Ռուբեն Հակոբյան. Ընդդիմության դաշտում «լավ տղա» խաղալը լավ ավարտ չի ունենա (Տեսանյութ)
Հայաստանն այնպիսի տարածաշրջանում է գտնվում, որտեղ կարող են տեղի ունենալ ամենաանկանխատեսելի իրադարձությունները: «Մեր տարածաշրջանն ամենառազմականացվածներից և ռիսկայիններից է, և մեզանից համապատասխան քաղաքականության միջոցով դրան պատշաճ կերպով հակադարձելու ունակություն է պահանջվում»,- հունվարի 18-ի ասուլիսում ասաց ԱԺ նախկին պատգամավոր Ռուբեն Հակոբյանը:
Ինչ վերաբերում է ներքին քաղաքականությանը, ըստ քաղաքագետի՝ թե իշխանությունը, թե ընդդիմությունն առաջնորդվում են խաղի նույն կանոններով. ընդդիմության դաշտում յուրաքանչյուրին թվում է, թե ինքն է ամենալավը, չծախվածը, ինչը պառակտում է ընդդիմությանը և շահեկան դարձնում իշխանության դիրքերը:
Ընդդեմ գնաճի «Ելք» դաշինքի երթի վերաբերյալ էլ Ռուբեն Հակոբյանն ասաց, որ չի հավատում նախաձեռնության անկեղծությանը. «Խնդիր դրված չէ միասնական ուժերով պայքարել գնաճի դեմ, այլ՝ ցույց տալ, որ ընդդիմության մեջ միակն են»:
Ասուլիսի մյուս բանախոսը՝ քաղտեխնոլոգ Կարեն Քոչարյանը, տեսակետ հայտնեց, որ քաղաքական գործընթացները սկսելու են ապրիլի 9-ից հետո, երբ ուժերը կսկսեն դիրքավորվել: Ինչ վերաբերում է նախագահի թեկնածուին, ըստ նրա, բոլորովին միևնույն է, թե ով է լինելու, որովհետև լինելու է ՀՀԿ-ի ուզած թեկնածուն:
Մանրամսները՝ Yerevan.today-ի տեսանյութում: