Հունաստանի Զինված ուժերը մարտական պատրաստականության են բերվել՝ թուրքական սադրանաքներին հակազդելու համար
Հունաստանի Զինված ուժերը բերվել են մարտական պատրաստականության։ Այս մասին հայտնում է բրիտանական The Times պարբերականը՝ հղում անելով սեփական աղբյուրներին։
«Հունաստանի Զինված ուժերը մարտական պատրաստականության են բերվել՝ թուրքական հնարավոր սադրանքներին հակազդելու նրանց կարողությունը գնահատելու նպատակով», - գրում է պարբերականը։
Նյութի մեջ նշվում է, որ նման միջոցների Աթենքը դիմել է այն բանից հետո, երբ փետրվարի 1-ին թուրքական ռազմական ինքնաթիռները ներխուժել են Հունաստանի օդային տարածք։ Նույն օրը Հունաստանի պաշտպանության նախարար Պանոս Կամմենոսը հայտարարել էր, որ Թուրքիայի ինքնաթիռները 138 անգամ խախտել են Հունաստանի օդային տարածքը։ Նախարարը նշել էր, որ իրենք պատերազմ չեն ուզում, բայց ցանկացած ինքնաթիռ, որ կներխուժի Հունաստանի տարածք կոչնչացվի։
Zham.am