Սերժ Սարգսյանը ժամանել է Փարիզ. Մակրոնի հետ հանդիպումը կլինի վաղը
Սերժ Սարգսյանը քիչ առաջ աշխատանքային այցով ժամանեց Փարիզ:
NEWS.am-ի թղթակիցը Ֆրանսիայի մայրաքաղաքից հաղորդում է, որ Սերժ Սարգսյանն այցի շրջանակում վաղը` հունվարի 23-ին, հանդիպում է ունենալու Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հետ, որից հետո լինելու է երկու նախագահների մամուլի ասուլիսը:
Մինչ այդ, այսօր սպասվում է Հայաստանի նախագահի հանդիպումը Փարիզի քաղաքապետ Անն Իդալգոյի, Սենատի նախագահ Ժերար Լառշեի հետ:
Արդեն հունվարի 24-ին Ստրասբուրգում Հայաստանի նախագահը կմասնակցի Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի (ԵԽԽՎ) ձմեռային նստաշրջանին, որտեղ հանդես կգա ելույթով եւ կպատասխանի պատգամավորներին հետաքրքրող հարցերին: Սերժ Սարգսյանը հանդիպումներ կունենա նաեւ Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղար Թորբյորն Յագլանդի, Մարդու իրավունքների եվրոպական դատարանի (ՄԻԵԴ) նախագահ Գիդո Ռայմոնդիի, «Ժողովրդավարություն՝ իրավունքի միջոցով» եվրոպական հանձնաժողովի (Վենետիկի հանձնաժողով) նախագահ Ջաննի Բուքիքիոյի եւ ԵԽԽՎ նորընտիր նախագահի հետ: