Վթարի է ենթարկվել «Սպիտակցի Հայկոն»
Դիտել նաև
Մաեստրոյի տեղը և անունը մեր երկրի մշակութային գործընթացի առաջնագծում է․ Հայկո Հակոբյան հիմնադրամ
«Սիմֆոնիկ Հայկո» մեծ համերգ նվիրված կոմպոզիտոր Հայկոյի 50-րդ հոբելյանին
Հայկոյի և Անահիտ Սիմոնյանի որդու 12-ամյակը. Լուսանկարներ
Երգի պրեմիերա․ Հայկո– «Կյանքով». Տեսանյութ
«Սա օրացույցի վատագույն օրն է». Անահիտ Սիմոնյանը՝ Հայկոյի մահվան եւ այն չհաղթահարելու մասին
Այսօր շղթայական ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 13։30-ի սահմաններում Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի Անդրանիկի արձանի հարևանությամբ բախվել են Nissan մակնիշի TO 826 համարանիշի, Opel մակնիշի 35 NԼ 900 համարանիշի և Range Rover մակնիշի B 861 HC 777 համարանիշի ավտոմեքենաները։
Ինչպես դեպքի վայրից հայտնում է Shamshyan.com-ը, ըստ նախնական տեղեկությունների, վթարի հետևանքով, բարեբախտաբար, զոհեր և վիրավորներ չկան։ Range Rover-ը վարել է ճանաչված երգիչ «Սպիտակցի Հայկոն», ով վթարից հետո Opel-ի վարորդի հետ փորձում էր օգնություն ցուցաբերել Nissan-ի կին վարորդին։