1USD = 483.5AMD
1EUR = 590.5AMD
1RUB = 8.27AMD
Խորհրդարանական ընտրությունները տեղի են ունենալու՝ անկախ ՀՀԿ-ի կամքից․ փոխվարչապետ Սիրիայում չորս ռուս ռազմական խորհրդական է զոհվել Էլթոն Ջոնը երջանիկ է Հայաստանում դրական փոփոխությունների մասը լինելու համար «911» ծառայությունը բազմաթիվ ահազանգեր է ստացել. ԱԻՆ ՀՀ ՊՆ կապիտան է մահացել՝ կրծքավանդակի շրջանում ստացած միջանցիկ հրազենային գնդակային մահացու վիրավորումից Կոմպոզիտոր, գեներալ-մայոր Ալեքսեյ Հեքիմյանի հուշարձանն է բացվել Հայտնաբերվել են 60 ընդերքօգտագործողի կողմից շուրջ 300 մլն դրամի չափով պետտուրքի չվճարման փաստեր Էրդողանի ագրեսիվ հայտարարությունը Ղարաբաղի մասին Որևէ մեկնաբանություն չեմ անի, որը կարող է դիտվել նախաքննությանն ուղղորդող. Փաշինյանն ԱԱԾ բացահայտումների մասին. Տեսանյութ Էլթոն Ջոննը ժամանել է Երևան. Տեսանյութ
ԼՐԱՀՈՍ
Խորհրդարանական ընտրությունները տեղի են ունենալու՝ անկախ ՀՀԿ-ի կամքից․ փոխվարչապետ Թավշյա հեղափոխությունը տեղի ունեցավ, քանի որ մարդիկ հոգնել էին հիմարի դերում լինելուց ԱԱԾ պարզաբանումը Ամասիայում հայտնաբերված տեսախցիկով օդապարիկի վերաբերյալ Ինչպես է ձևավորվել հայաստանյան վառելիքային մենաշնորհը Զարմանում եմ, որ Հայաստանում դեռ կան պաշտոնյաներ, որոնց մեքենաները շարունակում են չկանգնել լուսացույցի կարմիր լույսի տակ Սիրիայում չորս ռուս ռազմական խորհրդական է զոհվել Էլթոն Ջոնը երջանիկ է Հայաստանում դրական փոփոխությունների մասը լինելու համար Արտակարգ դեպք. Թուրքիայի կողմից Հայաստան է անցել տեսախցիկներով սարքավորված օդապարիկը. այն ընկել է Նոր Ամասիա գյուղում Կրակոցներ Երևանում. 22-ամյա 3 երիտասարդ տեղափոխվել են հիվանդանոց Էլթոն Ջոնի ձայնն ու հմայքը առեղծվածային է. Տեսանյութ «911» ծառայությունը բազմաթիվ ահազանգեր է ստացել. ԱԻՆ ՀՀ ՊՆ կապիտան է մահացել՝ կրծքավանդակի շրջանում ստացած միջանցիկ հրազենային գնդակային մահացու վիրավորումից Կոմպոզիտոր, գեներալ-մայոր Ալեքսեյ Հեքիմյանի հուշարձանն է բացվել Մայիսի 29-30-ին հյուսիս-արևելքից սառը օդային հոսանքներ կներթափանցեն Խաղ-ֆանտաստիկա. Ռեալը՝ 3-րդ անգամ անընդմեջ Չեմպիոնների լիգայի հաղթող (տեսանյութ) Հայտնաբերվել են 60 ընդերքօգտագործողի կողմից շուրջ 300 մլն դրամի չափով պետտուրքի չվճարման փաստեր Էրդողանի ագրեսիվ հայտարարությունը Ղարաբաղի մասին Խոշոր ու ողբերգական ավտովթար Լոռու մարզում. վթարի են ենթարկվել Տաշիրի ոստիկանության ծառայողները. ջոկի հրամանատարը տեղում մահացել է. կան վիրավորներ. Որևէ մեկնաբանություն չեմ անի, որը կարող է դիտվել նախաքննությանն ուղղորդող. Փաշինյանն ԱԱԾ բացահայտումների մասին. Տեսանյութ Էլթոն Ջոննը ժամանել է Երևան. Տեսանյութ Բագրատաշենի մաքսակետի պետը աշխատանքից ազատվելու դիմում է գրել Նիկոլ Փաշինյանը հատուկ շնորհակալություն է հայտնել Կոչ եմ անում վերադառնալ և ծառայել իմ որդու, իմ եղբայրների հետ. Փաշինյանը՝ զորակոչիկներին. Տեսանյութ Արտակարգ դեպք Երևանում. «Ծիրան» սուպերմարկետի տարադրամի փոխանակման կետի 29-ամյա պատասխանատուն «կրծքավանդակի կտրած-ծակած վերք» ախտորոշմամբ տեղափոխվել է հիվանդանոց «UWC Դիլիջան» միջազգային դպրոցը կարող է լինել ոգեշնչանքի, էնտուզիազմի, լավատեսության կենտրոն. Նիկոլ Փաշինյան Դիլիջանի դպրոցում Փաշինյանը պաղպաղակով բեռնված հեծանիվ է վարել (տեսանյութ) Երևանում բեռնատարի վրա տեղադրված վերամբարձիչն ընկել է 20 հոգու տեղափոխող մարդատար Газель-ի վրա (տեսանյութ) Տարոն Մարգարյանը այսօր ևս պնդել է՝ հրաժարական չի տա (տեսանյութ) Քաղաքապետարանը վաճառե՞լ է Դերժինսկու անվան դպրոցի տարածքը. Ալեն Սիմոնյանի տեսանյութը Սամվել Ալեքսանյանը պարել է Վերջին զանգի տոնակատարության ժամանակ. Տեսանյութ Կարո Եղնուկյան. «Դատական համակարգը նախկին իշխանությունների տիրապետության տակ է» (տեսանյութ) Նախագահ Արմեն Սարգսյանը հանդիպում է ունեցել Վրաստանի նախագահ Գիորգի Մարգվելաշվիլիի հետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Վրաստանի վարչապետ Գիորգի Կվիրիկաշվիլիին Մայիսի 28-ին ժամը 17.00-ից փակ են լինելու Հանրապետության հրապարակ մուտք գործող փողոցները. Ոստիկանություն Վարչապետը կառավարական առանձնատանը հյուրընկալել է սահմանամերձ համայնքների շրջանավարտներին ՀՀ ոստիկանության Էրեբունու բաժնի պետը ազատվել է զբաղեցրած պաշտոնից Մեր դեպքում պետական կոչումներն ու մրցանակները իշխանության ձեռքին եղել ու մնալու են որպես գործիք Երևանում պայթյուն է որոտացել ձայնային ազդանշանների տեղադրման կետում Հայաստան է ժամանում Ֆրանսիայի արտգործնախարարը «Ժողովուրդ». Պանդորայի արկղը բացվեց. ապօրինի հարստացածների բացահայտումը շարունակվում է ԱԱԾ-ն պնդում է, որ բացահայտել է ՊԵԿ նախկին բարձրաստիճան պաշտոնյաների հովանավորչությամբ հանցավոր սխեմա. Տեսանյութ Հուսով եմ` կարող ենք համատեղ աշխատել միջազգային ասպարեզում. Թերեզա Մեյը՝ Նիկոլ Փաշինյանին «Բուսաբանական այգում բիզնես նպատակով մոնտաժման աշխատանքները դադարեցված են». Դավիթ Սանասարյան Ալեն Սիմոնյանը հետ է վերցրել դիմումը Վարչապետը բարձրագույն սպայակազմին է ներկայացրել ԶՈւ գլխավոր շտաբի նորանշանակ պետ Արտակ Դավթյանին (տեսանյութ) Սամվել Բաբայանն ազատ չարձակվեց (տեսանյութ) Պաշտոնյաների որդիների ծառայությունը [բանակում] պետք է «դարձնենք սկզբունք». ՀՀ վարչապետ. Տեսանյութ «Հրաժարական չեմ տալու». Հրայր Թովմասյան. Տեսանյութ Նիկոլ Փաշինյանի հանդիպումը մշակույթի գործիչների հետ (ուղիղ միացում) Այ սա հրաշալի լուր է. Հրանտ Բագրատյանն օդանավակայանից Վահրամ Բաղդասարյան. «ԱԱԾ-ի հայտարարությունն իրականությանը չի համապատասխանում» (տեսանյութ) ՀՀԿ նախագահի փոփոխության հարց չկա օրակարգում (տեսանյութ) Հայտնաբերված դիակի հետքերով. ընկերներով թմրամիջոց են օգտագորրծել. ինքնախոստովանական ցուցմունք Ճանապարհային ոստիկանությունը հորդորում է ծնողներին՝ հետևողական լինել և մեքենաներ չտրամադրել երեխաներին. Տեսանյութ ՀՀ կրթության և գիտության նախարար Արայիկ Հարությունյանի ողջույնի խոսքը՝ շրջանավարտներին Օդի ջերմաստիճանը կնվազի 4-5 աստիճանով Տեսաուղերձ. Զգույշ եղեք այսօր. լավ օր անցկացրեք. Արայիկ Հարությունյան Ովքեր են իրապահների ուշադրության կենտրոնում հայտնված պաշտոնյաները. կան կալանավորվածներ. «Ժողովուրդ» Պետք է ճիշտ, ազնիվ, բաց ձևով ներգրավել սփյուռքին. Արմեն Սարգսյան. Տեսանյութ Եթե մարդիկ գործարար են, չի նշանակում, որ գող են կամ ավազակ. Արա Բաբլոյան. Տեսանյութ Մամեդյարով․ Պահանջել Ղարաբաղի մասնակցությունը բանակցություններին՝ նշանակում է վերջ դնել խաղաղ գործընթացին Երևանի ավագանիում Ալեն Սիմոնյանին կփոխարինի Նարա Հովհաննիսյանը Դավիթ Տոնոյանը ընդունել է ԵԽԽՎ մոնիթորինգային հանձնաժողովի համազեկուցողներին Չինաստանում Հայաստանի նախկին դեսպանին մեղադրանք է առաջադրվել՝ խոշոր կոռուպցիոն սկանդալում ներգրավվածության համար ԵՊՀ Իջևանի մասնաճյուղի տնօրենը հրաժարական կներկայացնի. Տեսանյութ Արարատի և Արմավիրի 7 սոցիալական աջակցության մարմիններում հայտնաբերվել են 33 մլն դրամի խախտումներ ԱԺ ճեպազրույցները (ուղիղ միացում) «Բոլորիս հույսն է, որ ղարաբաղյան կարգավորումը կլինի շատ շուտով». Արտգործնախարար. Տեսանյութ Այսօր հնչող դպրոցական վերջին զանգը ձեզ առաջնորդում է երազանքի Հայաստան. ՀՀ նախագահի ուղերձը Այսօր Վերջին զանգն է Թբիլիսին եւ Վրաստանի մի քանի տարածաշրջաններ մնացել են առանց ԷլեկտրաԷներգիայի Համաձայնագրի կյանքի կոչվելու պարագայում մենք կունենանք բեռնափոխադրման այլընտրանքային ճանապարհներ «Հայաստան» համահայկական հիմնադրամի հոգաբարձումների խորհրդի նիստը (ուղիղ միացում) Խոշոր ավտովթար. Երևանում Nissan-ը գլխիվայր շրջվել է. Վերջին զանգին մասնակցող վարորդն ու ուղևորը տեղափոխվել են հիվանդանոց Թուրքիայի մեջլիսի նախագահ. «Ղարաբաղյան խնդրի լուծման համար պետք է կտրուկ քայլեր իրականացվեն» Մովսես Հակոբյանը նշանակվել է գլխավոր ռազմական տեսուչ Արթուր Աղաբեկյան. Ամենաանպատրաստ գեներալը նշանակվել է ամենապատասխանատու պաշտոնին. Էլեկտրաէներգիայի պլանային անջատումներ Արտակ Դավթյանը նշանակվել է ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետ «Յունիգրաֆ-Իքս» ընկերությունը յուրացրել է շուրջ 185 միլիոն դրամ. ՀՀ ոստիկանություն
Հարցում

Կարեն Կարապետյան. «Յուրաքանչյուր ստորաբաժանում պետք է հստակ ձևակերպի իր խնդիրը»

Վարչապետ Կարեն Կարապետյանը հունվարի 18-ին այցելել է ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն՝ ծանոթանալու 2017 թ. գերակա խնդիրների կատարման և միջոցառումների իրականացման արդյունքներին ու 2018 թ. անելիքներին:

Նախարար Արտեմ Ասատրյանը զեկուցել է, որ հաշվետու տարում նախարարության գործունեությունն իրականացվել է 3 հիմնական ուղղությամբ, որից առաջինն իրականացվող բյուջետային ծրագրերի ծախսարդյունավետության բարձրացումն է եղել. ՀՀ 2017 թ. պետական բյուջեով սոցիալական պաշտպանության ոլորտին հատկացվել է 408.9 մլրդ դրամ (պետբյուջեի ընդհանուր ծախսերի 30.1 տոկոս), 91 ծախսային ծրագրի գծով փաստացի ֆինանսավորումը կազմել է 365 մլրդ դրամ: Ծախսարդյունավետության բարձրացումը կազմել է շուրջ 8.5 մլրդ դրամ, որից 1.7 մլրդ դրամն ուղղվել է օբյեկտիվ անհրաժեշտությամբ պայմանավորված որոշակի ծրագրերի ֆինանսավորմանը, իսկ շուրջ 6.8 մլրդ դրամը՝ կառավարության պահուստային ֆոնդի միջոցով իրականացվելիք այդ ծախսային ծրագրերի ուղղություններին:

Նախարարի խոսքով՝ 2-րդ ուղղությունն իրականացվող ծրագրերի հասցեականության մակարդակի բարձրացումն է, և այս առումով կատարված աշխատանքը ցույց է տալիս, որ բնակչության խոցելի խմբերին, ծայրահեղ աղքատության և աղքատության կրճատմանն ուղղված ծրագրերը շարունակական կատարելագործման կարիք ունեն՝ թե´ մոնիթորինգի ու գնահատման համակարգի, թե´ պարամետրերի բարելավման միջոցով: 3-րդ ուղղությունը քաղաքացիներին մատուցվող սոցիալական ծառայությունների որակի և մատչելիության բարելավումն է՝ դրանք առաջին հերթին պայմանավորելով գնահատված կարիքներով:

Ա.Ասատրյանը նշել է, որ աշխատանքները շարունակական բնույթ են կրել, ներդրվել են առցանց ծառայություններ, իրականացվել է տեղեկատվության թվայնացում:
Նախարարության աշխատակազմի ղեկավար Արտակ Գրիգորյանը զեկուցել է, որ 2017 թ. արմատապես փոխվել է հաշմանդամի սայլակների և լսողական սարքերի տրամադրման ընթացակարգը. այժմ անձը պետական հավաստագրերի միջոցով կարող է ձեռք բերել իր անհատական կարիքներին և առանձնահատկություններին համապատասխան հաշմանդամի սայլակ կամ լսողական սարք: Ֆինանսական տեսանկյունից ներդրվել է որոշակի բոնուսային համակարգ, որպեսզի շահառուն իր կողմից օգտագործվող պարագան ավելի արդյունավետ և խնայողաբար օգտագործի: Բարեփոխումների արդյունքում ակնկալվում է տարեկան ունենալ 25 տոկոս տնտեսում:
Նախարարի առաջին տեղակալ Արայիկ Պետրոսյանը մանրամասներ է ներկայացրել ինտեգրված սոցիալական ծառայությունների ներդրման և սոցիալական դեպքի վարման գործառնական հենքի ձևավորման գործընթացների վերաբերյալ:

Նրա խոսքով՝ վերանայվել է ընտանիքների անապահովության գնահատման կարգը: Քննարկման փուլում է սոցիալական աշխատանքի մասին օրենքի նախագիծը, որը պետք է սահմանի սոցիալական աշխատանքի ինստիտուտի ձևավորման իրավական հիմքերը:
Վարչապետ Կարապետյանը նշել է, որ յուրաքանչյուր ծրագիր պետք է հստակ ձևակերպված խնդիր ունենա, և այդ առումով սոցիալական աշխատանքի համակարգի ինստիտուցիոնալացումը պետք է որակական փոփոխություն և կոնկրետ արդյունք ապահովի ոլորտում, այլապես դա ինքնանպատակ գործողություն կարող է դառնալ:

Սոցիալական ապահովության պետական ծառայության պետ Հովհաննես Սահակյանը զեկուցել է, որ հաշվետու տարում կենսաթոշակային ապահովության ոլորտում իրականացված միջոցառումներն ուղղված են եղել առցանց մատուցվող ծառայությունների շրջանակի ընդլայնմանը: 2017 թ. հունվարից ներդրվել է 1-ին և 2-րդ երեխաների ծննդյան միանվագ նպաստի դիմումի առցանց համակարգը, որը հնարավորություն է տալիս ծնողին, առանց տանից դուրս գալու, առցանց եղանակով դիմել և ստանալ նպաստի գումարը: 2018 թ. հունվարից կներդրվի 3-րդ և հաջորդ երեխայի ծննդյան միանվագ նպաստի, ինչպես նաև մինչև 2 տարեկան երեխայի խնամքի նպաստի համար առցանց դիմելու համակարգը: Գործարկվում է աշխատանքային գրքույկների հաշվառումը և առկա տեղեկատվությունը պետական կենսաթոշակային համակարգի տվյալների շտեմարան ներառելու համար էլեկտրոնային լուսապատճենների ստեղծումն ապահովող տեղեկատվական ենթահամակարգը: ՍԱՊԾ պետի խոսքով՝ 2018 թ. մատուցվող 17 ծառայությունից նախատեսվում է առցանց դարձնել 4-5-ը:
Վարչապետը, կարևորելով առցանց մատուցվող սոցիալական ծառայությունների շրջանակի ընդլայնումը, հանձնարարել է էլ ավելի ակտիվ աշխատել այդ ուղղությամբ և դիտարկել ընթացիկ տարում ոչ թե 4-5, այլ ավելի մեծ թվով ծառայությունների համար էլեկտրոնային հարթակների ստեղծման հնարավորությունները:



Շարունակվել է բնակչության սոցպաշտպանության հաստատությունների՝ մանկատների, երեխաների խնամքի գիշերօթիկ հաստատությունների վերակազմակերպումը երեխաների խնամքի ցերեկային կենտրոնների, որտեղ ծառայություններ են մատուցվում նաև հաշմանդամ երեխաների համար: Համակարգի 6 մանկատանը կազմակերպվել է առանց ծնողական խնամքի մնացած շուրջ 620 երեխայի խնամքը: Երեխաներին կենսաբանական ընտանիք վերադարձնելու ծրագրի շրջանակում Լոռու և Շիրակի մարզերում կենսաբանական ընտանիք է վերադարձել 40 երեխա, կանխարգելվել է 60 երեխայի մուտքը հաստատություններ: Վարչապետ Կարապետյանը կարևորել է խոցելի խմբերի երեխաների համար համապատասխան պայմանների ստեղծումը և հանձնարարել է այդ ծրագիրն առանձնահատուկ ուշադրության կենտրոնում պահել:

Մշտադիտարկման և գնահատման միասնական համակարգի ներդրման գործընթացի շրջանակում 2017 թ. իրականացվել է 41 ծրագրի մշտադիտարկում և գնահատում (զբաղվածության կարգավորման պետական 2016թ. ծրագիր, հաշմանդամության հիմնահարցեր, կենսաթոշակային ապահովություն, սոցիալական աջակցություն և այլն): Տեղեկատվություն է ներկայացվել զբաղվածության ոլորտում իրականացվող ծրագրերի արդյունքների և զբաղվածության տարածքային կենտրոնների գործունեության վերաբերյալ: Կարեն Կարապետյանը նշել է, որ անհրաժեշտ է ուսումնասիրել բնակչության զբաղվածության ապահովմանն ուղղված ծրագրերի արդյունավետությունը և հասցեականությունը՝ հանձնարարելով ներկայացնել համապատասխան վերլուծություն:



Ամփոփելով քննարկումը՝ կառավարության ղեկավարը հանձնարարել է հստակ ձևակերպել խնդիրները, որին ձգտում են հասնել. «Բիզնեսի մեջ, կառավարման մեջ չափազանց պարզ մի կանոն կա, եթե դու չես կարողանում ձևակերպել՝ ինչի ես ուզում հասնել, դու դրան հասնելու շանս չունես: Յուրաքանչյուր ստորաբաժանում պետք է հստակ ձևակերպի իր խնդիրը: Ծանրաձողը, որը վերցնում եք, պետք է մաքսիմալ ծանր լինի»:

 

website by Sargssyan