Неблагодарность в отдельных случаях становится похожей на предательство Смена власти в Ереване, смена власти в Армении – Андраник Теванян: Видео О партии войны и поражения
29
Совбез ООН «выходит из Армении»? Госдеп США подтвердил: «Прозападный вектор Никол Пашиняна» в действительности является политикой тотального подчинения Армении воли официальной Анкары К чему готовит Пашинян армянский народ Турция сама создала прецедент Посол США лишь озвучила то, на что дал своё согласие Пашинян Реальная капитуляция обсуждается в эти дни в Вашингтоне Турецкая Армения: о чём на самом деле ведёт переговоры Пашинян в Вашингтоне и Брюсселе ДЕКЛАРАЦИЯ народного движения «Мать Армения» Переговоры о ликвидации Происходящее в Лачинском коридоре - прямое следствие того, что заявление от 9 ноября 2020 года более не существует Война в Арцахе
Неблагодарность в отдельных случаях становится похожей на предательство Совбез ООН «выходит из Армении»? Смена власти в Ереване, смена власти в Армении – Андраник Теванян: Видео Госдеп США подтвердил: «Прозападный вектор Никол Пашиняна» в действительности является политикой тотального подчинения Армении воли официальной Анкары Где и когда было решено, что в Армении должна быть создана многотысячная азербайджанская община, а сама Республика должна войти в союз с Турцией и Азербайджаном К чему готовит Пашинян армянский народ Турция сама создала прецедент Посол США лишь озвучила то, на что дал своё согласие Пашинян Реальная капитуляция обсуждается в эти дни в Вашингтоне Турецкая Армения: о чём на самом деле ведёт переговоры Пашинян в Вашингтоне и Брюсселе ДЕКЛАРАЦИЯ народного движения «Мать Армения» От истории совместных побед в прошлом - к безопасному будущему. Акция в память о героях Великой Отечественной войны Переговоры о ликвидации Происходящее в Лачинском коридоре - прямое следствие того, что заявление от 9 ноября 2020 года более не существует О партии войны и поражения Запад рушит систему безопасности Армении руками ее же властей – политолог Армения отказывается от легитиной возможности ввода войск и военной техники в регион: политолог "АРМЕНИЯ ИСЧЕЗНЕТ С КАРТЫ МИРА", ИЛИ КАКОЙ ПЛАН ПОДГОТОВИЛИ ДЛЯ ПАШИНЯНА НА ЗАПАДЕ «Лист» Лаврова в заваренной Николом Пашиняном каше Пашинян не в состоянии изменить ситуацию, его уже списали – Ерванд Бозоян «102 военная база сама себя не закроет, ОДКБ само «из Армении не выйдет», как и российские миротворцы сами себя не выведут из Арцаха» Оппозиция Армении в пух и прах разнесла Пашиняна за нагнетание «антирусской истерии»: Царьград Депутат из оппозиции Армении обвинил Пашиняна в нагнетании «антироссийской истерии» – ТАСС Никол Пашинян превратил Армению в предмет торга – Андраник Теванян. Видео Каждая услуга имеет свою цену Алиев цинично предложил Армении принять «азербайджанских беженцев» в обмен на присутствие «армян в Карабахе» Армения на пороге большого испытания и большой разборки Не будет Армении - значит не станет субъекта, который может призвать к ответственности Когда государство в плену у невежд «Нет майдану в Армении!»: антиукраинская акция у памятника Вазгену Саркисяну

Քրդերը հայերի ճակատագրին արժանացան` «գցվեցին» ռուսների ու ամերիկացիների կողմից

Թուրքական ներխուժումը հյուսիսային Սիրիա հերթական անգամ ցույց տվեց` ինչ արժեն գերտերությունների խոստումները փոքր ժողովուրդներին: Հիշեցնենք, որ Թուրքիան իր ներխուժումը հիմնավորում է այն հանգամանքով, թե իբր քրդական ինքնապաշտպանական ջոկատները /YPG/, կապված լինելով քրդական բանվորական կուսակցության հետ /PKK/, վերահսկում են Սիրիայի ողջ հյուսիս-արևելքը, և իրական սպառնալիք են ներկայացնում Թուրքիայի անվտանգության տեսանկյունից:

Նշենք, որ ԱՄՆ-ն ամբողջովին աջակցում է տեղական քրդական ուժերին, վերջիններիս հետ լավ հարաբերություններ ունեն նաև ռուսները, Աֆրին քաղաքում նույնիսկ ռուսական զինվորական ներկայացուցիչ կա, ով կոորդինացնում է քրդերի ու Ասադի ռեժիմի միջև կապը: Քրդերի գլխավոր պահանջը ինքնավարություն պոկելն է, և այդ նպատակին հասնելու համար նրանք համագործակցում են թե ռուսների, և թե ամերիկացիների հետ: Ամերիկացիները քրդերին օգնում են զենքով ու զինամթերքով, իսկ ռուսները միջնորդի դեր են կատարում քրդերի ու Ասադի միջև:

Ռուսներն ու ամերիկացիները դեմ չեն քրդերի ինքնավարությանը, սակայն դրան դեմ է Ասադի ռեժիմը և հատկապես Թուրքիան, հասկանալի պատճառներով: Միաժամանակ , թե Մոսկվան, և թե Վաշինգտոնը ուզում են իրենց հարաբերությունները չփչացնեն Անկարայի հետ, միաժամանակ սիրաշահելով նաև քրդերին: Բացի այդ, ռուսներն ու ամերիկացիները ունեն տարբեր շահեր նույն Սիրիայում: Վաշինգտոնը քրդերի միջոցով ուզում է այստեղ ստեղծել մի շարք ռազմաբազաներ, իսկ ռուսները, Ասադի ռեժիմը և Թուրքիան կտրականապես դեմ են դրան: Մյուս կողմից ամերիկացիներն ու Թուրքիան դեմ են Ասադին իշխանության մեջ պահելուն, իսկ քրդերը Ասադին դեմ չեն, եթե իհարկե Ասադը համաձայնվի քրդերին տրամադրել ինքնավարություն:

Այսպիսի խճճված քաղաքական շահերը շատ նման է արևելյան բազարի առևտրին, որտեղ ցանկացած սխալ քայլ կարող է ճակատագրական լինել կողմերի համար: Հատկապես դա վերաբերվում է քրդերին, որոնք կարող են հեշտությամբ դառնալ թուրքերի զոհը: Թուրքական վերջին ներխուժումը ցույց տվեց, որ քրդերը կարող են դառնալ մանրադրամ խոշոր խաղացողների ձեռքերում, քանզի այսօր արդեն պարզ երևում է, որ Անկարան իր գործողությունները նախապես արդեն գաղտնի կերպով համաձայնացրել է  թե Մոսկվայի, և թե Վաշինգտոնի հետ:

Քրդերին զոհաբերելու դիմաց ռուսներն ու Ասադը ստացել են ազատ գործելու հնարավորություն Իդլիբի ուղությամբ, բացի այդ թուրքերի ձեռքերով Ասադը հույս ունի սանձել քրդերի մեծ պահանջները, իսկ ռուսներն էլ քրդերից պահանջում են թուլացնել կապերը ամերիկացիների հետ:

Իր հերթին ամերիկացիները քրդերին առաջարկում են հրաժարվել թուրքական սահմանի վերահսկողությունից և դրա դիմաց ամրապնդել Ռաքքայի շրջանը, որը երբեք չի եղել քրդերի տիրապետության տակ, և բնակչության մեծ մասն էլ այստեղ քրդեր չեն: Դրա դիմաց ամերիկացիները պահանջում են քրդերից լիարժեք և մշտական ռազմական ներկայության թույլտվություն: Թե ինչպես դուրս կգան քրդերը այս բարդ և խճճված իրավիճակից, ցուց կտա մոտ ապագան: Մեզ այս ամենը հիշեցրեց Հայաստանի առաջին հանրապետության ժամանակաշրջանը, որից մենք մեր անխոհեմության պատճառով դուրս եկանք չափազանց մեծ կորուստներով:

Արտակ Հակոբյան

Հ.Գ. Թուրքական ներխուժման արդյունքում Աֆրին քաղաքը հայտնվել է հումանիտար աղետի առջև, այս շրջանում քուրդ փախստականների քանակը հասնում է արդեն 130 հազարի, սակայն միջազգային ատյաններում կարծես թե մեծ աղմուկ չկա, ինչը և ցույց է տալիս միջազգային հարաբաերություններում ցինիզմի ու փարիսեության չափը:

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/ZhamLratvakan