Неблагодарность в отдельных случаях становится похожей на предательство Смена власти в Ереване, смена власти в Армении – Андраник Теванян: Видео О партии войны и поражения
29
Совбез ООН «выходит из Армении»? Госдеп США подтвердил: «Прозападный вектор Никол Пашиняна» в действительности является политикой тотального подчинения Армении воли официальной Анкары К чему готовит Пашинян армянский народ Турция сама создала прецедент Посол США лишь озвучила то, на что дал своё согласие Пашинян Реальная капитуляция обсуждается в эти дни в Вашингтоне Турецкая Армения: о чём на самом деле ведёт переговоры Пашинян в Вашингтоне и Брюсселе ДЕКЛАРАЦИЯ народного движения «Мать Армения» Переговоры о ликвидации Происходящее в Лачинском коридоре - прямое следствие того, что заявление от 9 ноября 2020 года более не существует Война в Арцахе
Неблагодарность в отдельных случаях становится похожей на предательство Совбез ООН «выходит из Армении»? Смена власти в Ереване, смена власти в Армении – Андраник Теванян: Видео Госдеп США подтвердил: «Прозападный вектор Никол Пашиняна» в действительности является политикой тотального подчинения Армении воли официальной Анкары Где и когда было решено, что в Армении должна быть создана многотысячная азербайджанская община, а сама Республика должна войти в союз с Турцией и Азербайджаном К чему готовит Пашинян армянский народ Турция сама создала прецедент Посол США лишь озвучила то, на что дал своё согласие Пашинян Реальная капитуляция обсуждается в эти дни в Вашингтоне Турецкая Армения: о чём на самом деле ведёт переговоры Пашинян в Вашингтоне и Брюсселе ДЕКЛАРАЦИЯ народного движения «Мать Армения» От истории совместных побед в прошлом - к безопасному будущему. Акция в память о героях Великой Отечественной войны Переговоры о ликвидации Происходящее в Лачинском коридоре - прямое следствие того, что заявление от 9 ноября 2020 года более не существует О партии войны и поражения Запад рушит систему безопасности Армении руками ее же властей – политолог Армения отказывается от легитиной возможности ввода войск и военной техники в регион: политолог "АРМЕНИЯ ИСЧЕЗНЕТ С КАРТЫ МИРА", ИЛИ КАКОЙ ПЛАН ПОДГОТОВИЛИ ДЛЯ ПАШИНЯНА НА ЗАПАДЕ «Лист» Лаврова в заваренной Николом Пашиняном каше Пашинян не в состоянии изменить ситуацию, его уже списали – Ерванд Бозоян «102 военная база сама себя не закроет, ОДКБ само «из Армении не выйдет», как и российские миротворцы сами себя не выведут из Арцаха» Оппозиция Армении в пух и прах разнесла Пашиняна за нагнетание «антирусской истерии»: Царьград Депутат из оппозиции Армении обвинил Пашиняна в нагнетании «антироссийской истерии» – ТАСС Никол Пашинян превратил Армению в предмет торга – Андраник Теванян. Видео Каждая услуга имеет свою цену Алиев цинично предложил Армении принять «азербайджанских беженцев» в обмен на присутствие «армян в Карабахе» Армения на пороге большого испытания и большой разборки Не будет Армении - значит не станет субъекта, который может призвать к ответственности Когда государство в плену у невежд «Нет майдану в Армении!»: антиукраинская акция у памятника Вазгену Саркисяну

10 հայ կանայք, որոնք փոխեցին համաշխարհային պատմության ընթացքը

Համաշխարհային պատմությունը կերտվել է ոչ միայն միջազգային կարևոր նշանակություն ունեցող դեպքերով, այլև տարբեր ազգերի ներկայացուցիչների հանրահայտ դեմքերով, որոնց դերակատարությունն, ուղղակի, անհնար է անտեսել կամ չգնահատել:

Ի պատիվ հայ ժողովրդի, համաշխարհային ճանաչում ունեցող գիտնականների, հերոսների, արվեստագետների ու քաղաքական գործիչների պակաս երբևէ չի եղել: Ընդ որում՝ այս հարցում կանայք ամենևին էլ չեն զիջում տղամարդկանց: Իսկ որպես ապացույց՝ Dalma News-ն առանձնացրել է նրանցից 10-ին, որոնք ունեն հայկական արմատներ, թեպետ ապրել ու գործել են երկրագնդի խիստ տարբեր հատվածներում:

1. Սուրբ Շուշան-Վարդենի (409-475 թթ.):

Շուշան-Վարդենին՝ Հայոց սպարապետ Վարդան Մամիկոնյանի դուստրը, որի աճյունն ամփոփված է Վրաստանում, հայ եւ վրաց եկեղեցիների կողմից ճանաչվել է որպես ընդհանրական սուրբ:

451 թվականի Ավարայրի ճակատամարտից հետո՝ հաջորդ տասնամյակում, Շուշանն ամուսնացել էր վրաց Աշուշայի որդու՝ Վազգենի հետ, որը փոխարինել էր հորը և «բդեշխի» կոչում ստացել: Սակայն, քաղաքական նկատառումներով Վազգենն ուրանում է քրիստոնեությունն ու ամուսնանում պարսկուհու հետ: Քրիստոնեական դաստիարակություն ստացած Շուշանիկը դրանից հետո մերժում է հավատուրաց ամուսնուն և զրկում նույնիսկ իր երեխաներին տեսնելու հնարավորությունից: Իսկ ինքը փակվում է Ցուրտավի եկեղեցուն կից մութ ու խոնավ մի խցում: Իհարկե, ամուսինն ամեն ինչ անում է, որպեսզի Շուշանը ևս ուրանա քրիստոնեությունը՝ ընդհուպ դիմելով ծեծի ու չարչարանքների ենթարկելով նրան, բայց փորձերն ապարդյուն են անցնում, Շուշանը մնում է անդրդվելի: Նրա չարչարանքները տևում են վեց տարի, յոթերորդի տարվա սկզբին՝ Շուշանը մահանում է։ Նա պատմության մեջ հիշատակվում է ոչ միայն որպես սրբադասված հայուհի, այլև՝ գաղափարական կնոջ միջնադարյան իդեալ:

2. Մումթազ Մահալ (Արջումանադ Բանու Բեգամ) (1593-1631 թթ.):

Վրաստանից ուղևորվենք դեպի Հնդկաստան և դարերի խորքից նոր փաստեր ի հայտ բերենք: Եվ այսպես՝ շատերի համար երազանք է այցելել հնդկական Ագրա քաղաք և տեսնել Հնդկաստանի մարգարիտը՝ Թաջ Մահալը: Բայց հազվագյուտ մարդիկ են հետաքրքրվել, թե ինչու է այն կոչվում Թաջ Մահալ: Պարզվում է՝ այն կոչվում է Շահ Ջահանի սիրելի կնոջ՝ Մումթազ Մահալի անունով: Հատկանշական է այն, որ Մումթազ Մահալին ևս արմատներով հայուհի է՝ եղել է հնդկական արքունիքի հայազգի պաշտոնյա Ասաֆ խանի դուստրը: Սակայն, հաշվի առնելով, որ ընտանիքը դավանում էր շիա իսլամական կրոնին, օրիորդական անունը եղել է Արջումանադ Բանու Բեգամ: Այնուհետև շահ Ջահանի հայրը՝ Ջահանգիրը, հարսին վերանվանել է Մահալ, որը նշանակում է «պալատի զարդ»։ 1612 թվականին 19 տարեկանում կայսեր հետ ամուսնացած Մումթազ Մահալը Շահ Ջահանից ունենում է 13 երեխա։ Բայց, 14-րդ զավակի ծննդաբերության ժամանակ՝ մահանում է ամուսնու ռազմական ճամբարում: Մահամերձ վիճակում նա ամուսնուն խնդրում է իր գերեզմանին կառուցել տաճար, որն արժանի լինի իրենց սիրուն:

Սիրասուն կնոջ մահից հետո՝ շահ Ջահանը երկու տարով երկրում սուգ է հայտարարում, որի ընթացքում արգելված էին հնդկական տոները նշել, պարել ու երաժշտություն լսել: Ապա հրամայում է Ագրա տեղափոխված կնոջ գերեզմանի վրա կառուցել մարմարե մեծ դամբարան, որի շինարարությունը տևում է 22 տարի, եւ Մումթազ Մահալիի պատվին էլ այն կոչվում Թաջ Մահալ՝ «Թագի պալատ»։

3. Ալենուշ Տերյան (1920-2011 թթ.)

Ալենուշ Տերյանը ծնվել է Իրանի մայրաքաղաք Թեհրանում։ Հայրը Նոր Ջուղայի հայերից էր եւ թեպետ գրող էր, բայց կյանքի վերջին 20 տարիներին ծառայել է որպես Իրանի «Սեփահ բանկի» տնօրեն: Իսկ երիտասարդ Ալենուշը խորանում է աստղագիտության մեջ եւ դառնում Թեհրանի համալսարանի Երկրաֆիզիկայի ինստիտուտի արեգակնային աստղադիտարանի հիմնադիրներից մեկը: Նրան Թեհրանում իրավացիորեն կոչում էին «իրանական աստղագիտության մայրը»: Չէ՞ որ Ա. Տերյանն Իրանի առաջին կին պրոֆեսորն էր՝ Իրանի առաջին կին աստղագետն ու աստղաֆիզիկոսը:

Ի դեպ, Ա. Տերյանը երբեք ամուսնացած չլինելով՝ իր ուշադրությունը կենտրոնացրել է գերազանցապես հետազոտությունների եւ դասավանդման վրա: Նրա ուսանողներն ու ժամանակակիցներն այսօր էլ են հիշում Ալենուշ Տերյանին՝ որպես հոգատար ուսուցիչ, որը վայելում էր բոլոր ուսանողների սերն ու հարգանքը: Ուշագրավ է այն, որ Ալենուշ Տերյանն իր տունը կտակել է Նոր Ջուղայի հայ համայնքին, որպեսզի այնտեղ կարողանան բնակվել կացարան չունեցող ուսանողները: Իսկ ինքը վախճանվել է ծերանոցում։

4. Դիանա Աբգար (Անահիտ Աղաբեկյան) (1859-1937 թթ.):

Գրող, հրապարակախոս, հասարակական գործիչ, ազգությամբ հայ Դիանա Աբգարը, որի նախնիները եղել են Նոր Ջուղայից, ծնվել է Արևելյան Հնդկաստանի բրիտանական գաղութ Բիրմայի մայրաքաղաք Ռանգունում (այժմ` Յանգոն): Նա համաշխարհային պատմության մեջ իր տեղը գտավ՝ լինելով աշխարհում առաջին կին հյուպատոսը: Դ. Աբգարը Հայաստանի Առաջին Հանրապետության դեսպան է նշանակվել Ճապոնիայում և Հեռավոր Արևելքում՝ 1919-1920 թթ.-ին: Տիկին դեսպանի ժամանակակիցները պնդում են, որ նա այնքան տպավորիչ արտաքին ու հմայք է ունեցել, որ երբ մտել է պաշտոնական վայրեր և դահլիճներ, բոլորը միանգամից ոտքի են կանգնել: Դիանա Աբգարի օրիորդական անուն-ազգանունը Անահիտ Աղաբեկյան է եղել, սակայն 1890-ին Հոնկոնգում ամուսնանալով ծնունդով նորջուղայեցի Միքայել Աբգարյանի (Մայքլ Աբգար) հետ` նա այլևս ներկայացել է որպես Դիանա Աբգար:

Հավելենք, որ Դ. Աբգարը թողել է գրական մեծ ժառանգություն, այդ թվում՝ գրքեր, պոեմներ եւ նամակներ։ Նա իր գրիչը ծառայեցրել է իր ազգակիցներին բաժին ընկած անարդարությունն ու դժբախտությունը ներկայացնելուն: Ուշագրավ է այն, որ Դիանա Աբգարը իր ստեղծագործություններում խոսել է մարդու իրավունքների մասին և պետական պաշտոն զբաղեցրել մի շրջանում, երբ անգամ ավելի զարգացած երկրների մեծ մասում կանայք նույնիսկ քվեարկելու իրավունք դեռեւս չունեին։

5. Զապել Եսայան (1878-1943 թթ.):

Մարդկության պատմության ամենախիզախ կանանց հնգյակում իր պատվավոր տեղը ունի հայ գրող, թարգմանիչ, հրապարակախոս Զապել Եսայանը՝ կանանց իրավունքների պաշտպանության իսկական առաջամարտիկը: Սա անհերքելի փաստ է ոչ միայն Հայաստանում, այլև նրա սահմաններից դուրս: Ամերիկյան հայտնի պարբերականներից մեկը նրա մասին գրել է հետևյալը. «Զապել Եսայանը փայլուն կնոջ օրինակ է, որն ապրել է այնպիսի ժամանակներում, երբ խելացի ու հաստատակամ լինելը ամենավտանգավոր հատկանիշներից էր»:

Զապել Եսայանը լինելով ծնունդով Կոստանդնուպոլսից՝ Սկյուտարի Սուրբ Խաչ վարժարանն ավարտելուց հետո՝ մեկնել է Փարիզ և հետևել Սորբոնի ու Կոլեջ դը Ֆրանսի գրականության և փիլիսոփայության դասընթացներին։ Այնուհետև վերադարձել է Կ. Պոլիս, եղել Կիլիկիայում և գրի է առել այդ տարիներին տեղի ունեցող իրավիճակի ողջ ճշմարտությունը:Սակայն, երբեք անարդարության մասին չլռելն ու ճշմարտության մասին բարձրաձայնելը բավական թանկ է նստում նրա վրա: Թեպետ 1915-ին նա կարողանում է խուսափել ձերբակալությունից ու ապաստանել Բուլղարիայում, ապա Թիֆլիսում, բայց հետո՝ 1936 թվականին արդեն Խորհրդային Հայաստանում դառնում է ստալինյան ճնշումների զոհը: Այդուհանդերձ, նա անգամ ստալինյան բանտից նամակներ էր գրում՝ նույնպիսի խիզախությամբ: Առ այսօր նրա մահվան հանգամանքներն անհայտ են:

Մանրամսները՝ Dalma News-ում:

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/ZhamLratvakan