Չէի մտածում, որ էս տարիքում ստիպված կլինեմ փողոց փակել․ քաղաքագետը միացել է ակցիային Փաշինյանի ու Էրդողանի տեքստերը նո՞ւյն մարդն է գրում (տեսանյութ) Հայաստանում նախահեղափոխական վիճակ է. Երվանդ Բոզոյան (տեսանյութ)
26
Խմբագիր Անժելա Թովմասյանին ոստիկանները բռնի ուժով փորձում են բերման ենթարկել (video) Փաշինյանի հերթական վնասատվությունը. ականազերծման խայտառակ հրամանը կատարելիս զինվորական է ծանր վիրավորվել «Մայր Հայաստանի» ներկայացուցիչները Տավուշի մարզում են (լուսանկար) Պատգամավոր Գառնիկ Դանիելյանը տիվանդանոցից ելել է ու գնում է միանալու ընդվզողներին Լևոն Քոչարյանը գնացել է Վեդիի ոստիկանության բաժին, ուր բերման ենթարկվածներ կան «ՈՏՔԻ՛ ՔԱՆԻ ՉԻ ՀԱՆՁՆԵԼ». Պաստառներ Երևանի վարչական շրջաններում Հայաստանի տարբեր հատվածներում ճանապարհներ են փակվում․ ուղիղ Քաղաքացիները արգելափակել են Ալավերդի-Թբիլիսի միջպետական ավտոճանապարհը Երևանում փակվել է նաև Արամ Խաչատրյան փողոցը Քաղաքացիները փակել են Չարենց փողոցը Պատերազմ Արցախում
«Սա ներկայացում չի՛, սա իրական մարդկանց տներ ու ճակատագրեր են, ա՛յ ոչնչություններ»․ Գառնիկ Դանիելյանը՝ Ալեն Սիմոնյանին Խմբագիր Անժելա Թովմասյանին ոստիկանները բռնի ուժով փորձում են բերման ենթարկել (video) Հասկացան, որ ո՛չ նախկինն է մեղավորը, ո՛չ ռուսը և ո՛չ ոք․ այլ միայն էդ մեկ հոգին. «Կարճ ասած» (տեսանյութ) Փաշինյանի հերթական վնասատվությունը. ականազերծման խայտառակ հրամանը կատարելիս զինվորական է ծանր վիրավորվել ««Իրական Հայաստանն» այն պետությունն է, որի սակրավորը պայթում է թշնամու համար ականազերծում անելիս». Դավիթ Սարգսյան Ականի պայթյունից սակրավորի աջ ոտնաթաթը պոկվել է Կիրանցի այս դպրոցը չի կարող անվտանգ լինել և ոչ մի պարագայում․ Վարդան Ոսկանյան Ռուբեն Վարդանյանին թույլ են տվել կապ հաստատել ընտանիքի անդամների հետ Ձեռքերդ քե՛զ պահիր, գնացե՛ք սահմանին ձեր մկաններն օգտագործեք․ Լարիսա Ալավերդյանը՝ ոստիկաններին (տեսանյութ) «Ես ոստիկան եմ, ընգեր»․ անհնազանդության ակցիա Մարտունիում Մի կայծ է մնում ընդամենը, 25-30 հանգույց փակվելու դեպքում քաղաքը կպարալիզացվի. Կարեն Քոչարյան «Մայր Հայաստանի» ներկայացուցիչները Տավուշի մարզում են (լուսանկար) Պատգամավոր Գառնիկ Դանիելյանը տիվանդանոցից ելել է ու գնում է միանալու ընդվզողներին Չէի մտածում, որ էս տարիքում ստիպված կլինեմ փողոց փակել․ քաղաքագետը միացել է ակցիային Օրվա կադր. «Երևա՛ն, ոտքի, քանի չի հանձնել» Լևոն Քոչարյանը գնացել է Վեդիի ոստիկանության բաժին, ուր բերման ենթարկվածներ կան «ՈՏՔԻ՛ ՔԱՆԻ ՉԻ ՀԱՆՁՆԵԼ». Պաստառներ Երևանի վարչական շրջաններում Հայաստանի տարբեր հատվածներում ճանապարհներ են փակվում․ ուղիղ «Սահմանը ձգվելու է Բաղանիսի այժմյան աղբավայրի մեջտեղով»․ Ոսկան Սարգսյան Գառնիկ Դանիելյանը տեղափոխվել է Նոյեմբերյանի հիվանդանոց. Տեսանյութ Նիկոլ Փաշինյանին պետական դավաճանության հոդվածով քրեական պատասխանատվության ենթարկելու պահանջով հաղորդում ներկայացվեց ՀՀ գլխավոր դատախազություն «Թող հետո չլացեն, ասեն՝ Նիկոլի հրամանն էինք կատարում»․ Գեղամ Մանուկյանը՝ բարձրաստիճան զինվորականներին. Տեսանյութ Փաշինյանի ու Էրդողանի տեքստերը նո՞ւյն մարդն է գրում (տեսանյութ) Զախարովան հերքել է ՀՀ իշխանությունների պնդումները, թե Պուտինը դեռևս 2020 թվականին Արցախը ճանաչել է ադրբեջանական Քաղաքացիները արգելափակել են Ալավերդի-Թբիլիսի միջպետական ավտոճանապարհը Երևանում փակվել է նաև Արամ Խաչատրյան փողոցը Հայաստանում նախահեղափոխական վիճակ է. Երվանդ Բոզոյան (տեսանյութ) Քաղաքացիները փակել են Չարենց փողոցը Հայաստան–Իրան ճանապարհին ոստիկանները բերման ենթարկեցին Գերասիմ Վարդանյանին Մենք միշտ Հայոց ցեղասպանության ողբերգությունն ընդունել ենք որպես մեր սեփական ցավը. Զախարովա

Հովհաննես Հախվերդյան՝ Հայաստանի առաջին ռազմական նախարարը

Ռուբեն Շուխյանի Facebook-յան հրապարակումը.

«Այս տարի նշվում է Հայաստանի անկախ պետականության վերականգնման 100-ամյա հոբելյանը: Կարծում ենք, կարևոր է շեշտել, որ Հայկական բանակը ստեղծվել և կայացել է դեռևս մեկ դար առաջ, իսկ անկախ Հայաստանի առաջին ռազմական նախարարն է հանդիսացել գեներալ-լեյտենանտ Հովհաննես Հախվերդյանը, որը պաշտոնավարել է 1918-ի հունիսից՝ մինչև 1919-ի մարտը:

Հախվերդյանը (Ախվերդով) սերում էր Սանկտ Պետերբուրգի հայկական ազնվական ընտանիքից՝ նրա ծնողներն էին պետական խորհրդատու Բարսեղ Հախվերդյանը և Նինա Տեր-Միքելյանը: Նա ցարական բանակի կադրային սպա էր, ինչպես և նրա Գաբրիել ու Գևորգ հարազատ եղբայրները: Անցնելով ռուս-ճապոնական պատերազմի և 1-ին աշխարհամարտի հորձանուտով, 1915-ին, 42 տարեկանում, Հովհաննես Հախվերդյանը ստանում է գեներալ-մայորի կոչում: 1917-ի վերջին նա տեղափոխվում է Հարավային Կովկաս, իսկ 1918-ի հունիսի 15-ից՝ Հայաստանի Հանրապետության առաջին կառավարությունում ստանձնում է ռազմական նախարարի պաշտոնը և կարևոր դեր խաղում 1918-ի դեկտեմբերին բռնկված հայ-վրացական պատերազմում։

Գեներալ-լեյտենանտի կոչումը Հախվերդյանին շնորհվում է արդեն անկախ Հայաստանում: 1919-ի մարտին վարչապետ Հովհաննես Քաջազնունու հրաժարականից հետո Հախվերդյանը լքում է նախարարի պաշտոնը՝ զբաղեցնելով հայկական բանակի Գլխավոր շտաբի պետի պաշտոնը, իսկ 1919-ի նոյեմբերին՝ հայերենը բանակում որպես միակ գործածական լեզու պաշտոնապես սահմանելու արդյունքում Հախվերդյանը հրաժարական է տալիս: 1920-ի բոլշևիկների մայիսյան հեղաշրջման փորձից հետո՝ Համո Օհանջանյանի կառավարության օրոք նա դառնում է ռազմական նախարարի տեղակալ։

Հայաստանի Հանրապետության անկումից հետո, 1921-ի սկզբին, Հովհաննես Հախվերդյանը շուրջ 1500 հայ սպաների հետ միասին ձերբակալվում է բոլշևիկների կողմից և բռնի կերպով աքսորվում Ռյազան: Հայտնի, որ Հախվերդյանին այնուհետև հաջողվում է տեղափոխվել Սանկտ Պետերբուրգ, որտեղ նա սկսում է աշխատել որպես հաշվապահ: Սակայն 1930-ի դեկտեմբերին նա կրկին ձերբակալվում է ստալինյան ռեժիմի կողմից՝ այսպես կոչված «Весна»-ի գործով, և 1931-ի ապրիլին հազարից ավելի նախկին ցարական բանակի սպաների հետ միասին գնդակահարվում է՝ «հակահեղափոխական միապետական սպայական խմբավորման» անդամ լինելու անհեթեթ դատավճռի հիման վրա»:

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/ZhamLratvakan