Ճըվճվ Արոյի որդու գործով վերաքննիչ բողոք է ներկայացվել՝ պահանջում են ազատ արձակել նրան
«Հայկական Ժամանակ»-ի տեղեկություններով՝ ՃՈ ոստիկանի մահվան պատճառ դարձած ողբերգական ավտովթարի մասնակից գործով կալանավորված Ճըվճվ Արո մականունով հայտնի Արա Վարդանյանի որդու՝ Սարգիս Վարդանյանի գործով վերաքննիչ բողոք է ներկայացվել:
Թերթի տեղեկություններով, պաշտպանական կողմը պահանջում է վերացնել Սարգիս Վարդանյանին կալանավորելու առաջին ատյանի դատարանի որոշումը և ազատ արձակել նրան:
«Մեր տեղեկություններով, պաշտպանական կողմը ոչ առաջին ատյանի դատարանում է գրավով ազատ արձակելու միջնորդություն ներկայացրել, ոչ էլ վերաքննիչում է պատրաստվում նման միջնորդությամբ հանդես գալ: Ավելի վաղ գրել էինք, որ Սարգիս Վարդանյանը ընդունել է, որ «BMW»-ի ղեկին ինքն է եղել: Նա նաև ցուցմունք է տվել, որ եթե հիմնավորվի իր մեղավորությունը պատրաստ է օրենքի ամբողջ խստությամբ պատասխանատվության ենթարկվել»,-գրել է թերթը: