով՝ երեկ եղել են նաև այլ պաշտոնանկություններ։