Արցախի Քարինտակ գյուղը Ադրբեջանը լիովին ջնջել է հողի վրայից Նիկոլ Փաշինյանը՝ սահմանադրությունից ու պետությունից դուրս. Անդրանիկ Թևանյան Ռուս խաղաղապահների դուրսբերումն Արցախից. Իրանն ու Ադրբեջանը պատրաստվո՞ւմ են պատերազմի
20
Բլինքենը ողջունել է սահմանազատման հարցով ՀՀ ու Ադրբեջանի ձեռք բերած համաձայնությունը Տավուշցիները բողոքի ակցիա են իրականացնում (տեսանյութ) Հանձնման հերթական արարը. ոսկեպարցիներին այլ բան է ասում, իսկ իրականում այլ բան պայմանավորվում. «Փաստ» Վստահաբար միահամուռ ենք ու կամք ունենք... Բաղանիսի և Ոսկեպարի բնակիչները փակել են միջպետական ճանապարհը․ «Սպուտնիկ Արմենիա» Քննիչների դիտավորյալ կամ անփույթ անգործության վերաբերյալ այսօր հաղորդում եմ ներկայացրել ՀՀ հակակոռուպցիոն կոմիտե. Հովհաննես Խուդոյան Հայաստանն ուզում են արագացված տեմպերով պոկել Ռուսաստանից. Լավրով (տեսանյութ) Հայաստանը համաձայնել է վերադարձնել Ադրբեջանի չորս գյուղերը․ Ադրբեջանի ԱԳՆ Գյուղերը տվեցին թուրքին՝ հայերին հեշտ կոտորելու համար... Հայաստանն ու Ադրբեջանը 4 գյուղերի վերաբերյալ պայմանավորվել են․ պաշտոնական հաղորդագրություն Կմասնակցի՞ «պառադին» Հայաստանի... Պատերազմ Արցախում
Բլինքենը ողջունել է սահմանազատման հարցով ՀՀ ու Ադրբեջանի ձեռք բերած համաձայնությունը Փաշինյանը շատ բան է թաքցնում իր ժողովրդից. Սթևան Գայիչ (տեսանյութ) Տավուշցիները բողոքի ակցիա են իրականացնում (տեսանյութ) Տավուշի թեման նույն Արցախի թեման է, բայց այդ մասին զգուշացնողներին «քացու տակ էին գցում»․ Տիգրան Աբրահամյան Փաշինյանի «երկրորդ հայտնությունը» ոսկեպարցիներին ու ոչ միայն. մե՛կ՝ «վախ ծախելով», մե՛կ էլ՝ «կոնֆետի նկար». «Փաստ» Արցախի Քարինտակ գյուղը Ադրբեջանը լիովին ջնջել է հողի վրայից Պատրաստեք 100 դրամանոցները. մայիսի 1-ից տրանսպորտի վարորդներն այլևս գումար չեն մանրելու Փաշինյանի հերթական նվերը Ադրբեջանին Հանձնման հերթական արարը. ոսկեպարցիներին այլ բան է ասում, իսկ իրականում այլ բան պայմանավորվում. «Փաստ» Մինչև Տավուշի հողերի հանձնման հարցն էր լուծվում, Փաշինյանը բեմականացում էր վայելում Վստահաբար միահամուռ ենք ու կամք ունենք... Ադրբեջանական լրատվամիջոցները գրում են, թե կրկին առանց կրակոցի՝ Ալիևը տարածքներ ստացավ Քա՞նի ավտոբուս աջակից է մնացել ՔՊ-ին ու նրա ղեկավարին. «Կարճ ասած» (տեսանյութ) Բաղանիսի և Ոսկեպարի բնակիչները փակել են միջպետական ճանապարհը․ «Սպուտնիկ Արմենիա» Նիկոլ Փաշինյանը՝ սահմանադրությունից ու պետությունից դուրս. Անդրանիկ Թևանյան Վաղը Ոսկեպարի բնակիչները վճռական քայլերի կդիմեն. Ոսկան Սարգսյան Ռուս խաղաղապահների դուրսբերումն Արցախից. Իրանն ու Ադրբեջանը պատրաստվո՞ւմ են պատերազմի Քննիչների դիտավորյալ կամ անփույթ անգործության վերաբերյալ այսօր հաղորդում եմ ներկայացրել ՀՀ հակակոռուպցիոն կոմիտե. Հովհաննես Խուդոյան «Եռակողմ հայտարարությունը ստորագրած բոլոր կողմերի համար Արցախի ժողովրդի ճակատագիրը դարձավ երկրորդական նշանակության խնդիր»․ Արցախի ԱԺ ՔՊԿ-ի իրական դեմքը երևում է Երևանի գետնանցումներում՝ սալիկաթափ, գարշահոտ, վտանգավոր (տեսանյութ) Հայաստանն ուզում են արագացված տեմպերով պոկել Ռուսաստանից. Լավրով (տեսանյութ) Հայաստանը համաձայնել է վերադարձնել Ադրբեջանի չորս գյուղերը․ Ադրբեջանի ԱԳՆ Ինչ են ուզում անել Վրաստանի հետ «Ֆրիդոմ Հաուզի» օբյեկտիվության պատճառների մասին. Նիկոլին դեղում ու եղում են Գյուղերը տվեցին թուրքին՝ հայերին հեշտ կոտորելու համար... Հայաստանն ու Ադրբեջանը 4 գյուղերի վերաբերյալ պայմանավորվել են․ պաշտոնական հաղորդագրություն Էդ երեխան ոչ կարողանում էր ռույլը շարժել, ոչ մի բանը չէր աշխատում. Նոր մանրամասներ ՊՆ ուրալի վթարից 10 տղամարդով հարձակվել եք մի կնոջ վրա, գնացեք հողերը պաշտպանեք. քաղաքացի Շուշիում ոչնչացվել է 177-ամյա Սուրբ Հովհաննես Մկրտիչ եկեղեցին Իրանը հերքում է պայթյունների և հրթիռային հարվածների լուրերը Տեսահոլովակի պրեմիերա. Լիլիթ Հովհաննիսյան & GASOIIA-Ուշ ա

Բա որ Արմեն Սարգսյանը հարցադրումներ անի ֆեյսբուքահայության առջև

Երբ հայտնի դարձավ , որ ՀՀ նախագահի թեկնածուն իշխանության կողմից Արմեն Սարգսյանն է լինելու, ֆեյսբուքահայության արձագանքը եղավ ավանդաբար-բացասական: Ավելին, ի տարբերություն Կարեն Կարապետյանին, որին վարչապետ նշանակելու ժամանակ նրա հանդեպ որոշակի սպասում առաջացավ, Արմեն Սարգսյանը այդ շռայլությանը չարժանացավ: Նրա հանդեպ մեղադրանքների տարափը կարծես թե չի ավարտվում: Ընդ որում նրան քննադատողների հիմնավորումները մեծ մասամբ, օբյեկտիվ են: Սակայն այս ամենի մեջ կա մի բայց…

Բա որ հանկարծ Արմեն Սարգսյանը պատասխան հարցադրումներով հանդես գա ֆեյսբուքահայության հասցեին, նշելով հետևյալը,-

-դիցուք, ինքը՝ Արմեն Սարգսյանը, երկար տարիներ ապրելով Մեծ Բրիտանիայում, կտրված է հայկական իրականությունից,

-դիցուք, նրա զավակները և թոռները իրենց ավելի շատ բրիտանացի են զգում,

-դիցուք, ինքը իրավական ինչ-ինչ խնդիրներ ունի նախագահ դառնալու համար,

-դիցուք, ինքը իր բիզնես ներդրումներով էկոլոգիական ինչ-ինչ խնդիրներ է հարուցել երկրում,

-դիցուք, ինքը … շարքը կարելի է անվերջ շարունակել:

Այս ամենից հետո, դիցուք, Արմեն Սարգսյանը արժանի չէ ՀՀ նախագահի պաշտոնում ընտրվելուն, այդ դեպքում ո՞ւմ է պատկերացնում այդ նույն ֆեյսբուքահայությունը այդ պաշտոնում:

Նույն ֆեյսբուքահայությունը, որն այդքան անխնա քննադատում է ՀՀԿ-ին, բուն ընտրությունների ժամանակ 9 մասի է բաժանվում ու փաստացի հանձնում իշխանության բանալին նույն ՀՀԿ-ին: Ինչ է սա, եթե ոչ քաղաքական և քաղաքացիական անմեղսունակություն, կտրվածություն Հայաստանյան իրականությունից, կամ էլ քաղաքական տհասություն, որի արդյունքն է այսօրվա այսպիսի իշխանության գոյությունը: Արմեն Սարգսյանը գոնե հաստատ այս ամենի հետ կապ չունի, և իր երեխաների ու թոռների մասին, ի տարբերություն մեզ, հաստատ մտածում է:

Մենք արդեն վաղուց դարձել ենք մազոխիստական ժողովուրդ /ազգ ասելը շռայլություն կլինի մեզ համար/, փաստացի համակերպվել ենք այս անմարդկային թվացող խայտառակ երևույթների հետ, հիմա էլ պոզ ու պոչ ենք կպցնում այս մարդու վրա: Անկասկած, եթե մենք լինեինք արժանապատիվ ազգ, ապա երբեք թույլ չեինք տա, որ Հայաստանի հետ կապ չունեցող մարդը ընտրվեր ՀՀ նախագահի պաշտոնում: Սակայն այսօրվա պայմաններում մենք իրականում արժանի ենք Գալուստ Սաակյանի թեկնածությանը և դեռ շնորհակալ պիտի լինենք, որ նրան չեն առաջադրում, մանավանդ, որ մեզանից այլևս ոչինչ կախված չէ, քանզի մենք ենք ստեղծել այս իրավիճակը, և թող ոչ ոք քավության նոխազ ման չգա, ամեն մի ժողովուրդ արժանի է իր իշխանություններին և հակառակը: Մենք պարզապես ազգովի նայում ենք հայելու մեջ ու չենք ուզում հավատալ իրականությանը և մեզ սթափեցնելու են միայն ադրբեջանական տանկերն ու հռթիրները:

Որովհետև անմեղսունակությունն էլ պետք է չափ ու սահման ունենա, բայց երբ կոլեկտիվ ողջ հասարակությունը դառնում է անամոթ , ապա նա պետք է վճարի նաև այդ անամոթության գինը, դա է այն բարձրագույն արդարությունը , որն առկա է բնության օրենքներում:

Վերադառնալով Արմեն Սարգսյանի թեմային, պետք է նշել հետևյալը:

Նախ պետք է մարդուն տալ հնարավորություն, հետո քննադատել, եթե նա սկսի կատարել լուրջ սխալներ:

Իսկ նախնական քննադատությունը, իր արտաքին ինչ-ինչ արտրիբուտների համար այդքան էլ տեղին չէ վերը նշվածի տեսանկյունից:

Մենք արդեն վաղուց ոչ վրացի ենք, ոչ էլ ուկրաինացի, մենք արդեն դարձել ենք 10 000 դրամ վերցնող հնազանդ բնակչություն և անմեղսունակ կամ անազնիվ վերնախավ ունեցող ժողովուրդ, որի ՀՀ նախագահի իրական թեկնածուն պետք է լիներ Գալուստը կամ էլ Շմայսը, սա է իրականությունը:

Դավիթ Մկրտչյան

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/ZhamLratvakan