ՀՀԿ «ինտելեկտուալ թևին» արգելված է խոսել Արմեն Սարգսյանի թեմայով
«Ժամանակ» թերթը գրում է. «ՀՀԿ, այսպես կոչված, ինտելեկտուալ թևին կտրուկ արգելված է խոսել կամ մեկնաբանություններ տալ նախագահի թեկնածու Արմեն Սարգսյանի թեմայով:
Այն պատգամավորները, ում վրա դրված է ՀՀԿ-ի տեսակետներն արտահայտելու և տիրաժավորելու պարտականությունը, Արմեն Սարգսյանի անունը լսելիս նմանվում են դիվահարի:
Սրա պատճառը թերևս այն է, որ Արմեն Սարգսյանը դեռևս պաշտոնապես չի պատասխանել Սերժ Սարգսյանի կողմից արված առաջարկին, իսկ մինչ այդ նրան գովելն ու մեծարելը մի քիչ անհեթեթ, նսեմացուցիչ է հնչում»:
Առավել մանրամասն՝ «Ժամանակ» թերթի այսօրվա համարում: