Ով է այսօր ձերբակալված քրեական հեղինակությունը
Հայաստանի գլխավոր դատախազությունը այսօր հաղորդագրություն է տարածել այն մասին, որ բացահայտվել են անցած տարվա հունիսին Ալավերդի քաղաքում կատարված սպանության հանգամանքները, ձերբակալվել է հանցավոր խմբավորման ղեկավարը:
Ըստ հաղորդագրության, 2018թ. հունվարի 18-ին Երևան քաղաքի՝ իր վարձակալած բնակարանից բերման է ենթարկվել Վ. Ա.-ն, ով հանցավոր համագործակցություն ստեղծելու, ղեկավարելու, Կամո Փիրուզյանի սպանությունը կազմակերպելու կասկածանքով ձերբակալվել է: Նույն օրը «Գինետուն» հյուրանոցային համալիրից բերման են ենթարկվել և Վ.Ա.-ի ղեկավարած հանցավոր համագործակցությանը անդամակցելու կասկածանքով ձերբակալվել են Ա. Մ.-ն և Ա. Հ.-ն:
Politik.am-ի ունեցած տեղեկություններով ձերբակալված հանցավոր խմբի ղեկավար Վ. Ա. նույն ինքը Ավալերդցի Վահագն է: