Սերժ Թանկյանն ու Ձախ Հարութը կաջակցեն Թոխատյանին «Կանազ» մշակույթի կենտրոնի հարցում
«Հայկական ժամանակ» թերթը գրում է. «2017 թվականի հոկտեմբերին Երևանի քաղաքապետարանը Հրանտ Թոխատյանի «Արվեստի այբուբեն» հիմնադրամին փոխանցեց «Կանազ» մշակույթի կենտրոնը:
Այս կապակցությամբ մեծ աղմուկ բարձրացավ, «Երկիր ծիրանին» հաղորդագրություն էր տարածել՝ նշելով. «Հերթական նվերը գավառական վերնախավի արյունոտ և կեղտոտ ձեռքերից՝ ժողովրդական արտիստի պատվավոր կոչում ստացած, գավառական հարսանիքների թամադա Հրանտ Թոխատյանին»:
Հայտնի է, որ Թոխատյանը 1 միլիոն դոլարի ներդրման ծրագիր է ներկայացրել քաղաքապետարանին, որն, ըստ նրա, պետք է ձեռք բերեր իր ընկերների և բարեկամների շնորհիվ:
Թոխատյանը նշեց, որ փետրվարի 25-ին ընկերների՝ Հարութ Փամբուկչյանի, Սերժ Թանկյանի, Վահե Պերպերյանի և այլոց հետ մեծ համերգային ծրագրով է հանդես գալու ԱՄՆ-ում, իսկ համերգի ողջ հասույթը տրամադրվելու է «Կանազ» մշակույթի կենտրոնի վերանորոգմանը»:
Առավել մանրամասն՝ «Հայկական ժամանակ» թերթի այսօրվա համարում: